суббота, 30 апреля 2016 г.

Լևոն Շանթ (ամփոփիչ աշխատանք)


1) Ընդգծիր այն պնդումները, որոնք իրոք Լևոն Շանթի կենսագրական փաստերից են. 1
ա) Լևոն Շանթը ծնվել է Կարսում։
բ) Հայրը գորգավաճառ է եղել։
գ) Սովորել է Գևորգյան ճեմարանում։
դ) Աշխատել է Ներսիսյան դպրոցում որպես տեսուչ։
ե) Եղել է «Վերնատան» անդամ։
զ) Ուսանել է Լայպցիգում, Ենայում, Մյունխենում։
է) Եղել է Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ և Հայաստանի Առաջին Հանրապետության պատգամավոր։
ը) 1911-1915թթ ապրել է Եվրոպայում։
թ) Եղել է ստալինյան ռեպրեսիաների զոհը, գնդակահարվել է Ծիծեռնակաբերդում։


2) Բնութագրիր դրամատիկական ստեղծագործությունը։ Նշիր դրամատիկական ստեղծագործության ավանդական ժանրերը, բնութագրիր դրանք։ 1
Ինչպես գիտենք, դրամայի ամենաէական հատկանիշը նրա երկխոսական բնույթն է, որից էլ բխում են նրա որոշ ժանրային և հատկապես լեզվական առանձնահատկություններ: Գործող անձանց խոսքը դրսևորվում է առավելապես երկխոսությամբ և միայն երբեմն մենախոսությամբ: Դրամատիկական ստեղծագործության մեջ հեղինակը չի նկատվում, կան միայն որոշակի հարաբերությունների ու գործողությունների մեջ ներկայացվող անձինք, որոնք երկխոսության միջոցով ներկայացնում ու բնութագրում են ոչ միայն իրենց, այլև մյուս հերոսներին, նրանց արտաքինը, ներաշխարհը, հույզերը, խոհերն ու տրամադրությունները, անցյալի ինչ-որ իրադարձություն, հուշ կամ ապրում, որ կարևոր է տվյալ հերոսի հոգեվիճակը կամ արարքները հասկանալու համար: Գործող հերոսների խոսքի միջոցով է գծագրվում դրամայի սյուժեն, առաջ մղվում գործողությունը, արտահայտվում հեղինակի գաղափարները, նրա ասելիքը: Եվ որ ամենակարևորն է. երկխոսությունը չի հանդուրժում ծավալուն նկարագրություններ, պատմություններ, մի բան, որ սովորական է պատմողական ժանրի երկերի համար:


Դրամատուրգիայի ժանրերը հիմնականում երեքն են՝ տրագեդիա (ողբերգություն), կոմեդիա (կատակերգություն) և դրամա (նեղ իմաստով):
Ողբերգությունը գրական-թատերական այն ժանրն է, որի մեջ առավել լրիվությամբ արտացոլվել են իրականության ողբերգական կղմերը, հասարակության առաջընթացի համար մարտնչող ու զոհվող հերոսի վեհ գծերը: Եթե գրական մյուս տեսակներում ողբերգականի արտացոլումը կարող է լինել կամ չլինել, ապա տրագեդիայի մեջ այն պարտադիր է:
Տրագեդիան հնագույն ժանրերից մեկն է: Անտիկ աշխարհւմ այն ծագեց ծիսային երգերից ու ներկայացումներից, որոնք կապված էին որոշակի տոների, հավատալիքների, հատկապես Դիոնիսի պաշտամունքի հետ: Ըստ հին հունական դիցաբանության խաղղի և գինու աստված Դիոնիսը սպանվեց տիտանների կողմից, բայց նորից վերակենդանացավ իր հոր՝ Զևսի կամքով: Դիոնսի մահն ու վերակենդանանալը, հին հույների պատկերացմամբ, ամեն տարի սիմվոլիկ կերպով կրկնվում է աշնանը բնության թառամելով և գարնանը նորից կանաչելով: Այդ առասպելի շուրջ հատուկ տոների ժամանակ կատարվում էին երգեր, տրվում էին ներկայացումներ, որոնք պատմում էին Դիոնիսի տանջանքների, մահվան ու հարություն առնելու մասին: Այդպիսի երգերն այն ժամանակ կոչվում էին «տրագեդիա», որը բառացի նշանակում է «այծի երգ», քանի որ նրանց կատարման ժամանակ սովորաբար այծեր էին զոհաբերվում աստվածներին: Սակայն աստիճանաբար «տրագեդիայի» բովանդակությունն ընդլայնվեց. տրագեդիա ասելով սկսեցին հասկանալ առհասարակ տխուր, ողբերգական որևէ պատմություն:
Տրագեդիայի մեջ պատկերվում են կյանքի ամենաուժեղ, սուր հադրությունները, որոնք գրեթե միշտ ողբերգական վախճան են ունենում, ավարտվում են գլխավոր հերոսի կործանումով:
Տրագեդիան արծարծում է քաղաքական և բարոյական մեծ հարցեր, կատարում վիթխարի ընդհանրացումներ, որոնք իրենց նշանակությունը չեն կորցնում շատ սերունդների համար:

Միջին դարերում ողբերգությունը որևէ զարգացում չունեցավ: Դրա փոխարեն տարածված էին միստերիաները՝ կրոնական սրբերի կյանքից քաղված ներկայացումներ:
Վերածնության դարաշրջանում և հատկապես Շեքսպիրի ստեղծագործությունների մեջ ողբերգության ժանրը հասավ բարձրագույն կատարելության: Շեքսպիրի ողբերգության հիմնական թեման հումանիստ անհատի կործանումն է՝ հին ուժերի հետ ընդհարվելիս («Համլետ», «Օթելլո», «Ռոմեո և Ջուլիետ»):
XIX դարի հայ գրականության մեջ տարածված էին պատմական ողբերգությունները, որոնք որոշակի դեր խաղացին թատրոնի զարգացման և հանդիսականի հայրենասիրական դաստիարակության գործում:
Սակայն XIX – XX դարերի գրականության մեջ ողբերգության ժանրը չմնաց այն բարձրության վրա, որին այն հասել էր Շեքսպիրի ստեղծագործության մեջ:

Կատակերգությունը (կոմեդիա ) գրական-դրամատիկական ստեղծագործության տեսակ է, որտեղ գործողությունը, բնավորությունները, հանգույցը, հանգույցի լուծումը ներկայանում են ծիծաղելիի սահմաններում և ներթափանցված են կատակերզականությամբ։ Կատակերգությունը Արիստոտելի սահմանումով, «վատերի վերարտադրությունն է, սակայն ոչ նրանց ամբողջ արատավորության, այլ լոկ ծաղրականի, քանի որ ծաղրականը վատի մի մասն է կազմում։ Ծիծաղելի կարող է լինել սխալը կամ որևէ արատ, որը ոչ մեկին վնաս չի պատճառում...» («Պոետիկա», գլուխ 5)։ Առաջացել է Հին Հունաստանում, ավանդական տոնախմբությունների ժամանակ կատարվող ուրախաշարժ խաղերից, ներկայացումներից և կոչվել է կոմեդիա։ Իբրև գրական ժանր կատակերգությունը ձևավորվել է մեր թվարկությունից առաջ հինգերորդ դարում, «կոմեդիայի հայր» Արիստոֆանեսի, ապա նաև Մենանդրոսի ստեղծագործության մեջ։
Կատակերգությունը կյանքն արտացոլում է թերությունների, ծիծաղելի կողմերի տեսանկյունից՝ հաճախ հիմք ընդունելով որևէ բացառիկ վիճակ կամ թյուրիմացություն։ Կատակերգության համար բնորոշ է դրության և խոսքի կոմիզմը։ Վիճակների և բնավորությունների չափազանցումը, սրումը, գրոտեսկային միջոցները առավել ընդգծված են արտահայտում սոցիալական երևույթների էությունը։ Կատակերգության բազմադարյան պատմությունը ծնել է ժանրերի տարատեսակներ, որոնք իրարից տարբերվում են կոմպոզիցիոն-սյուժետային կառուցվածքով, պատկերների կազմությամբ, բնավորությունների կոմիկական բնույթով։ Միջնադարյան հայ թատրոնում նույնպես ներկայացվել են ուրախաշարժ կենցաղային պատկերներ։ Հայ միջնադարյան բնագրերում կատակերգություն բառը գործածվել է որպես հունարեն «կոմեդիա» բառի համարժեքը, բայց ունեցել է ընդհանուր բարոյա-գեղագիտական ստորոգության իմաստ և միաժամանակ նշանակել գրական տեսակ:




