суббота, 30 января 2016 г.

Զանգվածային լրատվության միջոցներ





1.Քաղաքական տեղեկատվական միջոցները
2.Քաղաքական կապերը և տեղեկատվական միջոցները անցյալում և ժամանակակից կյանքում:Ռադիո, հեռուստատեսություն, մամուլ:Ինտերնետ և մասսայական տեղեկատվության այլ միջոցները (ԶԼՄ):
3.Տեղեկատվական միջոցները հասարակության քաղաքական կյանքում:
4.ԶԼՄ – ների տեղն ու դերը քաղաքականության և քաղաքական գործիչների նկարագրի ձևավորման մեջ:
5.Բազմակարծության ձևավորումը ԶԼՄ – ների միջոցով:


Առաջաբան
Քաղաքակիրթ աշխարհը վաղուց է տարանջատել իշխանությունները՝ օրենսդիր, գործադիր, դատական: ԶԼՄ-ի բուռն զարգացումը և հասարակական կարծիքի ձևավորման հզոր աղբյուր լինելը դարձան այն հուսալի երաշխիքը, որի հիման վրա ԶԼՄ-ն ճանաչվեց որպես չորրորդ իշխանություն: Չորրորդ իշխանության հիմնախնդիրն է՝ ձևավորել հասարակական կարծիք, իշխել մարդկանց մտքերի, զգացմունքների, հայացքների վրա:
Աշխատել եմ հնարավորության սահմաններում բացահայտել զանգվածային լրատվության միջոցների դերը հասարակական և քաղաքական կյանքում:


Ռադիո, հեռուստատեսություն, մամուլ: Ինտերնետ և մասսայական տեղեկատվության այլ միջոցները (ԶԼՄ): ԶԼՄ-ները միակն են, որոնք անմիջապես տեղեկացնում են հասարակությանը այս կամ այն դեպքի մասին:

Տեղեկատվական հասարակություն գաղափարի պիոներներից է ավստրո-ամերիկյան տնտեսագետ Ֆրից Մախլուպը (Fritz Machlup), ով դեռ 1933թ. սկսել է ուսումնասիրել գիտելիքը իբրև տնտեսական ռեսուրս (պատենտների ազդեցությունը գիտահետազոտական աշխատանքների վրա), իսկ 1962թ. հրատարակել է «Գիտելիքի արտադրությունը և բաշխումը Միացյալ Նահանգներում» աշխատությունը։

Պիտեր Օտտոն և Ֆիլիպ Զոնտագը (Peter Otto and Philipp Sonntag 1985) ձևակերպում են տեղեկատվական հասարակությունը իբրև հասարակություն, որտեղ աշխատողների մեծամասնությունը ավելի շատ գործ ունեն տեղեկատվության, ազդանշանների, սիմվոլների ու նկարների հետ, քան էներգիայի և նյութի։

Նիկո Ստերը (Nico Stehr 2002a)  առանձնացրել է գիտելիքահենք տնտեսության 5 հատվածներ՝ կրթություն, հետազոտություններ և զարգացում (research and development), ԶԼՄ-ներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տեղեկատվական ծառայություններ։

Խոսելով Հայաստանի տեղեկատվական զարգացվածության  մասին ասեմ, որ նախկինում մարդիկ ունեին տեղեկատվության պակաս, կար գործող մի ալիք, որը ծառայում էր պետության շահերին( չկար խոսքի ազատություն), թերթերը լուսաբանում էին միայն երկրի ներքին կյանքը: Իսկ այժմ ինչպես նշեցի ԶԼՄ-ները ժողովրդավարական երկրներում համարվում են չորրորդ իշխանություն,  քանի որ Զլմ-ները մեծ դեր են կատարում ընտրությունների և փոփոխությունների ժամանակ: Դրա համար քաղաքական գործիչնրն ու քաղաքական կուսակցությունները զգայուն են հատկապես դեպի լրատվամիջոցների ներկայությունը և իրենց ելույթների հրապարակային լուսաբանումը: Այժմ մարդիկ ունեն չափազանց մեծ տեղեկատվական դաշտ, դա էլ իր վատ կողմն ունի, որովհետև տարբեր լրատվական միջոցներ տեղեկությունը հայտնում են տարբեր ձևով, ի վերջո հանգում ենք փչացած հեռախոսի սկզբունքին:
Զանգվածային լրատվության տարածումը եթերով մի շարք առավելություններ ունի, սակայն դրանցից օգտվելու համար պետք է այնպիսի նյութ կարողանան ներկայացնել, որը լինի բավականաչափ համարձակ և տպավորիչ, բավականաչափ գունագեղ և ինքնատիպ, որպեսզի ռադիոյով կամ հեռուստատեսությամբ հաղորդվելիս ընկալվի ունկնդիրների կողմից: Զանգվածային լրատվական միջոցները չնայած արմատավորված պատկերացմանը, միայն իրականությունն արտացոլող  հայելի կամ նորություններ հաղորդող աղբյուր չեն: Իրականում լրատվության գործընթացը շատ ավելի բարդ երևույթ է, բաղկացած փաստերի ընտրության, դասակարգման, խմբագրման և ընգծման համարյա անսահմանափակ հնարավորություններից: Այս բոլորը լրատվությունը դարձնում են հզոր և արդյունավետ որպես որոշակի և կոնկրետ շահերի ծառայող ինստիտուտ:
Ինֆորմացիայի ստացման հիմքի վրա քաղաքացիների մոտ ձևավորվում է կարծիք իշխանության, պառլամենտի, կուսակցությունների գործունեության մասին, հասարակության  տնտեսական և բարեկեցիկ կյանքի մասին: Զանգվածային հաղորդակցման միջոցների լրատվական գործունեությունը թույլ է տալիս մարդկանց համապատասխան պատկերացում ունենալ քաղաքական իրադարձությունների և գործընթացների մասին:

Իսկ ինչպե՞ս իմանալ, ստացած տեղեկության ճշտության քանակը: Տեղեկատվական աղբյուրները ժամանակի ընթացքոմ ձեռք են բերում որոշակի վարկանիշ: Մարդիկ, բնականաբար ընտրում են ավելի բարձր վարկանիշ ունեցող ալիքների, կայնքերի, թերթերի տված տեղեկությունը: Բարձր վարկանիշն էլ պայմանավորված է փաստացի տեղեկության տրամադրմամբ:

Զլմ-ները մեծ ազդեցություն ունեն քաղաքականության վրա, քանի որ դրանք ձևավորում են հասարակական կարծիք և քաղաքական համոզմունքների հիմքն են հանդիսանում: ԶԼՄ-ի ակտիվ դերը քաղաքականության մեջ պայմանավորված է նրա ազդեցությամբ ինֆորմացիոն գործընթացի կողմերի և փուլերի վրա: Այդ գործընթացի նպատակն է տարածվող նյութերի, նորությունների ընտրությունը և պատրաստումը: Կախված նրանից թե ինչ ինֆորմացիա են ստանում քաղաքականության հետախույզները, ազդում է նրանց հետագա գործողությունների  վրա «Ունենալ կարևոր ինֆորմացիա, նշանակում է ունենալ իշխանություն, կարողանալ տարբերել ճիշտ ինֆորմացիան սխալ ինֆորմացիայից, նշանակում է տիրել ավելի մեծ իշխանության, հնարավորություն ունենալ տարածել կարևոր ինֆորմացիան կամ լռել այդ մասին, նշանակում է ունենալ կրկնակի իշխանություն», -այդպես են արտահայտվում գերմանական ժամանակակից խոշորագույն դասագրքի հեղինակները: Այդպիսի իշխանության անմիջական կրելը դա ԶԼՄ-ի արտոնությունն է: Ժամանակակից աշխարհում ինֆորմացիայի հոսքը անչափ հակասական և տարբեր է, որ ինքնուրույն գլուխ հանել դրանցից չի կարող ոչ անհատը ոչ էլ մասնագետների խմբերը: Հենց դրա համար էլ կարևորագույն ինֆորմացիայի ընտրությունը և ներկայացումը հասարակությանը, մասսաներին կայանում է ԶԼՄ-ի ամբողջ համակարգի կարևոր խնդիրը: Քաղաքացիներին լրատվություն տալը, այդ թվում նաև քաղաքական գործիչներին, կախված է նրանից թե ինչ նպատակով և ինչ նկատառումներով է ընտրվում լրատվությունը, որքան խորն է այն ներկայացնում ռեալ փաստերը նրա մշակումից և պարզեցումից հետո: Զանգվածային հաղորդակցման միջոցները մեծ հնարավորություններ ունեն ակտիվ ազդեցություն գործելու ոչ միայն քաղաքական առանձին երևույթների ընկալման, ալև քաղաքացիների վերաբերմունքի, քաղաքականության վրա ամբողջապես: Ինչպես բնակչության  քաղաքական պասիվությունը, այնպես էլ նրա զանգվածային ակտիվությունը անմիջականորեն կապված են զանգվածային լրատվության միջոցների տեսակետի հետ տվյալ հարցի շուրջը: Պետական բոլոր գործիչները որոշակի հարաբերության մեջ են գտվնում թերթերի, հեռուստատեսության և զանգվածային լրատվության այլ միջոցների հետ: Նրանք կախում ունեն դրանցից իրենց աշխատանքային կյանքում հետագա առաջխաղացման համար և վախենում են, որ լրատվական միջոցները կարող են քննադատել, բացահայտել և ոչնչացնել նրանց: Քաղաքական կուսակցությունները, հատկապես տեղական կուսակցական կազմակերպությունները, քաղաքական գործիչները, գնալով ավելի ու ավելի կախյալ են դառնում զանգվածային լրատվության միջոցներից: Մամուլի համակրանքը շահելու փորձերը մեծ են, իսկ երբ այդ փորձերն անտեսվում են, նրանց զայրույթն ու շփոթմունքը անսահման է դառնում:
 ԶԼՄ-ի քաղաքական ազդեցությունը իրականացվում է մարդու ուղեղի և զգացմունքների վրա ազդելով:

