четверг, 12 февраля 2015 г.

Ինչ անենք, որ հասնենք հոգևոր զարգացած Հայաստանի


 Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստան»  հոդվածը   կարդալիս հասկացա, որ Տերյանն ուղղակի գրող չէ։ Տերյանը նկարագրում է այսօրվա իրականությունը, իրականություն, որն արդեն դարձել է սովորական ,իսկ մենք սովորական ապրում ենք, սովորական անում, ստեղծում, արարում, իսկ ավելի մարդավարի ասած՝ յոլա գնում։ Անսովորը մենք համարում ենք սովորական ու համակերպվում դրան։ Մենք չենք գտնում արթնացնող, որ գլխներիս մի դույլ սառը ջուր լցնի ու ասի, որ շոկոլադներով քաղցր երազն ավարտվեց, որ պիտի արթնանանք ու քայլենք իրականության մեջ։ Ու ինչքան հնարավոր է՝ շուտ պիտի արթնանանք ,մաքրենք մեր ճպռոտ աչքերը, որոնք վկայում են մեր խոր քնի մասին, որ ավելի լավ տեսնենք երկրի երեսին  գտնվող կեղտի հատիկները, քանի որ ամեն րոպե դրանք ավելանում են, կույտ–կույտ հավաքվելով` մոտենում մեր  վերմակին։ Ու սրա համար մենք պիտի լինենք մեր արթնացնողը, վերմակը պիտի գցենք մեր վրայից, պիտի հասկանանք,  որ այն տաքացնելուց  բացի ոչ մի օգուտ չունի։ Մենք ոչմիայն չենք հանում մեր վերմակը, այլ նաև ուզում ենք, որ ուրիշը հանի, հենց ուրիշը, որ մենք չհոգնենք, որ հանկարծ չմրսենք ու չհիվանդանանք։Ու հենց էդ հիվանդացողներն  են շարունակում քայլել։Դանդաղ մաքրում  են կեղտի կույտերը, դանդաղ, որովհետև մի քանիսը չեն կարող մաքրել հազարների կեղտերը, իսկ ամեն անգամ մաքրելուց հետո այն ավելանում է կրկնակիից էլ ավելի։

понедельник, 9 февраля 2015 г.

Վահան Տերյան. «Հոգևոր Հայաստան» մեջբերումներ

Ամեն մի հայ ներկա տագնապալի ու աղետավոր ժամին բնականաբար ջանում է թափանցել մշուշոտ ու անհայտ ապագայի խորքը՝ իր հիվանդագին տարակուսանքների լուծումը որոնելով:                                                                                                                                                                                                                                    *** 


Հայության համար մի ցավոտ ցնորք է դարձել այդ «Հայաստանը», մի ավետյաց երկիր, դյութական մի անուն:                                                         

                                        ***


Պետք է միջանկյալ նկատեմ, որ հայ ժողովրդի ֆիզիկական ապահովության մասին խոսողները, իհարկե, պակաս չեն շահագրգռված հայության կուլտուրական եւ հոգեկան ստացվածքների վերաբերմամբ, միայն այս անգամ եւս տարբերությունն այլ տեղ պետք է որոնել: Բանն այն է, որ ֆիզիկականի մասին մտահոգվողներն այնպիսի գերագույն ու վճռական հույսեր չունեն ներկայիս հայության ապագայի նկատմամբ, ինչ հույսեր անտարակույս տածում են նրանք, որոնք ամբողջ հայության ապագայի հարցը կապում են թուրքահայերի հետ:                                                                                                              
                                                                           ***


Ես ոչ մի արժեք չեմ տալիս այն ազգությանը, որ արտաքին սահմաններով է պահպանում իր ինքնությունը, եւ որ գլխավորն է՝ մի ինքնություն, որ կարիք էլ չկա պահպանելու:                                                                                

                                                                             ***

Չպետք է ծույլերի հոգեբանությամբ հույսներս դնենք լոկ արտաքին հրաշքների վրա. չպետք է մեզ կերակրենք այն հավատով, որ մի արտաքին փոփոխություն, մի դյութական ձեռք մեզ ազգ կդարձնի: Չպետք է կամենանք մեր հույսը եւ ապագան նյութական Հայաստան գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք Հոգեւոր Հայաստանի համար:                                                               

                                                                       ***


Չկամենանք շքեղ շենքերի հայրենիք դարձնել մեր Հայրենիքը, հոգու եւ մտքի՛ հպարտությամբ ճոխացնենք նրան:                                               
                                           

                                                                              *** 



Մեր երկիրը ավերակների երկիր է, ավերված մի Հայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել:                                                         

                                                                             ***


Մեր մեռած կյանքն այսօր կարծեք թե կենդանության նշաններ է ցույց տալիս: Թող լինեն այդ նշանները տարօրինակ եւ երբեմն այլանդակ, բայց այդ տարօրինակություններն ու այլանդակությունները ես կուզեի վերագրել անցյալին, կուզեի ենթադրել, որ անցյալի ստվերն է, որ դեռ ընկած է բացվող ապագայի վրա:                                              

                                                                           ***


Չպետք է մատնանիշ անել արտաքին արգելքներն ու խոչընդոտները՝ դրանք միշտ կան, եւ դրանց դեմ, այո՛, պետք է կռվել:Երբ ես հարցրի նրան, թե ի՞նչ է վերջապես նրա բաղձանքը, ինչո՞ւ է այդպես ջերմ ցանկանում, որ «Հայաստանն ազատվի» (Բալկանյան պատերազմի սկզբին էր տեղի ունենում զրույցը), վերջապես՝ մի՞թե, հարցրի ես, ձեր բաղձանքն այն է, որ տեսնեք հայ ոստիկան հայկական համազգեստով… նա անհամբեր կերպով եւ կտրուկ ասաց.- Այո՛, հայ ոստիկան, հայկական համազգեստով…Հետո ավելացրեց դրա վրա եւ այն ամենը, ինչ անհրաժեշտ կերպով կապված է այդ հայ ոստիկանի գոյության հետ…Սակայն ես ոչ մի խոսք չլսեցի հայ կուլտուրայի մասին. հայ արվեստի, գրականության, հայ գիտության… վերջապես հայ ժողովրդի մասին, որի համար (նկատենք թռուցիկ կերպով գոնե) բոլորովին միեւնույն է, թե ո՛ր ազգից է եւ ի՛նչ համազգեստ ունի հագին այն ոստիկանը, որն իրենից կաշառք է պահանջում կամ որն իրեն ծեծում է…                                                                                                  

                                                                           ***


Այսպես ահա, այդ հայ բուրժուական ինտելիգենցիան, որ ժխտում է մեր ժողովրդի լեզուն, որ արհամարհում է մեր գրականությունն ու մամուլը (ամենաեռանդուն կերպով ձգտելով ավելի ու ավելի ցած գցել նրանց ու փոխարինել մի այլ մամուլով, որի համար ոչ մի միջոց չի խնայում), ահա այդ ինտելիգենցիան այսօր տոգորվել է մի անասելի ոգեւորությամբ, մի չտեսնված ազգասիրությամբ: Նա եւս իր լոզունգը դարձրել է «Հայաստանը»…Նրանք են, որ պիտի հայության պաշտպան կանգնեն, հայության բերանը լինեն:Ստացվում է մի սքանչելի պատկեր. հայության բերանը հայերեն չի խոսում, հայության շուրթերը հայերեն բառեր չեն կարող արտասանել:                                        

                                                                          ***


Մեզանում շարունակ մատնանիշ են անում գրականության, արվեստի, մամուլի, դպրոցի անկյալ վիճակը եւ դրանով արդարացնում իրենց անտարբերությունը դեպի այդ ամենը:                                                   