3) Ի՞նչ է սիմվոլիզմը։ Հայ սիմվոլիստենրի ևս 2 անուն նշիր։ Ինչո՞վ է Լևոն Շանթի «Հին աստվածները» սիմվոլիստական ստեղծագործություն։ 1

Սիմվոլիզմը 19-20 դարերին արվեստի ու գրականության մեջ տեղ գտած հակառեալիստական ուղղություն է, որը իր գեղարվեստական մեթոդն է համարում սիմվոլների՝ խորհրդանշանների միջոցով առարկաների ու երևույթների անճանաչելի Էության պատկերումը։ Սիմվոլիզմը արտահայտվել է նաև կերպարվեստում և թատրոնում։ Սիմվոլիսները համակենտրոնացած են մարդկանց ներաշխարհի վրա, նրանք ձգտում են բացահայտել նրանց հոգեկան վիճակը, կարողանում են արտահայտել նուրբ զգացմունքները բառերով։ Նրանց հաջողվել էր բանաստեղծություները լրացնել պայծառ ու արտահայտիչ կերպարներով։

Ինձ ծանոթ հայ սիմվոլիստներից են՝ Միսաք Մեծարենց, Վահան Տերյան, Եղիշե Չարենց:

Սիմվոլիզմը «Հին աստվածները» դրամայում երևում է սյուժեն իրական և երևակայական պլաններով զուգահեռաբար զարգացնելու, կյանքն իբրև մի հավերժական շրջապտույտ դիտելու, պատկերներից խորհրդանիշներ ստեղծելու մեջ(քողավորը, ճերմակավորը, ճգնավորը, ծովի ալիքները...):


4) Ինչո՞ւ է «Հին աստվածները» համարվում պատմական դրամա. որն է դրա պատմական հիմքը: 1
«Հին աստվածները» պատմական դրամա է, որովհետև հերոսները պատմական կերպարներ են: Մարիամ իշխանուհին՝ Մարիամ Բագրատունին 874թ կառուցել է տվել Սևանի թերակղզու վրա գտնվող Առաքելոց փոքր և Աստվածածին եկեղեցիները: Ըստ հայոց պատմիչների Մարիամ Բագրատունին ուխտել էր 30 եկեղեցի կառուցել իր վաղամեռիկ ամուսնու՝ Վասակ Գաբուռի հիշատակին:


5) Ինչի՞ սիմվոլ են Քողավորը, Սպիտակավորը, ճգնավորը։ Ասածդ հաստատիր մեջբերումներով։ 2
Քողավորը, Սպիտակավորը, ճգնավորը «Հին աստվածները» դրամայի սիմվոլներն են: Ամեն մի սիմվոլ իր նշանակությունն ունի:
Քողավորը աբեղային էր երևում Սեդայի կերպարանքով, այսինքն՝ զգացմունքի սիրո սիմվոլն է( «ԱԲԵՂԱՆ - (Ետ-ետ երթալով): Դո՞ւն…դո՞ւն…
ԱՂՋԻԿԸ - Այո, ես, միթե չէիր սպասեր:
ԱԲԵՂԱՆ - Աստված իմ:
ԱՂՋԻԿԸ - Մենա՞կ ես:
ԱԲԵՂԱՆ - Ես… ես մենակ եմ միշտ:
ԱՂՋԻԿԸ - Այ, եկա քեզի ընկեր, և եկա այսպես կեսգիշերին, որ մինակ ըլլանք ես ու դուն: Դուն, իմ քաջս, իմ արևս, իմ լուղորդս…
ԱԲԵՂԱՆ - Հերիք է»):
Սպիտակավորը անընդհատ հանդիմանում էր վանահորը. սպիտակավորը վանահոր խիղճն էր( «ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ո՞վ ես դուն:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - Այ, սևավոր, ինչո՞ւ ես ժողովեր գլուխդ այդ սևազգեստ ու սևահոգի մարդիկը, ինչո՞ւ ես եկեր այս հինավուրց կղզին:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ո՞վ ես դուն:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - Ելիր, ելիր. քշե նորեն դուրս դեպի կյանքը այդ թշվառ ու մռայլ ամբոխը: Ելեք դուրս, դուք, որ զգայարանքները չորցնել կուզեք ու կրքերը մարել: Դուրս այս կղզիեն, դուք, որ թշնամի եք ամեն գեղեցկության, ամեն կյանքի ու շարժումի, ամեն ուժի ու ծնունդի: Դուրս, մի աղարտեք իմ աստվածներուս այս սուրբ դրախտը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Հոս դրախտ չկա: Այս ժայռի կտորին վրա ես իմ վանքս հիմնեցի. ասկե ետքը հոս անապատ պիտի կոչվի:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - Անապա՞տ… այս ծիծղուն ծովակի ծոցին, այս թարմ արևուն դեմ: Հեռու, կոխած տեղդ հին տաճար է աստվածներու. հեռու, հին աստվածներու շեմքեն է, որ կխոսիմ քեզի:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Հին աստվածներու ավերակներեն:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - Ավերակը այս քարերն են, որ քեզիպեսներն են դարսեր. քանդվեր է անոնց դարսածը: Բայց ինքը կյանքի մեհյանը խորտակում չունի, ինչպես և ինքը կյանքը: Կթափին քարերը, կփոխվին անունները բայց իրենք աստվածները կան ու կմնան »):
Ճգնավորը կյանքի սիմվոլն էր, հետո ինչ, որ ամեն պահին «...ունայնություն...» էր ասում, ունայնությունը էնքան հարաբերական ա ու էնքան բաներ կան որոնց առաջ մարդը ունայնություն ա, անզոր ա մտքով ընկալելու: Ամեն մարդ մի ֆորմա ա ու իր ունայնությունն ունի, բայց բոլորիս կապում են հատկանիշները, բնավորությունները ու զգացողությունները: )։ («ՃԳՆԱՎՈՐԸ – Ունայնություն և գերեզմանը: Ես գերեզման չունիմ:
ԱԲԵՂԱՆ – Հա, իրավ որ, գիտեմ: Կըսեն` քեզի նետեր ես ծովը, հոն, այն մյուս կողմի բարձր ժայռեն: Չվախցա՞ր հոգիիդ կորուստեն, չվախցա՞ր հանդերձյալ կյանքեն:
ՃԳՆԱՎՈՐԸ - Ունայնություն մըն ալ այդ քու հոգիդ ու քու հանդերձյալ կյանքդ:
ԱԲԵՂԱՆ - (Սարսափահար) Լռե, թշվառական, հայհոյանք է խոսածդ:
ՃԳՆԱՎՈՐԸ – Իզուր մի սարսափիր ու քիչ մը հեռու փոսես:
ԱԲԵՂԱՆ - Ալ ի՞նչ փոս, ալ ինչո՞ւ համար, ուրեմն ալ ինչո՞ւ ես փորեր այդ փոսը, ուրեմն ալ ինչո՞ւ կպահպանես այդպես վախով ու դողով, նույնիսկ մահեդ ալ անդին:
ՃԳՆԱՎՈՐԸ - (Գլուխը շարժելով) Աատիկա է, ատիկա ունայնություններուն ունայնությունը: Փորեր եմ, փորեր, նայե, այս եղունգներովս, ուղեղովս ու սրտովս, փորեր եմ անընդհատ ծնած օրես մինչև վերջին վայրկյանը, փորեր եմ ու որոներ տակեն բան մը գտնելու համար, կարևոր բան մը, փորեր եմ ու պահպաներ, որ այդչափ աշխատանքս չկորչի, հիմա ալ կպահպանեմ, որովհետև իմ փորածս է, միակ բանը, որ իմս է, իմ ստեղծածս: Միակ բանը, այ, այդ փոսը, այդ դատարկ փոսը, այդ միշտ դատարկ փոսը, որ ինչքան փորես, այնքան ավելի դատարկ կդառնա: Դատարկ, դատարկ, կհասկանա՞ս, որ երբեք, երբեք չէ լցվելու, ոչինչով, ոչինչով: Գնա, դուն ալ գնա փորե քու փոսդ ու թող իմինս ինծի: (Կուզե հեռանա):
ԱԲԵՂԱՆ - Կեցիր, կեցիր, մարդ, քեզի հարց մըն ալ, դուն, որ այդքան իմաստուն ես:
ՃԳՆԱՎՈՐԸ - (Կես մը ժայռին ետևեն) Մարդը իմաստո՞ւն… Ունայնություն: (Դուրս) »:)


