понедельник, 27 апреля 2015 г.

Եգիպտոսում հայտնաբերվել անանուն թագուհու դամբարանը

Մի խումբ չեխ հնէաբաններ  Եգիպտոսում ինտրիգային գյուտ են արել՝ գտել են նախկինում անհայտ մի թագուհու շիրմաքար:
 Այս հայտնագործությունը կատարվել է  Կահիրեի արևմուտքում ՝ Աբուսիրում՝ 4500 տարի առաջ կառավարած Նեֆերեֆրե փարավոնի տոհմի բուրգից՝ թագավորական հին դամբարանում: Գերեզմանը գտել են  Նեֆերեֆրեի սգո համալիրում, և սա հիմք է տալիս մտածելու, որ թագուհին եղել է Նեֆերեֆրեի կինը:

Ասույթներ կրթության մասին

Կրթությունը ամենահզոր զենքն է,որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար։ Նելսոն Մանդելա

Կրթությունը չի նախապատրաստում կյանքին, կրթությունն ինքնին կյանք է։ Ջոն Դյուի


Կրթության արմատները դառն են, բայց պտուղը քաղցր է։
Արիստոտել

Կրթությունը ազատության ոսկե  դուռը բացելու բանալին է։ Ջորջ Վաշինգտոն

Կրթված մտքի նշան է կարծիքն առանց ընդունելու հաշվի առնել կարողանալը։ Արիստոտել

Դուք չեք կարող ստիպել մարդկանց փոխվել, բայց դուք կարող եք օգնել նրանց

Դուք ունե՞ք դեռահաս, ով  չի կտրվում տեղից և ոչ մի գործ չի անում։ Ձեր եղբայրը խրված է պարտքերի մե՞ջ։ Դուք ընկե՞ր ունեք, ում ռոմանտիկ կյանքը դժբախտությունների շարան է, որից, թվում է, նա երբեք դաս չի քաղում։ Ձեր ծնողները չափազանց գե՞ր են։ Ձեր զուգընկերը ծխո՞ղ է։

воскресенье, 12 апреля 2015 г.

ֆունկցիայի գրաֆիկ


Ֆունկցիայի գրաֆիկ, ֆունկցիոնալ կախվածության երկրաչափական պատկեր հարթության  վրա։ f(x) ֆունկցիայի գրաֆիկը հարթության այն կետերի բազմությունն Է, որոնց կորդինատները բավարարում են y = f(x) հավասարմանը։ Հարթության վրա կոորդինատական համակարգի ընտրությունից կախված, ֆունկցիան կարող է ունենալ տարբեր գրաֆիկներ։

суббота, 11 апреля 2015 г.

Մենք ու մենք(արշավ)

Արշավ...ժպիտ, ծիծաղ, արցունքներ թափող ծիծաղ, մի խոսքով՝ գժություն: Մի խումբ սեբաստացիներով ընկեր Հասմիկի, ընկեր Արինայի և ամենահումորով ընկեր Արշակի հետ գնացինք Տափի բերդ: Շուտ հասանք, որովհետև նոր ծանոթացած ու ծանոթ ընկերների հետ  ժամանակը արագ էր անցնում: Խաղեր էինք խաղում ու էդ խաղերից իրար բացահայտում էինք: Ամեն ինչ շատ հավես էր, մինչև էն պահը, որ հասկացանք՝ աnձրև է գալիս, բայց խենթերին նույնիսկ եղանակը չի խանգարում: Պատրաստ պահած ապարատները մենակ տարածքի պահապաններին գտան, իսկ ձայնագրիչը անգործ մնաց ,քանի որ արձրև էր, մարդիկ մտել էին տներն ու դուռ-լուսամուտ ամուր փակել։ Տեսանք Տափի բերդը, որը ժողովուրդը Գևորգ Մարզպետունու բերդ է կոչում, գտնվում է Խոսրով գետի աջ ափին` Ուրծ քաղաքատեղիի հյուսիս-արևմտյան եզրին, հիացանք, օդ շնչեցինք ու գնացինք Խոր Վիրապ: Երեխեքի մի մասը իջավ ներքև՝ էն տեղը, որտեղ Գրիգոր Լուսավորիչը բանտարկված է եղել տասնչորս տարի։ Ես էլ մի քիչ վախեցա ու չմտա, սրտից թույլ եմ էլի))))): Հետո, երբ բոլորս իրար գլուխ հավաքվեցինք, նկատեցինք հարսին ու փեսային։ Մի պահ ուզում էի հիշել՝ հաստա՞տ հրավիրված չենք հարսանիքին, բայց քայլող -ցեխ կոշիկներս հիշեցրին՝ հաստատ: Դե կոշիկներս էլ կեղտոտ շագանակագույն էին դարձել, որովհետև Տափի բերդի ճանապարհին մի քիչ քայլելու տեղ կար: Էլ չեմ գրում, որ մեզ հետ լինեիք, ավելին կիմանայիք... բա՜:

