пятница, 22 января 2016 г.

Անվերնագիր

ցավ չկա

կորուստ էլ

ապրում ենք

որ երջանիկ

պահեր

շատ

լինեն

ո՞վ ես

դու

եթե

տառապում ես

ու

չես գտնում

մշակածդ

տառապանքի

իմաստը

դեռ

շարունակո՞ւմ ես

գիտես ի՞նչ

վերցրու

էս նուռը

խփիր ճակատիդ

կամ

ոտքերիդ տակ

ու հետո

տես թե

ոնց է

կարմիրը

քսվում քեզ

չհանգստացա՞ր

լավ

եթե նուռը

չլիներ

ինչ էիր

անելու

գարունը

հիմա է

ոտքիդ առաջ

բայց

դու բերքը

տրորում ես

ու հետո

գարուն ուզում

դու

չես նայում

ոչ մի բանի

կորցրել ես

քեզ

ոտքերիդ տակի

ու ճակատիդ

կարմագույն

հեղուկի մեջ

ընդունեցիր

հիմար առաջարկդ

ոտնակոխ արեցիր

ու եղար

բայց

կոշիկներդ հանելով

ու գլխարկդ

դնելով

չես մաքրվի

հիմա

նարինջ վերցրու

խփիր ճակատիդ

կամ ոտքերիդ տակ

շնորհավորում եմ

դու

ամենակիսատ

աղցանն ես

գնա ծորակի մոտ

քանի ամբողջությամբ

չես դարձել

բացիր

շշի մեջ

մի լցրու

մի դիր սառնարանում

ափդ կորացրու

ու լցրու մեջը

շշինը չէ

արեցի՞ր

օ՜

բռիդ միջի

ջրով

հասիր

պատուհանի մոտ

մնացած

մի կաթիլով

մաքրիր ճակատդ

հետո նորից

լցրու

նորից գնա

ու մաքրիր

անընդհատ

մի կաթիլով

ինչո՞ւ չես նայում

պատուհանից

այս անգամ

բռիդ ջուրը

թռցրու օդ

ու փորձիր

լեզվով հասնել

դրան

հավես չունե՞ս

երբեք էլ

չես տեսնի

գարունդ

երբեք էլ

չես ուզել

տեսնել

Комментариев нет:

Отправить комментарий