6) Համեմատիր Վանահոր և երիտասարդ աբեղայի կերպարները. նրանցից ով ինչ է շահել կյանքում, ինչից է հրաժարվել, ինչ կուզեր ունենալ և ինչ է անում դա ունենալու համար։ Գնահատիր երկու կերպարների կենսուակության մակարդակը (որ կերպարի ապրելու և երջանիկ լինելու շանսերն են շատ և ինչու)։ 2
Վանահայրը ոչինչ չէր շահել կյանքում, մի եկեղեցի կառուցելուց բացի (իրականում էդ էլ շահում չէր իր համար): Փախել էր կյանքից ու իր վախը ծածկելով՝ դարձել էր հոգևորական: Վանահայրը սխալ պատկերացում ուներ հոգևորականի մասին, դրա համար էլ ինքը հոգևորականի որակներ չուներ: Վանահայրը, ոնց որ բոլոր մարդիկ, սիրվելու ու սիրելու կարիք ուներ, բայց դանից էլ էր վախենում, այսինքն՝ վախենում էր ապրելուց: ( «ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Բայց ճշմարտությունն ան է, որ ես ու դուն կվախնանք իրարու աչքի մեջ խոր ու շիտակ նայելու:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Իշխանուհի:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Թող, թող, մինչև ե՞րբ: Ալ լցվեր է բաժակը: Ինծի համար սաստիկ ծանր է ատիկա ու վիրավորիչ: Ինչո՞ւ, ի՞նչ հանցանք ենք գործեր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Ոտքի ելլելով) Իշխանուհին թող ինծի ներե, պետք է մեկնիմ »:
Աբեղան վանահոր մեծացրածն էր, վանահայրը իր ցանկությունները, հերիք չի, խեղդել էր, հետո էլ աբեղային էր կտրել աշխարհից, աբեղային էլ էր փակել: Աբեղան նույնպես ցանկանում էր ապրել, բայց չէր եղել աշխարհում, չգիտեր էդ ապրելը ոնց ա, ուղղակի իր մտքով հասել էր էնտեղ, որ էս կյանքը վանքով չի սահմանափակվում:Հանգամանքն էր բացել աչքերը։ Աբեղան կին էր տեսել, կին էր ուզում, բա տղամարդ էր, ի՞նչ աներ: Հոգևորականությունը չի թողնում, իրենց հոգևորականությունը սահմանափակում է, չնայած՝ հոգով Աստծու հետ հարաբերվելը ըստ իս ամենամեծ ազատությունն է(չեմ խոսում կրոնի մասին):
Երկուսն էլ չգիտեին՝ ինչ էին ուզում: Վանահայրը չէր ապաշխարում ու շարունակ մեղքի վրա մեղքով ապրում էր: Երկուսն էլ կործանվում էին, վանահայրը անգիտակցաբար, աբեղան գիտակցելով( «ԱԲԵՂԱՆ – Ահա եկեր եմ քեզի ըսելու, որ սխալ ես, այդ աստվածները մեռած չեն:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Ահաբեկ ու ապշած): Իսկ դո՞ւն… իսկ դո՞ւն ատիկա ուրկե գիտես:
ԱԲԵՂԱՆ – (Ցածր ու խորհրդավոր) Ես… ես տեսա:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Տեսա՞ր, դո՞ւն, իմ մե՞ջս, ինչպե՞ս տեսար:
ԱԲԵՂԱՆ – Քու մե՞ջդ, ինչպես թե` քու մեջդ; Ոչ, ես տեսա հոն… դուրսը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ո՞ւր:
ԱԲԵՂԱՆ – Հոն, հին ճգնարաններուն շուրջը »):


7) «Կրոնը և մարդու դաստիարակությունը», «Մեղքի զգացումը», «Բնական զգացողությունները և սահմանափակումները», «Հոգի, թե՞ մարմին», «Խաղաղություն» թեմաներից որևէ մեկով էսսե գրիր՝ հենվելով Շանթի «Հին աստվածները» դրամայի վրա։ 2


«Բնական զգացողությունները և սահմանափակումները»


