понедельник, 28 декабря 2015 г.

Անցյալ տարին ու նոր տարվա երիցուկային հոտը

Էս տարին դեռ չի ավարտվել, բայց ես կխոսեմ անցյալ ժամանակով: Անցյալ տարում ամեն ամիս ես զգում էի, որ մեծանում եմ, փոխվում եմ, սովորում եմ բաներ, որոնց երբեք ուշադրություն չեմ դարձրել, կամ չեմ էլ իմացել դրանց մասին:  Օրինակ ՝ անցյալ տարի սովորեցի, որ համառությունը լավագույն աջակիցներից մեկն է նպատակիդ հասնելու համար: Կուզեի ամբողջ տարին ձմեռ լիներ, բայց բոլորս գարուն ապրեինք: Երազանքներ չունեի անցյալ տարվա հետ կապված, բայց կարելի էր անհավանական բաները հավանական դարձնել ու հաճույք ստանալ, էդ ամեն ինչը արդեն գալիք տարում, չէ գալիք տարում արդեն նոր  բաներ, որովհետև էն ժամանակ, որ չեմ հասցրել անել,  չպիտի ապագայի համար պլանավորեմ  ու առհասարակ ապագան պլանավորելը հիասթափության սկիզբն է : Մոռացա ասեի, որ անցյալ տարում սովորեցի գնահատել ամեն պահը, վայրկյանը, ամեն մասնիկը, ամեն ժպիտը, ամեն-ամեն ինչ:

Խոսելով նոր տարվա տրամադրության ու գալիք բաների մասին ուզում եմ ասել, որ շատ եմ սիրում նոր տարվա գիշերը, երբ բոլորս միասին ենք, իրարով... Ուրախանում եմ, երբ տասներկուսը չեկած օրհնում ենք իրար, շնորհակալություն հայտնում Տիրոջից անցյալ տարվա համար ու Տիրոջն ենք հանձնում գալիք բաները: Նոր տարվա գիշերը միշտ հյուրեր ենք ունենում ու տան լույսերը մինչ առավոտ վառ են մնում: Ամեն ինչ հեքիաթային, ուրախ, նոր, մաքուր, ուրիշ պահ իմ համար: Կան զգացողություններ որոնք չես կարող բացատրել ոչ մի ձևով ու դրա համար ուզում եմ, որ ամեն օր լինի անբացատրելի:


среда, 23 декабря 2015 г.

Ալբեր Կամյու «Սիզիփոսի առասպելը»


***
Առասպելները ստեղծվում են, որպեսզի բորբոքվեն մեր երևակայությամբ:

Media in our life



We can’ t imagine our life without mass media. Our Information Age is determined  in many respects by the mass media. The mass media doesn’t  only spread the news, but  also  imposes certain  values on contemporary man. The received information moulds the way of people's thinking. Sometimes information given by television, radio, newspapers and the Internet is contradictory and man must decide which one is more reliable.


понедельник, 21 декабря 2015 г.

Սովորում ենք ֆիլմերից կամ առաջին ֆիլմը ընկերների հետ

Ձմեռայի ճամբարը սկսվել է: Այսօր առաջին օրն էր:

Ձմեռային ճամբար,  առանց ձյուն, բայց դե ոչինչ, կինոդիտման համար որոշված եղանակ չկա:  Դիտեցինք «Կրթություն»ֆիլմը: Ասեմ, որ երկրորդ անգամ էի դիտում ու այս անգամ ավելի մեծ բավականություն ստացա: Էդ նրանից էր, որ դիտելուց հետո քննարկեցինք: Ինչ-որ բան անելուց առաջ կամ հետո մտածում եմ՝ ինձ ինչ պիտի տա ու եթե կարծում եմ, որ բան չեմ վերցնի, թողնում եմ մի կողմում, բայց շատ ժամանակ մենք հենց չիմանալով ենք սովորում(բառադիություն անելով) :

вторник, 15 декабря 2015 г.

Մուշեղ Գալշոյան « Պատրանք »


Գալշոյանը չի թողնում կարդալիս մի պահ անգամ շեղվել, հենց շեղվեցիր, մոռանում ես, խառնում ու պիտի նորից սկսես կարդալ:
«Պատրանք»-ը վերջին շրջանում իմ մեջ ծառացած բոլոր հարցերի պատասխանն էր, որ ուզում էի մենակ գտնել, բայց էլի մենակ գտա՝ Գալշոյանի օգնությամբ...

суббота, 12 декабря 2015 г.

