среда, 20 августа 2014 г.

Ես արդեն Սեբաստացի եմ

Ես արդեն Սեբաստացի եմ, և այդ փաստն ինձ ուրախացնում է: Արդեն հասկացել եմ, որ Սեբաստացիներս շատ առավելություններ ունենք, և այդ առավելություններից մեկն այն է, որ մենք սովորում ենք Մեդիա միջավայրում: Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ է սկսվելու ուսումնական տարին, որ ես՝ մյուս սովորողների հետ միասին դպրոց գամ անհատական նոթբուք-նեթբուքով, (ա~յ, թե հրաշալի տեսարան կլինի) հարմար տեղավորվեմ սեղանի շուրջ և մասնակցեմ դասաժամերին: Ապշեցուցիչ է, որ դասաժամերը իմ ընտրությամբ են լինելու: Ես կարող եմ ընտրել այն առարկան, որը ինձ ավելի շատ է դուր գալիս: Իսկ ինչ վերաբերում է իմ նախասիրությաններին, դա էլ կարող եմ իմ դպրոցում բավարարել: ես գտնվելու եմ այնպիսի ակումբում, որտեղ իմ նախասիրություններն ունեցող սովորողների հետ աշխատելու եմ, ուսումնասիրելու և սովորելու: Ի դեպ. ծանոթ եմ նաև դպրոցի օրացույցին: Այն, ինչ ինձ պատմել է Աննան, շատ հետաքրքրեց ինձ, առավել ևս մրցույթները: Մի խոսքով, ես արդեն Սեբաստացի եմ ու սպասում եմ նոր ուսումնական տարվանը, որպեսզի պարտաճանաչորեն դասի ներկայանամ իմ անհատական նոթբուքով, ծանոթանամ ուսուցիչներիս հետ, ձեռք բերեմ նոր ընկերներ և մասնակցեմ մրցույթներին: