понедельник, 18 апреля 2016 г.

Իմ բարի ու քաղցր գարուն, ինձ տանջող իմ գարուն

Սիրե՞մ քեզ
...որովհետև ինձ չես սիրում
փոքրիկուկիկ ես
իսկ իմ սերը
չափեր չի ճանաչում
...որովհետև ինձ սիրում եմ
քեզ երիցուկների դաշտ նվիրեմ
հետո սիրտս
այ  հոգիս...
խաբեմ գարուն չի
որ հարյուր պատճառ գտնես
չսիրելու համար
հետս դրախտ չեմ տանելու
ծիածաններին  թողնեմ
որ անձրևների հետ ընկերանաս
արևների հետ չկռվես
հաշտ լինես
քո ու քեզնիցի հետ
ծառերը ճամփիդ են նայում
գալուստիդ հետ են ուզում բողբոջել
սուտ
բոլոր ծառերն էլ ծաղկել են
ծաղիկներն էլ չասած
քանի քանիսն ամուսնացան
ինձ էլ առաջարկեցին
խաղացի ու անցա
վայ չպիտի ասեի
...ուշանում ես
բայց ես
քո ուշանալն եմ սիրում
տառապանքի երեսին չծիծաղես
չես ապրի
ու թե գաս
սերդ պետք չի
վարվեցողության խնդիրներից
թույլ եմ
չգաս ուրիշի պարանոցից կկախվեմ
պատուհանիս դիմաց
առավոտյան մի ծառ է
արմատավորվում
 գիշերը սևանում
ես էլ չեմ հիշում
երբ եմ սերմեր տվել
 ցավ կա
մեռնող ծառի մեջ
ամեն մարդ
ինչ-որ չափով դերասան ա
ես քո դերն եմ դարձել
բայց դու էնքան երևակայական ես
որքան հազար տարեկանում
սիրահարվելու միֆը
ես լացում եմ քեզ
իսկ դու նույն
գոյություն չունեցող գարունն ես


Հեղինակ՝ Մարիամ Գևորգյան
Նկարի հեղինակ՝ Մոնստերրատ Գուդիոլ

1 комментарий: