***
Զղջումը կշռաչափով են գնահատում:
***
-Ահ, աստվածներին մի՛ դատեք, երիտասարդ, նրանք թաքուն վշտեր ունեն:
***
-Այդ ինչի՞ց է, որ իմ քաշը սովորական է, երբ այդքան շատ քարեր կան իմ գլխում:
***
Կան մադիկ, որոնք ի ծնե զինվորագրված են. նրանք չունեն ընտրելու հնարավորություն:
***
Մարդիկ քեզ պիտի աղաչեն, որ դու նրանց դատապարտես: Բայց զգո՛ւյշ, դու պիտի դատապարտես միայն իրենց խոստովանած մեղքերը: Մնացյալ մեղքերը ոչ ոքի չեն վերաբերում: Եվ նրանք քինախնդիր կլինեն քո նկատմամբ, եթե դու ինքդ դրանք հայտնաբերես:
***
Չարիքը կարելի է վերացնել միայն մի ուրիշ չարիքով:
***
Սիրելու կամ ատելու համար պետք է տրվել: Գեղեցիկ է լիարյուն մարդը՝ նա, ով երկու ոտքով ամուր կանգնած է իր ունեցվածքի վրա, և որը մի գեղեցիկ օր սիրուն տրվում է սիրո կամ ատելության տարերքին ու հետն էլ տալիս է իր հողերը, տունն ու հիշողությունները:
***
Աստվածների և արքաների ցավատանջ գաղտնիքը՝ այն է, որ մարդիկ ազատ են:
***
ԷԳԻՍԹ. ... Բայց ո՞վ է մեզ դատապարտել:
ՅՈՒՊԻՏԵՐ. Մենք ինքներս, ուրիշ ոչ ոք:
***
Եթե մարդու հոգու մեջ մի անգամ բռնկվեց ազատությունը, աստվածներն անզոր են այդ մարդու դեմ: Քանզի այդ գործն վերաբերում է մարդկանց, և միայն մյուս մարդիկ կարող են կա՛մ թույլ տալ, որ նա գործի, և կամ խեղդեն նրան:
***
Արդարությունը մարդկանց գործն է, և ես աստծո կարիքը չունեմ, որ ինձ այն ուսուցանի:
***
Ոչ մի սեր չի համեմատվի այն ատելության հետ, որ մեզ լիացնում է:
***
Ամենաստորը բոլոր մարդասպաններից նա է, ով խղճի խայթ ունի:
***
Մարդկային կյանքն սկսվում է հուսահատությունից այն կողմ:
Also Visit My Website Thanks Mr.
ОтветитьУдалитьMovie Online Indonesia