воскресенье, 1 мая 2016 г.

Ամփոփիչ աշխատանք ձևաբանությունից (1)


1) Լրացրու բաց թողած տառերը՝ որտեղ հարկավոր է.
 միջoրեական, դողէրոցք, ամանորյա, թրըխկ, ակնդետ, ոսկևորել, գերեվարել, ժողովածուում, վայրկյան, փակցնել, ծեծկռտուք, հափշտակել, դեղձանիկ, ճրագալույց, փարչ, փայծաղ, սպանախ, ամբարձիչ, Մանվել։

2) Վերականգնիր տրված բառերի հնչյունափոխված մասերը.
թռչնաբուծարան- թիռ+ իչ+ուն+բույծ, ցուցափեղկ- ցույց, նկարագրություն- գիր, թերագնահատել-թերի, գին, մանկապատանեկան- մանուկ, պատանի, տղամարդկային- մարդիկ, ջրածնային- ջուր, ծին, ուղենշային- ուղի, նիշ, ուսուցչություն- ուս+ույց+իչ, գրչատուփ- գիր+իչ։


3)  Եղած բառերից կազմիր հոմանիշների զույգեր, ընդգծիր շարքում հոմանիշ չունեցող բառերը.
այրական-առնական, կանացի, խափշիկ, քարանձավային, բարդ-խրթին, խարտյաշ, խաբուսիկ-թվացյալ, ավանդազրույց-լեգենդ, ասպնջական, վաղնջական, թանկություն- սղություն ։

4)  Ընդգծիր համանուն չունեցող բառերը .
կապեր, գնդեր, ստեր 1 սուտ խոսեր՝ ըղձական անցյալ, 2. սուտ գոյականի հոգնակին, խոսեր, անձուկ, հանդերձ, կույս, կուռ, գառ, աղոտ։

5)  Տրված շարքից կազմիր հականիշների զույգեր. քանի՞ բառ հականիշ չունի։
նզովք-օրհնություն, գոց, բնավ-միշտ, սեղմ --ճապաղ, վտիտ-մարմնեղ, փակ, պարպել, դատարկել, ընդարձակ, անձուկ, նվաղ, ստերջ-բեղմնավոր, դյուրին-խրթին, ծանրաշարժ-փութկոտ, փոքրոգի, համր-խոսուն։
6 բառ հականիշ չունի։

6)Գրիր տրված բառերի բացատրությունը.
միամորիկ
Մոր միակ զավակը հանդիսացող, մինուճար:

քանքար
1. (պատմական): Ոսկե կամ արծաթե մետաղադրամ:
2. (պատմական): Ծանրության չափ = 45 կգ 333 գրամ:
3. Բնական մեծ ձիրք, տաղանդ:

քենակալ
Քենու ամուսինը, բաջանաղ:
 խափշիկ
1. Հաբեշ, եթովպացի:
2. Աֆրիկյան սևամորթ, նեգր:

մախաղ
Փոքրիկ տոպրակ, որի մեջ լցնում են ուտելիքի պաշար և կապում մեջքին:

մաքառել
1. Պայքարել, կռիվ մղել:
2. Դիմադրել, ոգորել, մարտնչել:

անտունի
Ժողովրդական երգի մի տեսակ:
 դրվատել
Գովել, գովաբանել, ներբողել:

7) Համապատասխանեցրու դարձվածքները տրված բացատրություններին.
գլուխը լցնել-դրդել մի արարքի, թևերը փռել-պաշտպանել, աստծու կրակ-չարաճճի, արյունը ջուր դառնալ-խիստ վախենալ, առաջին ջութակ-գլխավոր դեմք:

8) Բառակազմական վերլուծության ենթարկիր տրված բառերը (օրինակ՝ միջնապատ-մեջ(արմատ)+ին(ածանց)+ա(հոդակապ)+պատ(արմատ))
թրաշուշան=թուր+ա+շուշան
դաշունահարված=դաշույն+ա+հար+վ+ած
պարագիծ=պար+ա+գիծ
շքերթ=շուք+երթ
տնանկ=տուն+անկ

9)Նշիր տրված բառերի խոսքիմասային պատկանելությունը
գարուն-գոյական, քառասնամյա-հարաբերական ածական, ընդվզում-գոյական, թվական-գոյական, համայն-որոշյալ դերանուն, վեցուկես-քանակական թվական, պարզ-որակական ածական, հմայք-գոյական, այստեղ- ցուցական դերանուն, իննսունիններորդ-դասական թվական, աշխատանքային-հարաբերական ածական, իրենք-անձնական դերանուն, բարի-որակական ածական, քանիերորդ-հարաբերական դերանուն, մի-անորոշ դերանուն:

10) Կազմիր տրված գոյականների հոգնակին.
սրճեփներ, գրաշարներ, ջրաչափներ, հացատներ, սպունգներ, որմնադիրներ, դաշտամկներ, շարասյուներ, միլիոնատերեր։

11) Որոշիր տրված բառերի հոլովումները.
վանահայր-ո ներքին, սառցալեռ-ան, մականուն-ի մականվան, սեր-ո՝ այլաձև, անկյուն-ա ներքին, հանգիստ-ի նաև հանգստյան՝ այլաձև, աղջիկ-ա-այլաձև, գիշեր-վա, օղի-ու, կալվածատեր-ոջ, Վահանենք-ց։

12) Հոլովական սխալ ձևերն ուղղիր.
կայսերի-կայսեր կամ կայսրի, դուստրի- դստեր, Մանկան-Մանուկի, կաղինի- կաղինը պտուղն է, կաղնին (կաղնու)՝ ծառը, հորեղբորոջ-հորեղբոր, պապու-պապի, վայրկյանվա-վայրկյանի։

13)Ընդգծիր հոդ ունեցող բառերը, նշիր, թե որ հոդն է կիրառված.
1) Շնորհիր կրկին ողորմությունդ (ստացական) լքվածիս (դիմորոշ) անօգ…
2) Հայրենիքիս (ստացական) ջուրը ամենաքաղցրն է։
3) Կարծես շատ է քիչ աշխարհիս (ցուցական) հողը (որոշիչ),
Որ մարդիկ մեռնում ու հող են դառնում…

14) Ընդգծիր որոշիչ հոդ ունեցող բառերը 
ծվեն, պարեն, աշտեն, հյուլեն, պատճեն, ոստրեն, քերծեն, ցորեն, գեհեն, երեն։

15) Որտեղ գրության սխալ կա, ուղղիր 
քսաներեքերորդ, տասներկու, 60-րդ, 1-ին, X։

16) Ընդգծիր հոլովվող դերանունները
դուք, սա, համայն, ամենքը, ինքը, ինչ, ով, միմյանց, դրանք, այստեղ, այսպես, ոչ մեկը, ոմն, իրենք, յուրաքանչյուր ոք։

17) Ուղղիր սխալները
1)Բանախոսի դեմ ելույթ էին ունեցել երկու տեղացի նկարիչներ, ոմն արվեստագետ Ֆրանսիայից և այլք։
2) Ոչ մեկը չփորձեց օգնել ինձ:
3) Ոչ ոքից այնքան չէր զգուշանում, որքան իր անձնական թիկնապահից։
4)Չգիտեմ՝ որդ կարող է գլուխ հանել այդ խճճված գործից։ (որդ՝ ձեզնից որը)

18) Դերանունների դիմաց գրիր դրանց տեսակը.
ամեն-որոշյալ, ողջ-որոշյալ, յուրաքանչյուր-որոշյալ, մյուս-ցուցական, սույն-ցուցական, ինչպիսի-հարցական, հարաբերական, միևնույն-ցուցական, որչափ- հարցական-հարաբերական, իրար-փոխադարձ, ոչ մի-ժխտական, ինչ-որ-անորոշ, ոմն-անորոշ, նույնպես-ցուցական։

19) Ո՞ր հատվածում հարաբերական դերանուն չկա.
 1) Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում։
2) Էլ չեմ հավատում այդ ջինջ աչքերին
Եվ խորունկ ձայնիդ նվագին քնքուշ, 
Որ հնչում էր միշտ այնքան մտերիմ։
3) Չգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Որն է լավ, որը՝ վատ։ Այստեղ դերանունները հարցականն են, բայց երկրորդականի մեջ են, դրա համար նշանը չի դրվում։ Կապակցման միջոցը «թե» շաղկապն է, զեղչվել է։ 
4) Երնեկ նրան, ով իր գործով 
Կապրի հավերժ, անդադար։

20) Ընդգծիր հոգնակի չունեցող դերանունները.
 սա, ովևէ, որտեղ, դու, ինչ, ով, յուրաքանչյուրը, ոչ ոք, ոմն, երբ, նա։






Комментариев нет:

Отправить комментарий