Էկոհամակարգերի հիմնախնդիրը


Էկոհամակարգը կենսաբանական համակարգ է , որը կազմված է կենդանիների օրգանիզմների համայնքից: Էկոհամակարգերի գլխավոր հատկանիշներից է դրանց ինքնկարգավորումը և ինքնավերկանգնումը: Էկոհամակարգը հանդիսանում է բաց համակարգ և բնութագրվում է էներգիայի մուտքային և ելքային հոսքերով։ Ցանկացած էկոհամակարգի գոյության հիմքը արևի լույսի էներգիայի հոսքն է, ֆոտոսինթեզի կամ օրգանական նյութերի քայքայման հետևանքի տեսքով,բացառությամբ ստորջրյա էկոհամակարգերի:

Հիմնականում կա երկու տեսակի էկոհամակարգեր՝ ջրային և ցամաքային:

Վերահսկենք մեր շրջակա միջավայրը

Շրջակա միջավայրի աղտոտվածությունը գնահատում են մարդկանց առողջությամբ : Շրջակա միջավայրի աղտոտվածությունն ու մաքրությունը կախված է մեզնից:
Բոլորն էլ կարող են ասել,որ իրենց շրջապատող միջավայրը աղտոտված է և մարդկանց
առողջության համար ոչ բարենպաստ :Բայց ես  ապրում եմ Երևանի նման գեղեցիկ ու աղտոտված քաղաքում: Այն թաղամասում ,որտեղ ապրում եմ  չեմ կարող ասել թե չկան կիսակառույց շենքեր և ավտոմեքենաների արտանետումներ,աղմուկ: Ստեղծվել է  այնպիսի միջավայր, որը կարող է ազդել թե իմ ֆիզիկական և թե հոգեբանական վիճակի վրա:

вторник, 1 декабря 2015 г.

Մուշեղ Գալշոյան «Կանչը» (վերլուծություն)


Ինձ չեմ հիշում Գալշոյան կարդալիս, բայց հիմա փորձում եմ կարդալ: Ասեմ, որ դժվարանում եմ Գալշոյանի ասելիքին հասնել: Ինքը՝ Գալշոյանը հեշտ չի տալիս, չնայած՝ ես սիրում եմ ուղիղ ասված խոսքը (պրիմիտիվը՝ չէ) բայց Գալշոյանն ինձ համար հետաքրքիր գրող է: Կարծում եմ՝ իմ տարիքի ապրողի համար Գալշոյան կարդալը շատ օգտակար է, որովհտև հենց այս տարիքում ես բացահայտելու, գտնելու ցանկության մեծ եռում:

«Կանչը» գտնողի պատմությունն է: Մարդ, ով արդեն ունի մեծ գերդաստան, գտնում է իր մանկության տարիների սիրուն ու հասկանում, թե ինչքան ժամանակ է բաց թողել: Գալշոյանի այս կերպարը՝ Զորոն իմ կարծիքով իր տարիքի մեջ դեռ երիտասարդությունը չկորցրած մարդ էր: Ասում են ՝ եթե հիշում ես մանկությունդ, ուրեմն արդեն ծերացել ես: Զորոն ծերացել էր ու ուզում էր հետ բերել սիրած (չեմ սիրում էս բառը) աղջկան: Սիրած աղջկան հետ բերելու ցանկությունը հենց մանկության օրերը վերադարձնելու ձգտումն էր, որը այդքան ցանկանում էր Զորոն: Առաջին սերը ուրիշ զգացողություն է, ամենաանմեղ աչքերի արտահայտությունն է: Երբ կարողանում ես սիրահարված լինել ինչ- որ մեկին, հասկանում ես, որ դու արդեն մեծ ես (էստեղ մեծանալ տենչողի մասին չէ): Զորոն խենթ էր, ախր ինչ կա, ով չի ուզի իր մանկությունը (շոկոլադ, տաք հացի հոտ, քեզ սպասող լիքը գրկեր, լիքը քեզ պոնչո անողներ) հետ բերել: Դու ինքդ կարող ես ուղղակի չկորցնել մանկությունդ՝ իրականության մեջ մնալով, եթե ընդունես ու հավատաս ընդունածիդ: Զորոն որոշեց իր Ալեին փախցնել, հետո ինչ- որ գիտակցում էր, թե Ալեն տուն տեղ ընտանիք ունի: Գալշոյանը չի ավարտում պատմությունը, բայց ավարտը ես կանեի մեկ երկար ու քաղցր անամոթ համբույրով և դեպի մակություն տանող երևակայական ուղու ստեղծմամբ: Զորոն իրենն էր ցանկանում, բայց չէր մտածում, որ եթե գնա իր Ալեի հետ, կդժբախտացնի երկու ընտանիք: Կյանքում միշտ էլ զոհ ենք տալիս ու սովորում «չէ» ասել (էս ամեն ինչը կեղծիքից դուրս): Զորոյին մեկ էր՝ իր սիրած էակը իրեն սիրում էր, թե՝ ոչ, մի՞թե Զորոն միայն իր համար էր քայլում: Իմ կարծիքով Զորոն իր սերն էր սիրում, ոչ թե սիրուն, սիրուն ուզում էր իր սերը բռնկելու համար: Զորոն չէր ատում իր սիրուն, որ իրենից գնացել էր, որ անհետացել էր, դեռ հերիք չի, երջանիկ էր, բայց կես էր մնացել, էն էլ Գալշոյանը...

Ձմե՜ռ


                                                                                               

Սպասում

Ճերմակ ու լուսավոր

խաղաղություն դուրս բերող,

Չապրած տարիները փաթիլ ու ցեխով ծածկող

Իմ ձմեռ