                                                                           ***


Ի՞նչ եք որոնում դուք Հայաստանում, եթե արհամարհում եք այն, ինչ հոգին եւ սիրտն է նրա…Ինչպե՞ս հավատամ ես ձեր այդ հանկարծակի, դյութական մի գավազանի շարժումով ծնված ազգասիրությանը:Դուք, որ ինքնակոչ հյուրեր եք այսօրվա արյունալի հանդեսում, մի՞թե չեք զգում ձեր դրության տարօրինակությունը, անհարմարությունը:Դուք, որ հարսանյաց հյուր եք միշտ եւ երբեք ազնիվ աշխատանքի եւ սրտակեղեք ցավի հետ լինել չկամեցաք մեզանում:Դուք, որ ժառանգ եք դարձել մեր հայրենիքի եւ երբեք չեք գնահատել նրա հոգեղեն ավանդը: Բայց կանցնի այս արյունալի հանդեսը, որի մեջ դուք ինքնակամ եւ ինքնակոչ թամադա եք դարձել, եւ կգա նորից տաժանելի ու չարքաշ աշխատանքի առօրեականը, եւ դուք, եկվորներ, նորից կփախչեք այնտեղ, ուր ձեր որկորն ավելի կուշտ է, ուր ձեր որջն՝ ավելի տաք…                                                                                                          

                                                                        ***


Եվ ահա, այսօրվա ճիգերի ու ջանքերի մեջ անգամ մենք չպիտի մոռանանք, որ մեր առաջ կա դեռ մի խոշոր ու վսեմ աշխատանք, գուցե ոչ այնքան շլացնող ու փայլուն իր արտաքինով, սակայն իմաստալից եւ վեհ՝ իր ներքին բովանդակությամբ:Հայության հավաքում կամ հայության կազմակերպում գաղափարական իմաստով – ահա՛ ինչ եմ հասկանում ես Հոգեւոր Հայաստան ասելով: Դա այն կուլտուրան է, այն կուլտուրապես կազմակերպված ժողովուրդն է, որի գալուն մենք կուզեինք հավատալ:                                                                                         

                                                                         ***


Եվ այդ մարդիկ այսօր ամենից բարձր են ճչում Հայաստանի մասին՝ միեւնույն ժամանակ ինքնակոչ կերպով ստանձնելով ազգի ներկայացուցչության իրավունքը:​

понедельник, 2 февраля 2015 г.

Բարին և չարը բնության մեջ

Բարին և չարը  անբացատրելի են ,քանի որ բարուց ավելի բարին կա և չարից ՝ ավելի չարը։ Մարդկային բնույթով հնարավոր չէ սահմանում տալ  դրանց ։և ոչ  մեկը պիտի չդատի   չարության համար ,քանի որ Աստված է դատավորը ։Մեկի համար բարին ,մյուսի համար չար է, երևի դա  մարդու բազմերանգ տեսակից է։Չարն ու բարին միշտ պատերազմում են ,նույնիսկ հեքիաթներում ,բայց պատերազմի ավարտին հաղթում է բարին ։Իսկ այսօրվա իրականության մեջ բարին ոտնատակ է լինում,չի գնահատվում , կուլ է գնում այսօրվա ոճրագործություններին ու  չարություն ապրելով ինքն է դառնում ոճրագործ։Կարծում եմ ,որ հասարակությունը մարդու մոտ կարող է զարգացնել լավ և վատ գծեր,իսկ մարդը հասկանալով  վատերին պիտի տեղ չտա,որ արմատներ չգցեն ու  հեռացնեն բարուն։Կատարյալ բարություն ինձ համար կա ՝դա  Աստվածայինն է ,որի ամբողջությունը մարդը չի կարող ընդգրկել իր բնավորության մեջ ,քանի որ կատարյալ բարությունը Կատարյալինն է։Մարդիկ ձգտում են հասնել կատարելության ,ճիշտ է կատարելության ձգտումը շատերին դարձնում է իմաստուն,շատերին էլ գոռոզ,բայց ինչքան էլ  ձգտենք չենք հասնի ամենաբարձրին՝գերբնականին,որից սկիզբ  է առնում ողջ տիեզերքը: