«Իմաստունները գիտեն ամեն ինչ, բայց ոչ ամեն ինչ»:
***
«Ծերության առաջին նախանշանը մարդու՝ իր հորը նմանվելն է»:
***
«Մի խաբվեք, մի մտածեք, որ այն, ինչին սպասում եք և ինչի հույսն ունեք, ավելի երկար կտևի, քան տեսնում են մեր աչքերը»:
***
«Ինչպես որոշ, իսկապես տեղի ունեցած, բաներ մոռացվում են, ճիշտ այդպես մյուսները, երբեք տեղի չունեցածները, կարող են մնալ հիշողության մեջ այնպես, ասես իրականում եղել են»:
***
«Տարիքն այն չէ, թե քանի տարեկան ես, այլ թե ինչպես ես զգում տարիներդ»:
***
«Սերը ամենևին հոգեվիճակ չէ, այլ Կենդանակերպի նշան»:
***
«Աշխարհն առաջ շարժող անպարտելի ուժը ամենևին երջանիկ սերը չէ, այլ դժբախտ սերը»:
***
«Չթողնես քեզ մահանալ, չապրելով այդ գերագույն հաճույքը՝ քնել նրա հետ, ում սիրում ես»:
***
«Անսեր սեքսը մխիթարություն է նրանց համար, ում չի այցելել սերը»:
***
«Ես միշտ համարել եմ, որ "սիրուց մեռնել" արտահայտությունն ավելին չէ, քան բանաստեղծական կամայականություն: Բայց այն երեկո, տուն դառնալով առանց կատվի և առանց նրա, համոզվեցի, որ այդպես չէ, ես ինքս՝ ծերս ու միայնակս, մեռնում եմ սիրուց»:
***
«Եթե սա սեր է, ապա ինչպիսին են տառապանքները»:
***
«Լուսանկարներում մարդիկ ավելի շատ և ավելի վատ են ծերանում, քան իրականում»:
***
«Խանդն ավելին գիտի, քան ճշմարտությունը»:
***
«Անհնար է ի վերջո չդառնալ այն, ինչ քեզ համարում են ուրիշները»:
***
«Ավելի դառը դժբախտություն չկա, քան միայնակ մեռնելը»:
Комментариев нет:
Отправить комментарий