воскресенье, 17 января 2016 г.

Լավագույն մարդը մեռած մարդն է


Ջորջ Օրուելը (1903թ հունիսի 25 -  1950 հունվարի 21)անգլիացի գրող, լրագրող է:  Հայտնի վեպերից են «1984» և «Անասնաֆերմա» կամ «Կենդանիների Ագարակը», որտեղ Օրուելը ծաղրում է Ստալինիզմը։ Վեպերը գրված են «հակաուտոպիայի» ժանրում, դրանցում հեղինակը ներկայացնում է ամբողջատիրական ռեժիմների պայմաններում անհատականության ոչնչացման գործընթացը։

Իսկ թե ինչ է նշանակում հակաուտոպիա կբացատրեմ հասկացածիս չափով:
Հակաուտոպիան կամ անտիուտոպիան կինոյի կամ գեղարվեստական գրականության մի ուղղություն է, որի կենտրունում հասարակությունն է, ուր գերակշռում են զարգացման բացասական միտումները:

Հարց չառաջացա՞վ, թե ուտոպիան ինչ է: Առաջացավ թե չէ,  պիտի ասեմ: Ուտոպիան գիտական ֆանտաստիկային մոտ գեղարվեստական գրականության ժանր է, որտեղ նկարագրվում է հեղինակի տեսանկյունից կատարյալ հասարակության մոդել: Ուտոպիա բառը  օգտագործել է անգլիացի մտածող, գրող, քաղաքական գործիչ, կաթոլիկ եկեղեցու սուրբ, Վերածննդի դարաշրջանի հումանիստ Թոմաս մորը, իր երկը անվանելով «Ուտոպիա» , որտեղ նկարագրել է իր պատկերացմամբ իդեալական հասարակարգ հիմնված հավասարության սկզբունքի վրա և առանց մասնավոր սեփականության։ Էդտեղից էլ գալիս է Ուտոպիա գեղարվեստական գրականության ժանրը:
Այսպիսով հակաուտոպիան ուտոպիայի տրամաբանական զարգացումն է և տեսականորեն կարող է դասվել այդ ուղղությանը, սակայն եթե դասական ուտոպիան կենտրոնանում է ստեղծագործության մեջ նկարագրված հասարակական կառուցվածքի դրական գծերի ներկայացմանը, ապա հակաուտոպիան ձգտում է վեր հանել դրա բացասական գծերը:

 «Անասնաֆերման» հենց գեղարվեստական գրականության մեջ հակաուտոպիայի օրինակ է։
Օրուելի «Անասնաֆերմա»  վիպակը կարդալուց հետո սկսեցի ավելի շատ սիրել կենդանիներին: Չնայած մարդն էլ է կենդանի, ուղղակի  բանականության շնորհիվ մեկ քայլ առաջ է, բայց արի ու տես, որ մեր օրերում մարդ-կենդանի տարբերությունը ու առհասարակ բոլոր ժամանակներում էլ տարբերությունը գտնելը դժվար գործընթաց է...ու  եթե սկսես ապրել մարդու վատ գծերն ու կողմերը դուրս հանելով, կմեռնես այն գիտակցությամբ, որ դու էլ ես մարդ, նույնից: Կարելի է սիրել մարդուն, բայց չսիրել նրա գործերը, այսինքն՝ կարող ես քեզ սիրել, հա, դու ունես էդ կարողությունը, բայց առանց չարանալու, ամեն անգամ դուրս հանես վատ գծերը, ուշադրություն դարձնես արարքներիդ ու հասնես սրբության սրբոցին: Օրուելի այս վիպակում անհավասարության խնդիրն է: Անհավասարություն, որը հավասարության կետի հատումն է: Մեզնից ամեն մեկը ձգտում է անհավասարության, այսինքն՝ իշխելու: Բայց չեմ կարծում, թե իշխելը ու իշխվելը մարդու բնավորության գիծ են։Չէ, դրանք ձեռքբերովի են, ուզում եմ ասել՝ ընտրովի: Դու ես ընտրում՝ ով լինես, ընտրած չես ծնվում: Հետո ընտրությունդ խրախուսվում է, ու դու բանի տեր ես դառնում: Բայց եթե ուզում ես ստրուկ ունենալ, իրեն պիտի ազատ անվանես, որ կողքիդ մնա, իհարկե, սահմանափակելով հանդերձ: Իշխանությունը միշտ էդպես է անում, դե ստրուկն էլ խելոք չի այնքան, որ հասկանա՝ ինչ է ազատ-սահմանափակումը, կամ էլ խելոք է, բայց ոչինչ չի կարող անել, կամ էլ անում է՝ ոչնչի հաշվով: Մի դեպք էլ կա, քեզ համար մինչ ծնվելդ արդեն ընտրած են լինում, քեզ համար չէ, խաբեցի, բայց փաստն այն է, որ  էլ ընտրության հնարավորություն չես ունենում, քանի դեռ քո փոխարեն ընտրողները իրենց համար ուրիշ ընտրություն չեն կատարել, բայց դա անհնար դեպքերից է, թեպետ՝ անհնարը ո՞րն է : Հենց քեզ համար դիմացինդ է ընտրում, դու արդեն ստրուկ ես, շահերը երբեք չեն համընկնում:  Իսկ ստրուկի կարծրացած բնավորությունը միշտ ձգտում է ստրկացնել: Բայց մինչև չհաղթի իր առաջնային, ստրկային անհասկացողությանը ոչնչի էլ չի հասնի: Խելոքի խնդիրն է, առանց ստրուկի հոգեբանության խելոքի...

Ի վերջո ամեն մարդ մի իշխանություն է, կարող ես խուսափել, անօգուտ սպառնալ, ոտքի ելնել, բայց փոխել...փոխել միայն հատակից, ու եթե իշխանությունը փոխվելու ցանկություն չունի, բա՛րև ստրուկ:

Комментариев нет:

Отправить комментарий