воскресенье, 24 января 2016 г.

Վիլյամ Սարոյան «Անունս Սարոյան է»


***
«Ես զարմանում եմ, շփոթվում, դժգոհում և ցնցվում, երբ ինձ ասում են, թե դատելով իմ գրվածքներից՝ ես կիսախելագար եմ: Եթե դա ճիշտ է, ապա մարդկանց մեծ մասը, որը չի գրում, ոչ թե «կիսա», այլ լրիվ խելագար է: Ես հիվանդություն չունեմ, բայց մահկանացություն հիվանդությունից, որն ամենևին չեմ ջանում թաքցնել»:

***
«Լույսը երբեք հոգու խինդը չի այրի»:

***
«Մարդիկ հավանաբար ատում են բախման կետը, բայց ոչ բախման բուն գաղփարը»:



***
«Անբուժելի ողջեր՝ ահա թե ով ենք մենք, մենք բաղձում ենք փառավոր, լուսավոր և մոգական գեղեցկությունն ու ուժը, որ կոչվում է կին»:

***
«Իրապաշտ լինելը իմաստունի համար ձանձրույթ է»:

***
«Բայց ինչպե՞ս մարդ փրկի ինքն իրեն:Չգիտեմ:Ինքը պետք է գտնի, թե ինչպես: Աստված նրան գտնելու կարողություն է տվել: Մնացածը մարդու գործն է»:

***
«Պարտադիր չէ քրիստոնյա լինել՝ հավատելու, որ ամեն մարդ պիտի պատասխանատու լինի իր առաջ»:

***
«Ամեն ինչ մեռնում է, միայն այս կարելի է ճանաչել կյանքում, ոչինչ դուրս չի մնում մահից, ոչինչ զերծ չի մահից»:

***
«Ամեն ինչից հետո մարդը նորից մենակ է և գիտի այդ բանը»:

***
«Չկա ավելի վատ բան, երբ տղամարդը մեռնում է իր սիրած կնոջ մեջ, և երբ կինն է մեռնում իր սիրած տղամարդու մեջ, երկուսի հոգում հուղակավորության թափորն է գնում, մինչ նրանք շարունկաում են առօրեական զրույցը, ապրում առաջվա պես, բայց զգում են, որ այդ թափորն իրենց է ուղեկցում: Նրանք թաղում են մեռյալին, թեպետ մեռելը ողջ է, սա է անսպասելի մահը: Սարսափելի է, որովհետև նրանցից յուրաքանչյուրը չի ուզում մեռնել մյուսի մեջ, չի ուզում նորից մենակ լինել, բայց հանկարծ նրանք մենակ են զգում, գիեն, որ մենակ են, և նրանց գործն ու խոսքը լցված է այդ իմացությամբ: Տղամարդը ասում է կնոջը՝ դու գեղեցիկ ես, և չի կեղծում: Նա՝ կինը գեղեցիկ է, գեղեցիկ է ինչպես ոչ մի տղամարդ դեռևս չի հասկացել, գեղեցիկ է աչքին մոտեցրած մի ծաղկի նման, բայց երբ տղամարդն ասում է այդ բառերը, արդեն մեռած է կնոջ մեջ, և նրա դեմքը չի պայծառանում կնոջ գեղեցկությունից, որովհետև նրանը մեռած մարդու դեմք է. կինն էլ է մեռած նրա մեջ, և նրանք հեռանում են՝ մոտ լինելով, զրուցում են, ձեռքերը պարզում իրարու, և սա կարող է մինչև կյանքի վերջը շարունակել, նախքան նրանցից մեկը իսկապես կմեռնի, նախքան հարյուր տարի կանցնի ու աշխարհի մարդիկ կփոխվեն(բացի իրենցից), նախքան կվերջանա գիշերը, նախքան տղամարդը կծածկի դուռն իր հետևից, կջանա հասկանալ և կհասկանա, կհասկանա նորից, քանի որ միշտ հասկացել է, և կասի՝ ամեն ինչ մեռնում է»:

***
«Ամեն ինչ մեռնում է, բացի այն բանից, ինչը արդեն մեռել է»:

***
«Հիմնական բաներում մենք բոլորս իրար այնքան նման ենք, բայց ամեն ինչում մեզնից յուրաքանչյուրը նաև «յուրահատուկ է»:

***
«Գրական լինել անցանկալի է, հարկավոր է բառերով գրել»:

***
«Ամեն բան իր հակառակ կողմն ունի, չարը հավասարակշռվում է բարով, տգեղությունը՝ գեղեցկությամբ, խավարը լույսով, և այլն, և այլն»:


Комментариев нет:

Отправить комментарий