пятница, 29 января 2016 г.

Իմ առաջին ֆրանսերեն-հայերեն թարգմանությունը




Երբ կյանքը մի մանյակ է...


Երբ կյանքը մանյակ է

Ամեն օրը մարգարիտ է

Երբ կյանքը վանդակ է

Ամեն օրն արցունք է

Երբ կյանքն անտառ է

Ամեն օրը ճյուղ է

Երբ կյանքը ճյուղ է

Ամեն օրը տերև է

Երբ կյանքը ծով է

Ամեն օրը ալիք է

Ամեն ալիք բողոք է,

Երգ, ոգևորություն է…

Ժակ Պրեվեր






Տարվա ամիսները


Հունվարը` նոր տարուն բարև ասելու համար է

Փետրվարը` ձյանը ասելու`պետք է հալչել

Մարտը` չվող թռչուններին ասելու` վերադարձիր

Ապրիլը, ծաղկին ասելու` բացվիր

Մայիսը` ողջունելու`մեր աշխատավոր ընկերներին

Հունիսը` ծովին ասելու` մեզ շատ հեռու տար

Հուլիսը` արևին ասելու` քո եղանակն է

Օգոստոսը` մարդը երջանիկ է մարդ լինելով, ասելու համար է

Սեպտեմբերը` ցորենին ասելու` դարձիր ոսկի

Հոկտեմբեր` ասելու`ընկերներ, ազատություն

Նոյեմբերը` ծառերին ասելու` տերևաթափ եղեք

Դեկտեմբերը` հին տարուն հաջողություն ասելու համար է

Իսկ տարվա տասներկու ամիսները, որդիս, նրա համար են, որ քեզ ասեմ, ես սիրում եմ քեզ:

Ալան Բոսքե






Ձյուն


Լռության երաժշտության տակ

Պարում են, պարում են սպիտակ փաթիլները,

Որոնք օրորվում են,

Եվ հեռանում,

Հյուսելով մի նուրբ ծածկոց`

Քնած հողի համար

Լռության երաժշտության տակ պարում են,

Պարում են, պարում են սպիտակ փաթիլները։

Ժակլին Մերիոթ



Աղբյուրներ՝ http://reuss-1.pagesperso-orange.fr/prevert/sommaire/presentation.htm

Комментариев нет:

Отправить комментарий