«Կյանքը ուրախության համար է տված մեզի» :
Լևոն Շանթ


Լևոն Շանթը սիմվոլիստ է: «Հին աստվածներ» դրաման հեղինակը պատկերավորում է նաև երևակայական կերպարներով՝ Սպիտակավորը, Քողավորը, ճգնավորը, ծովի ալիքները և այլն: Ինչքանով ես եմ հասկանում, Շանթը իր «Հին աստվածներ» դրամայում ներկայացնում է մարմնի ու հոգու հակադրությունը («Ելեք դո՛ւրս, դուք, որ զգայարանները չորցնել կուզեք ու կրքերը մարել: Դո՜ւրս այս կղզիեն, դուք, որ թշնամի եք ամեն գեղեցկության, ամեն կյանքի ու շարժումի, ամեն ուժի ծնունդի»):
Մի պահ միտքս եկավ Կամյուն էքզիստեցիալիզմով, («Մարդը...երկու երես ունի, չի կարող սիրել. առանց ինքն իրեն սիրելու») մարդուն մինչև վերջ մերկացնելու, անկաշկանդ ներկայացնելու պատրաստակամությամբ: Ու ամենակարևորը՝ բոլորս էլ մարդ ենք, լինենք հոգևորական, պաշտոնյա, թե օրվա հացով ապրող, ծերըծերին հասցնող մեկը: Ինչ որ մեզ հետ կատարվում է, մարդկային է, դրա համար էլ դառնում է մխիթարանք: Մարդը ինքն է ստեղծում իր հետ կատարվածը, բայց վատի դեպքում սովորություն ունի ուրիշներին մեղադրելու, միայն՝ ոչ իրեն, որ իր աչքին չցածրանա: Սահմանափակումն էլ հենց մարդու ստեղծած-ընդունածներից է: Եթե առաջին հերթին ինքդ քեզ անսահման տեսնես, գուցե էդ ժամանակ ստացվի հաշտ ապրել քո ու մնացածի հետ: Վանահայրը մեկն էր, ով կարծում էր՝ հոգևորականից բացի որևէ մեկին հասու չէ Աստծո հետ հարաբերումը: Վայ էդպիսի հոգևորականներին: Ամեն ինչն է անձնական. սովորական մարդը, ով հավատ ունի իր ներսի ամենանուրբ շերտերում, ինքը կարող է իրոք հարաբերվել Աստծու հետ առանց ձևականությունների, առանց իրեն ու ուրիշներին զրկելու ու դատապարտելու, էն դեպքում, երբ աստվածավախ մարդու համար դատողը միայն Աստված է: Վանահայրը զրկում է իրեն սիրուց, հաճույքից, իսկ էդ հանգեցնում է քառակուսիացման, որովհետև մարդ չի կարող փախչել մարդկայնությունից: Սևակն ասում է.
«Լավագույն հավատն այն է, որ երբեք. Չի դառնում կրոն...» ;)
Աբեղան վանահոր մեծացրածն էր, բայց հավանականությունը զրոյի էր, որ կլիներ իր նման «հոգևոր» («Ես քու որոնած վերիններեն չեմ, հա՛յր») , իրականում աբեղան որոշ չափով նման է վանահորը, ինձ, քեզ: Աբեղան ցանկանում էր... Վանահայրը նույնպես ունեցել էր աբեղայի ապրած զգացողությունները, բայց նա, հակառակը, զգացմունքը խեղդել էր, ինչ-որ ձևով պիտի արտահայտեր էդ, հահ, եկեղեցի էր կառուցել: Չես կարող աչքերդ կարել, կամ աշխարհում լինելով, դուրս լինել աշխարհից: Միայն կույր վանականը ցանկացավ վանահոր հետ լինել:
Աբեղան նետվում է լիճը, առանց վախի, գիտակցելով, որ վախն էլ է մարդու հնարածը («...հոն կյանքն է, և ես կուզեմ կյանքին գիրկը...Մահն ալ ձեր վախն է, ու ձեր վախի հնարածը...Հեռու ճամփես: Ես կուզեմ ապրի՛մ, ապրի՛մ: Սեդա՜...»)
Մարդն առաջին հերթին իր ներսում պիտի ստեղծի եկեղեցի (մաքուր ու պինդ հատակով), որ ոչ ոք չկարողանա քանդել, ազատի կապանքներից Աստծուն, հստակեցնի՝ սրբությունն ինչ է իր համար, հասնի մարդկային բարձր որակների, ամեն օր սրբվի ու նոր մտածի իրենից դուրս բան անելու մասին:
«Մարդս ի՛նք միայն կրնա շինել իր Աստծուն նվիրված տաճարը, ի՛ր մեջքովը, ի՛ր ձեռքերովը, իր խելքովը»: Էնքան չկապվի նյութի հետ, որ իր հոգու ավերակի պատճառը դառնա:
Երևի «…քարանալ, քարանալ, քարանալ»:




10



Комментариев нет:

Отправить комментарий