пятница, 8 января 2016 г.

Մեկ քայլ առաջ


Մանկուց գիտեի
չէ չէի սովորել
ուղղակի գիտեի
որ սխալը
կորուստ է

տապալում
չոր մի բան
անօդ
վանդակապատում
փոքր
անարյուն
ժայռ
անտակտ
բառակույտ
մանդարին
առանց նոր տարվա հոտի
խլացնող
վախ
կիսատ մի բան
մի կրճատում
մնացորդով
զզվելի թիվ
գիշերվա քունը
հանկարծ խանգարող
սարդ քթի վրա
սովորում եմ...
սխալը
բուժման ընթացքի
վերջնակետն է
սխալը
արդեն գիտեմ
մեծանալն է
մեծանա՞մ
սպիտակ մազի
առատությա՞մբ
խղճացող դիմագծերով
հայացք գցես
ու կարծեմ
թե սխալ եմ գործել
եկած-
գնացածիդ
գալը
երազներումս է
պտտվում
ասում են
ամեն ինչ
սկսվում է
երազից
ախր
ես երբեք
չեմ երազել
սխալ գործելու
մասին
...հիմիկվա
սխալներիցս
փոքրը չես
բայց
դեռ չեմ ծերացել


Հեղինակ՝ Մարիամ Գևորգյան
Նկարի հեղինակ՝ Մոնստերրատ Գուդիոլ

Комментариев нет:

Отправить комментарий