вторник, 28 октября 2014 г.

Uniforms

                                          



I don't know,I love uniforms or not.I can say that they have bad and good sides.In many Armenian schools pupils wear uniforms,but in our school free style is outweighing.In free style pupils realize which is theirs.They can combine colors and finally they can be differed from each other.But sometimes pupils begin to envy each other and show off themselves,the reason is free style and it is a bad point.I think it will be nice if 10–12 form pupils create their uniforms in our school.And when the teacher sees a pupil,she will know which class he is from.I only spoke about school uniform,but there are various uniforms,such as military uniform,prisoner's uniform,uniforms that wear garcons in fast food bars,in restaurants,high shop assistants also wear special uniforms.But if you wear uniform with pleasure you feel convinent.Frankly speaking I don't agree about the point that black and white should be the main colors in Armenian schools.I want black and white to be changed into brighter colors.In that case pupils would feel more confident,as colors have their deep importance and impression on a person.

воскресенье, 26 октября 2014 г.

Տպավորություններ Ռոբերտ Շեքլիի ստեղծագործությունների մասին

Ռոբերտ Շեքլին ծնվել է 1928թ. Նյու-Յորքում,մեծացել է Մեյլվեդում, հետո կրկին եկել է Նյու-Յորք: Մանկուց սիրել է կարդալ և երազել է դառնալ գրող։ Դպրոցը ավարտելուց հետո սովորել է Նյու-Յորքի համալսարանում:Ծառայելէ Կորեայում որպես գրագիր:
50-ականներից սկսել է գրել առաջին պատմվածքները: Իր կյանքի ընթացքում Շեքլին գրել է ավելի քան 15 վեպ, 400 պատմվածք և վիպակ, որոնք ներգրավված են 9 հեղինակային ժողովածուներում և թարգմանված են տարբեր լեզուներով։
Ես ուսումնասիրեցի Շեքլիի ստեղծագործություններից մի քանիսը ,կարծիքս ակնհայտ դրական է։ Հավանեցի նրա ոճը, քանի որ նա խորը մտքերը արտահայտել է փոխաբերություններով, չնայած որ նրա ստեղծագործություններում գերիշխում է նաև ֆանտազիան։ Երբեմն էլ ֆանտազիան միաձուլում է հումորային արտահայտությունների հետ՝ստեղծելով յուրօրինակ համադրություն։Նա չկրկնվող է , ես հասցրի ընկալել նրա խոսքը, սիրում եմ ասելիք ունեցող գրողներին։ Շեքլին համալրեց իմ սիրելի գրողների շարքերը …
Ու այնքան եմ հավանում այն գրողներին, որոնք մի քանի տողերի միջոցով ինձ տրամադրություն են հաղորդում, ու ամեն բառը կարդալուց աչքիս առաջ պատկերներ են շրջում ,ամբողջովին մտնում եմ ստաղծագործության մեջ, ընկալում եմ հերոսների ապրումները ու մտածում.«Եթե ես լինեի ,ինչ պիտի անեի»։ Քանի որ կարդացել եմ նրա ստեղծագործություններից ընդամենը երեքը, հույս ունեմ ու մեծ ցանկություն ,որ հետագայում կկարդամ նաև մյուս ստեղծագործությունները այլ լեզուներով։

четверг, 23 октября 2014 г.

Օրինականությունն ու ժամանակը

Անկեղծ ասած աչքերս փայլում են, երբ շուրջս արդարության մասնիկներ  եմ տեսնում։Բայց մեր օրերում միշտ չես հանդիպում իրական արդարության՝գուցե օրենքներից դուրս,բայց ոչ սարքովի։Երևի դեռ շուտ է խոսել օրինականության մասին,բայց գալիք երիտասարդությանս ու ծերությանս մեջ կփորձեմ հարգել օրինականությունը։Ու չկարծեք թե կողմեմ անօրրինականության ,ոչ պարզապես դեռ լիովին չեմ  զգացել օրինականության համը(երևի դեռ փոքր եմ ,որ լայն իմաստով խոսեմ այս թեմայով)։ Եթե  անարդարացի եմ լինում որևէ մեկի նկատմամբ,սրտումս ալիքներ են շարժվում փորձում եմ գիտակցել արարքս ,ու որոշում եմ արտասանել իր մեջ բառերի մի մեծ պաշար հավաքող,իրավիճակը հանդարտեցնող մի բառ,զսպում եմ զգացմունքներս,հավաքվում ու ասում «կներե՞ս»(վաղը կարող է ուշ լինել)։Ժամանակի  շնորհիվ կյանքից շատ ենք վերցնում,թե լավն՝որը հնարավոր չէ արատավորել ու թե վատը։Այս աշխարհում ամենատխուր ու ատելի բանը ինձ համար սարքովի «Արդարությունն»է ,իսկ ինչքանով է օրենքը դեմ այս երևույթին(ու հենց սրա համար չեմ սիրում այս թեման)։Վատերի շարքն է զբաղեցնում նաև սուտ պատիժը,իսկ ինչու անմեղը պիտի տանջվի,իսկ մեղավորը վայելի,ես բացատրության եմ սպասում…

понедельник, 13 октября 2014 г.

Teens and their problems





Teenagers are a group of young people of the age of 13-19 years old.The teen years are when the teenager is trying to find themselves.There are many problems which are common of in all young people,for example how to spend their free time,what to do after school,choosing a profession , how to deal with a girlfriend or a boyfriend and so on.Teenagers will be routinely engaged in sarcastic,attention–seeking behavior at home if parents demonstrate that sarcasm is acceptable by activily modeling the behavior for their teenagers .As children enter adolescence,the teen's parents tipically become their new roles models and teens pick up much of their behavior from the adults in their lives.
The teens start feeling stress ,when they are exposed to peer pressure and competition at school.Many teens start smoking,many may play computer games too much,and start chating online with strangers.Depression is one of the worst problems that some teenagers suffer from and it can lead to more problems in the future.If you are parents,if you know that your child is in depression you shouldl help her or him.I think some parents neglect their children ,because they can't find common language with each other ,and they forget that they were teenagers too.I am a teenager too,I am a lively girl,and I love to laugh with my friends.I have many principles and I never go against them.Now I remember a adage"never say never",yes you are laughting now...

вторник, 7 октября 2014 г.

Պատերազմն ու անհատը

Մարդու գոյությունից ի վեր պատմության մեջ պատերազմը  կրկնվում է։Իմ կարծիքով պատերազմը երկու կողմերի անհաշտությունն է,որը զարգանալով հասնում է արյունալի գործողությունների։Պատերազմում չկան հաղթողներ,պատերազմում կան ողջ մնացողներ,անկեղծ ասած չեմ հիշում ում խոսքերն են(այ թե կարողանայի հիշել)։
Պատերազմում յուրաքանչյուրը մտածում է իր կյանքի մասին,գիտակցելով եթե ձգանը առաջինը քաշի ողջ կմնա,հակառակ դեպքում ՝ափսոս...
Ես էլ եմ պատերազմել ու շատ անգամներ,շարունակում եմ պատերազմել,բայց ոչ հրացանով։Մեկ շաբաթ առաջ էր՝այսօրը,երբ սովորականի պես ուրախ ,ժպիտը դեմքիս ներս մտա ,մի քանի րոպե էլ չէր անցել ,երբ զգացի թե արցունքի մեծ կտորները ինչպես են պարուրում դեմքս…Հավատում էի ,որ կապաքինվի,ես հավատում էի,հավատում էի։Բայց ինչ կարող ենք անել,երբ ժամը գալիս է։
«Տեր Աստված, եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի ոչ մի օր չէի անցկացնի՝ առանց ասելու իմ սիրած մարդկանց,որ ես նրանց սիրում եմ։Ես կհամոզեի ինձ թանկ յուրաքանչյուր մարդուն իմ սիրո մեջ և կապրեի՝սիրահարված սիրուն…Եթե ես իմանայի,որ սրանք վերջին րոպեներն են,որ ես քեզ տեսնում եմ,ես կասեի.
«Սիրում եմ քեզ » ու հիմարի պես չէի մտածի,որ դու դա գիտեիր…»։ Գարսիա Մարկես

Չհասցրեցի ասել,որ քեզ շատ եմ սիրում։Կարոտում եմ քեզ ՝հորաքու՜յր ,ու պայքարում եմ կարոտի դեմ,գուցե չհաղթեմ…

Մեր կյանքում բոլորս ենք պատերազմում ու կարևոր չէ ,թե մեր գործիքը հրացանն է,թե մեր սրտում եղած մեծ ուժն ու ցանկությունը։
Հիշե՛ք,որ պատերազմում հաղթողն նա է,ով երբեք չի հանձնվում։

суббота, 4 октября 2014 г.

