***
«Սեփական տխմարությամբ առաջնորդվելը խոշոր կենդանիների մենաշնորհն է»:
***
«Երբ քո կոչումի կամ արհեստի բերումով երկար ես խորհում մարդու մասին, պատահում է, որ նախնական տիպերի կարոտ ես զգում:
Նրանք առնվազն հետին մտքեր չունեն»:
***
«...Նուրբ սպիտակեղենի ճաշակը երբեք չի ենթադրում, որ պետք է կեղտոտ ոտքեր ունենալ»:
***
«Ժամանակկակից մարդուն բնորոշելու համար մի նախադասությունը բավական է լինելու. նրանք շնանում էին և թերթեր կարդում»:
***
«Երբ մարդը բնավորության գիծ չունի, պետք է մեթոդ ունենա»:
***
«Բոլոր տեսակի անակնկալներ հնարավոր են»:
***
«Չի կարելի ժխտել, որ մեր կյանքում դատավորներ դեռևս անրաժեշտ են»:
***
«Ի վերջո բարձրում ապրելը միակ ձևն է, երբ շատերը կարող են նկատել քեզ և ողջունել»:
***
«Ոճիրը աշխատում է միշտ մնալ բեմի առաջամասում, բայց ոճրագործները այնտեղ անցողիկ հայտնվում են. որպեսզի անմիջապես փոխարինվեն ուրիշով»:
***
«Կան մարդիկ, որոնց խնդիրը մարդկանց պատսպարելը կամ առնվազն նրանցով զբաղվելն է»:
***
«Բարեկամությունը անուշադիր է, կամ առնվազն անկարող»:
***
«Մահը միայն արթնացնում է մեր զգացմունքները»:
***
«Բայց գիտե՞ք ինչու ենք մենք միշտ ավելի արդար և ավելի առատաձեռն մահացածների նկատմամբ: Պատճառը պարզ է: Նրանց նկատմամբ պարտավորություն չունենք: Նրանք մեզ ազատ են թողնում, կարող են երկար սպասել...
Եթե նրանք որևէ բանով մեզ պարտավորեցնում են, այդ էլ հիշողությունն է, իսկ մենք կարճ հիշողություն ունենք: Ոչ, մենք մեր բարեկամների նոր մեռած լինելն ենք սիրում, նրանց վշտալի մահը, նրանց նկատմամբ մեր հուզումները, կարճ ասած, մենք մեզ ենք սիրում»:
***
«Մարդը...երկու երես ունի, չի կարող սիրել. առանց ինքն իրեն սիրելու»:
***
«Պետք է ինչ-որ մի բան պատահի. ահա մարդկային հարաբերությունների մեծամասնուսթյան բացատրությունը»:
***
«Հրամայել նշանակում է շնչել...»
***
«Ո՞ւմ պիտի պաատասխանես այս աշխարհում, եթե ոչ նրան, ում սիրում ես»:
***
«Մենք մեզ ճանաչում ենք, գիտենք, թե ինչի ենք ընդունակ»:
***
«Ով չի կարող հրաժարվել ստրուկ ունենալուց, ավելի խելոք կլինի, եթե նրանց ազատ մարդիկ անվանի»:
***
«Ճշմարտությունն այն է, որ յուրաքանչյուր մտավորական մարդ, դուք լավ գիտեք, երազում է գանգստեր լինել և իշխել հասարակության վրա միայն բռնի ուժով»:
***
«Անշուշտ, իսկական սերը բացառիկ երևույթ է, յուրաքանչյուր դարում մոտավորապես երկուսը կամ երեքն են լինում: Մնացած ժամանակ սիրուն փոխարինում է սնափառությունը կամ ձանձրույթը»:
***
«Իմ կյանքում ես մի մեծ սեր ունեցա, և այդ սիրո առարկան միշտ ես եղա»:
***
«Ոմանք բղավում են. «Սիրիր ինձ»: Ուրիշները. «Ինձ մի սիրիր»: Բայց մի ուրիշ դասակարգ էլ կա վատթարագույնը և ամենադժբախտը, որ ասում է. «Ինձ մի սիրիր, բայց ինձ հավատարիմ եղիր»:
***
«Ոմանց համար աշխարհի ամենադժվար բանը ունենալն է, երբ չեն ցանկանում»:
