«Կենդանու կյանքն անցնում է ստրկության և թշվառության մեջ՝ ահա զուտ ճշմարտությունը»։
***
«Մարդն ուրիշ ոչ մի էակի շահ չի հետապնդում , բացի իրենից»։
***
«Մարդու դեմ պայքարելով մենք չպետք է նմանվենք նրան: Անգամ նրան նվաճելով մի որդեգրեք նրա արատները»։
***
«Բոլոր մարդիկ թշնամի են: Բոլոր կենդանիները ընկերներ»։
***
«Լավագույն մարդը մեռած մարդն է»։
***
«Մարդը միակ արարածն է, որ սպառում է առանց արտադրելու»։
***
«Մենք ծնվում ենք, մեզ մի բուռ լափ են տալիս՝ ինչ է, թե շունչներս չփչենք, նրանց, ովքեր ընդունակ են, անխնա բանեցնում են, քամելով ուժերի վերջին կաթիլը, և այն նույն պահին, երբ մեր պիտանիությունը սպառվում է, մեզ հրեշավոր անգթությամբ մորթում են»։
***
«Դրսի անասունները նայում էին մեկ խոզին, մեկ մարդուն, ապա նորից խոզին ու նորից՝ մարդուն, սակայն անկարող էին արդեն մեկին մյուսից տարբերել»։
Комментариев нет:
Отправить комментарий