Հայ ժողովրդի կազմավորման մասին ավանդազրույցները





Ես գիտեմ ,որ հայ ժողովուրդը պատկանում է աշխարհի հնագույն  ժողովուրդների թվին։ Այդ պատճառով պատմաբանները ստիպված են դիմել ժողովրդական ավանդազրույցներին, որոնք թվով երեքն են. Հայկի և Բելի պատմությունը, հունական և վրացական ավանդապատումները։
Դրանց մեջ ժամանակագրական առումով առավել հինը հունականն է, որը գրի է առել և սերունդներին թողել հույն աշխարհագետ Ստրաբոնը։ Հունական ավանդազրույցը, որի ակունքները, անշուշտ,նույնպես հայկական են, հարմարեցված է հունա-մակեդոնական քաղաքական շահերին։ Պատմվում է այն մասին, թե ինչպես արգոնավորդ Յասոնի հետ Կողքիս (Կոլխիդա) եկած Արմենոսը, որ Հունաստանի Թեսալիա երկրամասից էր` Արմենիոն քաղաքից, չի  վերադառնում Հունաստան: Նա՝ իջնելով հարավ, իր ուղեկիցների հետ հաստատվում է Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում` տարածվելով անգամ մինչև Հյուսիսային Միջագետք։ Ավանդազրույցի համաձայն երկիրը Արմենոսի անունից ստանում է Արմենիա անվանումը։

Հայկի և Բելի պատմությունից, որ մեզ է հասել Մովսես Խորենացու (V դարի պատմիչ) և Սեբեոսի (VII դարի պատմիչ) աշխատությունների միջոցով, պարզ է դառնում, որ հայկական և հունական ավանդապատումները ոչ թե իրար հակասում են, այլ լրացնում։ Հայկական ավանդապատումը ծագում է հեթանոսական անհիշելի ժամանակներից։ Հետագայում քրիստոնյա հայ պատմիչների կողմից այն հարմարեցվել է քրիստոնեական աշխարհընկալմանը: Ասվում է, որ հայերի նախնի Հայկը չի կամենում ճանաչել բռնակալ Բելի իշխանությունը։ Բաբելոնում անհաջող աշտարակաշինությունից հետո, իր ամբողջ գերդաստանով և միացած մարդկանցով ու ստրուկներով, թվով 300 հոգի, չվում է դեպի Արարադի երկիրը։ Հաստատվում է մի լեռան ստորոտում գտնվող դաշտավայրում։ Հնազանդեցնելով տեղի սակավաթիվ բնակիչներին և երկիրը հանձնելով իր թոռ Կադմոսին՝ նա շարժվում է հյուսիս-արևմուտք և բնակություն հաստատում Հարքի դաշտավայրում։ Բելը փորձում է խաղաղ միջոցներով իրեն ենթարկել Հայկին, սակայն, հաջողության չհասնելով, որոշում է ուժով հպատակեցնել Հայկին և Հայկյաններին։
Իմանալով Բելի հարձակման մասին՝ Հայկը շարժվում է նրան ընդառաջ և ճակատամարտ տալիս նրա զորքերին Վանա լճից արևելք՝ Հայոց ձորում։ Հայկի և Հայկյանների կատաղի դիմադրությունից զարհուրած Բելը փորձում է նահանջել դեպի թիկունքում գտնվող բլուրը և սպասել իր հիմնական զորքերի գալստյանը։ Սակայն աղեղնավոր Հայկը, կռահելով այդ, առաջ է շարժվում և նետով խոցում Բելի զրահապատ կուրծքը։ Բելը տապալվում է և հոգին փչում, իսկ նրա զորքը ցրվում է։ Հայկը հաղթանակի վայրում դաստակերտ է շինում՝ անվանելով Հայք, իսկ երկիրն էլ Հայկի անունով կոչվում է Հայք։ Հայկի մահից հետո Արամանյակը, շարժվելով հյուսիս, Հաստատվում է Այրարատյան դաշտում, իսկ նրա որդի Արամայիսը հիմնադրումէ Արմավիրը։
Նրա հաջորդներից էր Արա Գեղեցիկը, որի անունով էլ Արագած և Մասիս լեռների միջև ընկած դաշտը ստանում է Այրարատ անունը։ Ավանդության շարունակությունից պարզվում է, որ Հայկի սերնդից էր Արամը, որն ընդարձակում է Հայաստանը բոլոր ուղղություններով, և նրա սխրագործությունների պատճառով օտարները Հայաստանը կոչում են Արամի անունով Արմենիա, իսկ հայերին՝ արմնիկ ։
Վրացական ավանդապատումի համաձայն՝ Հայկը և նրա եղբայրներ Քարթլոսը, Եգերոսը, Հերոսը և մյուսները եղել են Թարգամոսի (Թորգոմի) որդիները։ Կովկասի ժողովուրդների նախահայր Թորգոմն իր որդիներով և ամբողջ ժողովրդով Բաբելոնից գալիս է և հաստատվում Մասիս և Արագած լեռների միջև փռված դաշտում։ Շուտով Թորգոմի ժողովուրդը բազմանում է, և նրա որդիները տարածվում են ու ընդարձակում իրենց բնակության սահմանները մինչև Կովկասյան լեռները և դրանից հյուսիս։ Հոր մահից հետո անդրանիկ որդի Հայկն իր եղբայրների հետ ապստամբում է աշխարհի առաջին բռնակալ Նեբրովթի (Բելի) դեմ և մարտում սպանում նրան։ Դրանից հետո Հայկի եղբայրները շարժվում են իրենց երկրները և ապրում փոխադարձ սիրո մեջ:
Ամեն հայ պիտի իմանա այս ավանդազրույցները,քանի որ սրանք  պատմում են հայոց ծագումնաբանության մասին։Կարծում եմ որ ամեն հայի սրտում և մտքում կան նախնիների  մասին  տեղեկություններ,եկե՛ք   ավելացնենք մեր  գիտելիքների պաշարը,ապրենք հայեցի և լինենք հայրենասեր։