***
«Եթե կա մի բնագավառ, ուր գաղտնապահությունը օրենք պետք է լինի, սեռական հարաբերություննե՞րը չեն, իրենց բոլոր աննախատեսելի մասերով»:
***
«Ոչ մի մարդ կեղծավոր չէ իր հաճույքների ժամանակ»:
***
«Կասկածելի չլինելու համար անհրաժեշտ է պարզապես դադարել գոյություն ունենալուց»:
***
«Միշտ կարծում են, թե ինքնասպան են լինում մի որևէ պատճառի համար: Բայց կարելի է շատ լավ ինքնասպան լինել նաև երկու պատճառի համար: Ոչ, այդ մեկը նրանց գլուխը չի մտնում: Ուրեմն ինչո՞ւ մահանալ կամավոր կերպով, զոհվել, որպեսզի մարդիկ բարձր կարծիք ունենան քո մասին: Երբ մահանաք, նրանք առիթից պիտի օգտվեն և ձեր այդ արաքը վերագրեն հիմար կամ գռեհիկ պատճառաբանություն: Մարտիրսները, սիրելի բարեկամ, պիտի ընտրություն կատարեն մոռացվելու, ծաղրվելու և շահագործվելու միջև: Իսկ հասկացվելու մասին, թող երբեք չմտածեն:
Հետևաբար դիմեք ուղիղ նպատակին. ես սիրում եմ ապրել, ահա իմ իսկական թուլությունը: Ես կյանքը այնքան եմ սիրում, որ անկարող եմ կյանքից դուրս որևէ բան երևակայել:Ես մահանում էի անմահ լինելու ցանկությունից:
...Մահանում են, եթե անհրաժեշտ է, կոտրվում են, բայց չեն ծռվում: Բայց ես ծռվում եմ, որովհետև շարունակում եմ ինքս ինձ սիրել»:
***
«Հաջողության հովը, երբ որոշակի ձևով է ցուցադրվում, կատաղեցնում է էշին»:
***
«Քեզ չեն ների քո երջանկությունը և հաջողությունը, եթե չես համարձակվում առատաձեռնորեն բաժանել նրանց հետ»:
***
«Մարդու համար ամենաբնական գաղափարը, որ ծնվում է ակամա, իր բնավորության խորքից, անմեղ լինելու գաղափարն է»:
***
«Մենք բոլորս բացառիկներ ենք»:
***
«Դուք միջակ ուրախություն կպատճառեք որևէ մեկին, եթե նրան հաճոյախոսություն անեք՝ նշելով այն ճիգերը, որոնց շնորհիվ նա դարձել է խելոք և վեհանձն»:
***
«Որպեսզի արձանը մեր առջև կանգնի բոլորովին մերկ, բոլոր գեղեցիկ ճառերը պետք է կորչեն»:
***
«Մարդիկ համոզվում են ձեր իրավացիության, ձեր անկեղծության և ձեր վշտերի լրջությանը միայն ձեր մահով»:
***
«Ճշմարտասիրությունը մի կիրք է, որ ոչինչ չի խնայում, և որին ոչինչ չի կարող դիմադրել»:
***
«Անկեղծության մասին խոսելիս, պետք է ընդունենք, որ մենք բացառիկ դեպքում ենք վստահում մեզնից լավ մարդկանց: Ավելի շուտ փախչում ենք նրանց ընկերությունից»:
***
«Ձեր բարեկամներին մի հավատացեք, մանավանդ, երբ նրանք ուզում են, որ իրենց հետ անկեղծ լինեք: Նրանք հույս ունեն միայն, որ դուք պիտի քաջալերեք իրենց իսկ մասին ունեցած լավ կարծիքը, նրանց տալով հավելյալ վստահություն` ձեր անկեղծության խոստովանությամբ: Եվ եթե ուրեմն այդ վիճակում եք, խոստացեք ճշմարիտ լինել և ստեք, որքան կարող եք»:
***
«Մենք ցանկանում ենք, որ մեզ խղճան և քաջալերեն մեր ճանապարհին: Կարճ ասած մենք ցանկանում ենք հանցավոր չլինել և միաժամանակ մաքրվելու ճիգ չանել»:
***
«Ես ուզում էի մոռացված լինել, որպեսզի կարողանայի ինքս ինձ բողոքել»:
***
«Վայ ձեզ, երբ բոլոր մարդիկ ձեր մասին լավն են խոսում»:
***
«Կինը պարգև է, ոչ թե ռազմիկի, այլ հանցագործի համար»:
«Կինը պարգև է, ոչ թե ռազմիկի, այլ հանցագործի համար»:
***
«Սիրո մասին գրված գրքերը, որոնք սովորեցնում են խոսել սիրո մասին, սիրել չեն սովորեցնում»:
***
«Ես մահանում էի անմահ լինելու ցանկությունից»:
***
«Իսկական շվայտությունը փրկարար է, որովհետև ոչ մի պարտավորություն չի դնում»:
***
«Իսկապես խանդող տղամարդիկ շտապում են պառկել այն կնոջ հետ, ով դավաճանում է իրենց: Դրանով նրանք մի անգամ ևս ուզում են իրենք իրենց ապացուցել, որ այդ թանկագին գանձը իրենց է պատկանում»:
***
«Ֆիզիկական խանդը երևակայության և սեփական անձի մասին ունեցած մեծ կարծիքի արդյունքն է»:
***
«Մենք չենք կարող որևէ մեկի անմեղությունը հաստատել, մինչդեռ մի հարվածով կարող ենք հաստատել բոլորի հանցավոր լինելը:Պաշտպանվելու միակ ձևը չարությունն է։ Մարդիկ շտապում են դատել, որպեսզի իրենք չենթարկվեն դրան։ Ի՞նչ եք ուզում։ Մարդու համար ամենաբնական գաղափարը, որը ծնվում է ակամա, իր բնավորության խորքից, անմեղ լինելու գաղափարն է»։
***
«Վերջին դատաստանին մի սպասեք: Այն ամեն օր տեղի է ունենում»:
***
«Մարդուն սպանելու համար միշտ պատճառներ լինում են: Ընդհակառակը՝ անկարելի է արդարացնել մարդուն, որ նա ապրի»:
***
«Հանցանքը միշտ պաշտպան փաստաբաններ է գտնում, իսկ անմեղությունը՝ երբեմն»:
***
«Մարդկային տառապանքներից ամենանտանելին առանց օրենքի դատվելն է»:
***
«Ստերը ի վերջո ճշմարտության չեն առաջնորդում մարդուն»:
***
«Մենք առաջինն ենք մեզ դատապարտողը»:
***
«Չէի հասկանում, որ ազատությունը վարձատրություն չէ, ոչ էլ շքանշան, որ շամպայն-գինիով են նշում։ Ոչ էլ, անշուշտ, մի նվեր, քաղցրավենիքի մի տուփ, որ երեխայի նման ձեր մատները լիզեք։ Օ՜հ, ո՛չ, ընդհակառակը, ազատությունը տարապարհակ աշխատանք է և երկար տարածության միայնակ և շատ հոգնեցուցիչ վազք։ Շամպայն չկա, բարեկամներ չկան, որոնք բաժակները բարձրացրած, քնքշությամբ քեզ նայեն։ Մենակ՝ տխուր ու խոժոռ մի դահլիճում, մենակ՝ բանտախցում և դատավորների դիմաց, մենակ ինքդ քո և ուրիշների նկատողության առաջ, և պետք է որոշես։ Բոլոր ազատությունները վերջանում են դատապարտումով, ահա թե ինչու ազատությունը շատ ծանր է տանելու համար, մանավանդ, երբ ոչ ոքի չես սիրում»։
***
«Մահը մենակ է մինչդեռ ստրկությունը հավաքական է»:
***
«Որքան ես դատապարտում եմ ինձ, այնքան իրավունք եմ ունենում դատապարտելու ձեզ»:
***
«Կարևորը ամեն ինչ ինքն իրեն թույլ տալ կարողանալն է, նույնիսկ սեփական անարժանությունը ժամանակ առ ժամանակ բարձր ձայով քարոզելը»:
***
«Անկումը տեղի է ունենում արշալույսին»:
Комментариев нет:
Отправить комментарий