Քաղաքականության և ԶԼՄ-ների հարաբերությունները սերտորեն կապված են խոսքի ազատության բանավեճով: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, որը   ընդունվել է 1948թ միավորված ազգերի կազմակերպության կողմից, ասվում է.
« Յուրաքանչյուր ոք համոզմունքներ ունենալու և արտահայտվելու իրավունք ունի: Այս իրավունքը ներառում է ազատություն համոզմունքները առանց որևէ ազդեցության պահելու համար, և տարածելու տեղեկատվություն և գաղափարներ ցանկացած լրատվամիջոցի միջոցով, անկախ պետական սահմաններից»:

Ժողովրդավարական հասարակություններում ԶԼՄ-ն ունի մեծ դեր, քանի որ այն կապող օղակ է, որը ապահովում է կարծիքների փոխանակում ժողովրդի իշխանության և հանրության տեսակետների միջև: Գերմանացի մտավորական Յուրգեն Համբերմասը սահմանում է լրատվամիջոցները որպես հանրային քննարկման շրջանակ, որը պետք է երաշխավորի համընդհանուր հասանելիությունը և հասարակության ռացիոնալ բանավեճը:
Քաղաքական իրականությունում լրատվամիջոցների խնդիրն է քննարկել հասարակության մեջ որոշում կայացնողներին: Լրագրողները կարող են անել դա միայն եթե անկախ են:

Մյուս կողմից էլ հզոր կառույցներից և ֆինանսական ռեսուրսներից կախվածությունը կարող է խոչընդոտել լրատվամիջոցների քաղաքական կյանքում պահապան շուն լինելու հնարավորությանը: Չնայած ժողովրդավարական հասարակության մեջ, կառավարությունները և քաղաքական կուսակցությունները չեն ճնշում լրատվամիջոցներին, մրցակցությունը և ազատ շուկայական կանոնները ստեղծում են տարբեր սահմանափակումներ լրագրողների և նրանց գործատուների համար: Առաջարկվող գնում եկամուտը բարձրացնելու համար, կոմերցիոն հեռուստաընկերությունները ստիպված են արձագանքել գովազդատուների հետաքրքրություններին: Այս ենթատեքստում հանրային հեռարձակողներից ակնկալվում է ավելի անկախ ու մոտ լինել ժողովրդավարական իդեալականությանը: Հետազոտողները պնդում են, որ հաճախ նրանք ավելի լավ  սպասարկում են հանրային հետաքրքությանը,  քան առևտրային գործընկերներին:

Ժողովրդավարական երկրներում մամուլի ազատությունը երաշխարհավորված է օրենքով: Պետության միջամտության բացակայությունը կապի և արտահայտվելու ազատության մեջ ժողովրդվարության պարտադիր ասպեկտն է: Կառավարությունը կարող է պաշտպանել տեղեկատվությունը իր հանրային հրապարակման կողմից դասակարգելով այն, որպես զգայուն, դասակարգված, կամ գաղտնի:

Լրատվամիջոցները արդեն գործիք են խթանելու և նպաստելու բազմակարծությանը: Այսօր բազմակարծությունը  դառնում է հանրային կապի հիմնարար արժեք: Բազմակարծությունը, ընդհանուր առմամբ, կապված է լրատվամիջոցների ցրած տեղեկատվության բազմազանության և անհատական իրավունքի ճանաչման և հարգանքի հետ : Բազմակարծությունը նաև հանդիսանում է վստահության բաղադրիչ, որը ամրապնդում է ժողովրդավարությունը:

Եզրակացություն
Լրատվության գործունեությունը գնալով ձեռք է բերում ավելի ու ավելի մեծ նշանակություն: ԶԼՄ-ն քաղաքական տեխնոլոգիաների և քաղաքական հարաբերությունների բազմազանությունն է: ԶԼՄ-ները ունեն բազմաթիվ ազդեցության միջոցներ, մեթոդներ, ինչպես քաղաքական ինստիտուտների, այնպես էլ անձի, սոցիալական խմբի, սոցիալ հոգեբանական հասարակարգի վրա:  Զանգվածային լրատվության միջոցները ոչ միայն համագործակցում են իշխանության հետ, նրանք քաղաքական ունիվերսալ տեխնոլոգիաներ են, բոլոր ժամանակներում  որոշակի  քաղաքական նպատակի համար: Այսպիսով  ինֆորմացիա չունեցող մարդը՝ ապաքաղաքականացված է: Ինֆորմացիա չունեցող մարդը կոնստրուկտիվ չէ:


Աղբյուրներ՝
https://www.questia.com/library/communication/political-communication/politics-and-mass-media

https://hy.wikipedia.org/wiki/

http://psychologyinrussia.com/volumes/pdf/2013/gladkova.pdf

http://www.stateofformation.org/2014/08/pluralism-and-social-media-cultivating-a-new-outlook/



Теория и практика массовой информациии. А.Г.Киселев 2011

Комментариев нет:

Отправить комментарий