Նմանատիպ դեպք տեղի ունեցավ 2010 թվականին: Մոսկվայի ժամանակակից արվեստների թանգարանի դիմաց` Պետրովկա փողոցում, կանգնած է Յուրի Օրխովի աշխատանքների խաչելությունը:
Այս բազմաֆիգուր քանդակ-կոմպոզիցիան անարգում էր ուղղափառ քրիստոնյաների մի մասի կրոնական զգացմունքները: Վերջիններս հիմնավորում էին դժգոհությունը նրանով, որ առաջին հերթին թանգարանը գտնվում է Վիսոկո-Պետրովսկի վանքի դիմաց, փողոցից երևում է այդ քանդակը, և քանդակը վիրավորում է այդ վայրը՝ ուղղափառ վանքը: Իսկ խաչի պատկերումը (դրա դերը պայմանական մի ցանց է կատարում) հենց սրբապղծություն է ուղղափառ սրբության նկատմամբ և իրենից ներկայացնում է Քրիստոսի խաչավոր ճանապարհի նվաստացում, արժեզրկում։ Բացի դրանից, Քրիստոսի կոնքին կապված չէ շորը, ինչը նույնպես վիրավորում է կրոնական զգացմունքները: Գործ չհարուցվեց, բայց Ռուսաստանի արվեստների ակադեմիայի կողմից եղավ պատասխան, որը բարբառում էր. «Իրեն ուղղափառ քրիստոնյա համարող մարդու համար բողոքը գրված է անգրագետ ու ոչ համարժեք։ Եվ ընդհանրապես, պետք է ամաչի այն մարդը, որ բողոքում է, բայց ոչ այդ քանդակի հեղինակներին»:
Բայց արվեստի գործերը ստեղծվում են ոչ երկրպագելու, ոչ աստվածաբանական ծառայություններում օգտագործելու, ոչ ծիսականացման համար: Դա ստեղծագործողին հատուկ լեզվով և նրա համար հոգեհարազատ տեխնիկայի ու հարմար խորհրդանիշի միջոցով որևէ սյուժեի ներկայացում է: Մի քանի օրինակով դիտենք ժամանակակից արվեստի մեջ խաչելության տենդենցներն ու վերամեկնաբանումները։
Բայց արվեստի գործերը ստեղծվում են ոչ երկրպագելու, ոչ աստվածաբանական ծառայություններում օգտագործելու, ոչ ծիսականացման համար: Դա ստեղծագործողին հատուկ լեզվով և նրա համար հոգեհարազատ տեխնիկայի ու հարմար խորհրդանիշի միջոցով որևէ սյուժեի ներկայացում է: Մի քանի օրինակով դիտենք ժամանակակից արվեստի մեջ խաչելության տենդենցներն ու վերամեկնաբանումները։
Նկարիչ Մարկուս Ռայխերը 1980-90-ական թվականներին ստեղծեց «Խաչելություն» անունով աշխատանքների շարք: Նա պնդում է, որ այս աշխատանքների հիքում ընկած է ոչ թե Քրիստոսի կերպարը, այլ մարդկային տառապանքի մարմնավորումը: Խաչելության գաղափարի այսպիսի մարդաբանացումը ածուխի ու յուղաներկի միջոցով մարդկային տառապանքը քրիստոնեական խորհրդանիշի կերպարով արտահայտելու փորձը միանգամայն հատուկ է ժամանակակից արվեստին։
Մեկ այլ կոնտեքստ, որտեղ արվեստագետները կարող են խաչելության խորհրդանիշը տեղադրել, էկոլոգիականն է: 2015թ. հունիսին Օմսկում ներկայացվեց տեղացի նկարչուհիների կողմից արված երեքմետրանոց ինստալյացիան՝ Քրիստոսի պայմանական մարմինը՝ պատրաստված աղբից՝ մարդկանց ուշադրությունը թափոնների վրա բևեռելու համար:Տեղական իշխանությունը եկեղեցականների ճնշմամբ ապամոնտաժեց ինստալյացիան:
Այս օրինակներով մենք տեսնում ենք, որ արվեստագետները խաչը և խաչյալի տառապանքներն օգտագործում են որպես այլաբանություն՝ իրենց առաջ եղած գեղարվեստական նպատակներին հասնելու համար:
Սակայն երբեմն ինքնակամ խաչը բարձրանալու այս երևույթը սադրիչ բնույթ ունի: Ամենասկանդալային օրինակներից մեկը հանրահայտ երգչուհի Մադոննայի՝ համերգային շրջագայության ժամանակ խաչը որպես ռեկվիզիտ, օգտագործելն էր, ինչի դեմ բողոքեց Վատիկանը։
Մի քանի անգամ Միկկի-Մաուս մուլտֆիլմերի պերսոնաժն է հայտնվում խաչված: Հայտնի է նաև խաչված Սանտա Կլաուսը, որը խորհրդանշում է Սուրբ ծնունդը կոմերցիոն դարձնելը։ Միկկի-Մաուսը ոչինչ չի խորհրդանշում, սակայն նա մտնում է այն պերսոնաժների բավականին մեծ շարքը, որոնք դրանով եթե չեն հավասարեցվում Քրիստոսին, ապա, համենայնդեպս, համեմատվում են նրա հետ։
Մասսայական մշակույթի՝ խաչելության թեմայում ընդգրկված կերպարների շարքը մշտապես աճում է: 2015թ. Պերմում Զատիկի ժամանակ, որը այդ տարի համընկել էր տիեզերագնացների օրվա հետ, հայտնվեցին գրաֆիտիներ, որտեղ Գագարինը խաչված էր երկաթե ձողերի վրա՝ մեխի փոխարեն պտուտակներով: Միայն թե պետք չէ սա համարել հակակրոնական քարոզչություն: Ավելի շուտ ռեֆլեքսիան է նրա, որ ժամանակակից աշխարհում որոշակի իմաստով Միկկի-Մաուսը, Սանտա Կլաուսը, Գագարինն ու Հիսուս Քրիստոսը նույն շարքի պերսոնաժներ են: Հասարակության մի մասի համար սրանք մասայական արվեստի կերպարներ են:
Այս իմաստով Ալեքսանդր Կոսոլապովի քանդակը, որը կոչվում է « Առաջնորդ, հերոս և աստված» ակնառու օրինակ է, որը ներկայացնում է XX-րդ դարի մասսայական արվեստի հակիրճ պատմությունը: Այստեղ մարքսիզմ- լենինիզմը և Դիսնեյի մուլտֆիլմի հերոսների նկատմամբ մոլուցքը, որոնք Պաուլ Տիլիխը անվանում է կեղծ կրոններ, դրվում են քրիստոնեության հետ մեկ շարքում:
Այս իմաստով Ալեքսանդր Կոսոլապովի քանդակը, որը կոչվում է « Առաջնորդ, հերոս և աստված» ակնառու օրինակ է, որը ներկայացնում է XX-րդ դարի մասսայական արվեստի հակիրճ պատմությունը: Այստեղ մարքսիզմ- լենինիզմը և Դիսնեյի մուլտֆիլմի հերոսների նկատմամբ մոլուցքը, որոնք Պաուլ Տիլիխը անվանում է կեղծ կրոններ, դրվում են քրիստոնեության հետ մեկ շարքում:
Իհարկե, չի կարելի մոռանալ նաև քաղաքական իմաստները՝ բերված խաչելությամբ՝ որպես խորհրդանիշ։ Ի դեպ, Լատվիայում նախագահ Պուտինի խաչելության օրինակը դժվար է անգամ ժամանակակից արվեստին վերագրել:
Թարգմանությունը՝ Մարիամ Գևորգյանի
Комментариев нет:
Отправить комментарий