четверг, 2 октября 2014 г.

     Այց գեղարվեստի ավագ դպրոց

Սեպտեմբերի  30- ին՝ հայոց լեզվի դասաժամին Ընկեր Հասմիկի ուղեկցությամբ գնացինք գեղարվեստի ավագ դպրոց։Դասաժամը նվիրեցինք Արշիլ Գորկուն,ավելին իմացանք աշխարհահռչակ նկարչի մասին։Գեղարվեստի ավագ դպրոցում  հանդիպեցինք  ապագա նկարիչների հետ և փոխանակվեցինք գիտելիքներով։ Գնացինք մի սենյակ որտեղ գույները  խառնվում են  և ծնվում են ներդաշնակ համադրություններ։Հանդիպեցինք նաև նկարչության ուսուցիչ՝Կարեն Մկրտչյանին,շատ հարցեր ուղղեցինք,և ստացանք բավարար պատասխաններ։ Այցի վերջում տիկին Սոֆյաի՝հայոց լեզվի  ուսուցչուհու ուղեկցությամբ գնացինք պատկերասրահ ,որտեղ ուսումնասիրեցին ապագա նկարիչների երեք օրվա աշխատանքի արդյունքը ,(ապշեցուցիչ տեսարան էր)։Նաև դիտեցինք մի ներկայացում Արշիլ Գորկու կենսագրության վարաբերյալ ,որը մեզ ներկայացրին թատերական խմբի  սովորողները,ներկայացումն ավարտվեց ու մի պահ , պահը լռեց ...

среда, 1 октября 2014 г.

The importance of learning foreign languages







Learning a foreign languages isn't an easy thing.Nowdays it's very important to learn foreign languages.
I have goal and I think I can reach to it. I would like to be English translator.English is wonderful language for me.It's the language of the great literature.It's the language of Wiliam Shakespeare ,Charles Dickens and others.Half of the world's scientific literature is in English. Learning foreign languages gives you a chance to read papers,original books written great writers ,watch satellite TV programs.If you like traveling you can go anywhere without being afraid, that other people will not understand you.So let's learn foreign languages and discover with them many interesting things in our life.