четверг, 9 апреля 2015 г.

Լուսնի աղոտ արտացոլումը մոխրոտ երկնքի  տանիքին

-Թըխկ-թըխկ-թըխկ: Ու լռությունը խախտվեց: Սև գույնի առկայությունը խեղդեց էգոիստաբար օդը թոքերը  լցնող ծերուկի խաղաղությունը: Դռան շարժումից  անգույնությունը լցվեց տուն մինչև այն պահը, երբ ծերուկը ընկավ իրականության մեջ: Ծերուկի ձեռքերը, որոնք վախից ու տան անկոչ հյուրից՝ կտրող ցրտից, ցրտի կապույտ գույնն էին ստացել, սկսեցին դողալով գետնից վերցնել տան միակ բանալին, որը  կարծես ծեծված լիներ գնացքի վագոնների տակ: Այժմ շնչառությունը կորցրած ծերուկը սարսափազդու հայացքով նայում է դեպի դռան բացվածքը, բայց շատ չանցած  աչքերը կորցնում են  տեսնելու ունակությունը...
-Կըռ-կըռ... չեմ բերելու աչքերդ: Իսկ դու հիմա կարծում ես, թե ագռավ եմ, ու նույնիսկ չմտածելով աչքերիդ մասին ուզում ես տեսնել:

воскресенье, 5 апреля 2015 г.

Հոգեբանության փոփոխությունը «Դանթեական առասպել» պոեմում (վերացարկում)


Ուրախություն, վախ, սարսափ, մռայլություն, անտարբերություն, հիասթափություն։ Բնականաբար, պատերազմը լավ ազդեցություն չի կարող ունենալ անհատի վրա։ Գիտեմ. ֆիլմերում եմ տեսել, որ մարդիկ տխուր չեն գնում ճակատամարտի, ամեն պահ քաջալերվում են, մարտական տրամադրությամբ հասնում մարտի գլխավոր կետին։ Համաձայն եմ, պիտի լավատես լինես, բայց չպիտի մոռանաս, որ ավելի ուժեղը չի խնայի քեզ, մի բուռ հողի համար անխղճություն կանի ու հավատացած եմ, որ դու էլ կանես, եթե այդչափ ուժեղ լինես. էնքան «ուժեղ», որ խիղճդ  չտանջի …
Բայց եթե չսպանվես, սարսափ կգա մեջդ, որովհետև ամեն անգամ սարսափում ենք չեղած բաներից, էն չեղած բաներից, որից ամեն պահ փրկվում ենք։ Չես նայում էդ սարսափի երեսին ու ասում, որ ավարտելու ես իր սկսած խաղը հաղթելու առաջնային որոշմամբ։ Էդ մղձավանջից անտարբեր ես դառնում, երբ մղձավանջում տեսնում ես, թե ինչպես ընկերդ, սարսափի ուժին չդիմանալով, կուլ է տալիս սարսափի մի մեծ գունդ, բայց մահով հաղթում, մահով նայում սարսափի աչքերին։ Շատ բան տեսած, ոչինչ չկարողանալով անել ընկերոջդ հետ բերելու համար, արդեն չես մտածում, որ լավ կլիներ՝ դու կերած լինեիր սարսափի աչքերը։ Ներքին հիասթափությունը սպանում է քեզ, որ նույնիսկ հարազատի դին ներսումդ ոչինչ չի խառնում։
Աշխարհի գույնը չի երևում ու գարուն ,էլ չի գալիս։