четверг, 19 мая 2016 г.

Բառարան «Հարճից» և «Ձոնից»





արքենի- արքայական
ասպանդակ- թամբից կախվող ոտնատեղ, (զանգու)
վրնջյուն- վրնջալու ձայնը
գոլուտ- բարեխառն, հաճելիորեն տաք
պարտասուն- հոգնած, ուժասպառ
կոչունք- ճաշկերույթ, հյուրասիրություն, հրավերք
կումբ-վահանի վրայի ուռուցիկ զարդ, վահանի պորտ
խլա-պատմուճան, թիկնոց
երե- որսի խոտակեր կենդանի
քմապարար-քիմքի համար հաճելի, համեղ, ախորժելի
դիպակյա- դիպակից՝ մետաքսյա ոսկեթել և արծաթաթել կտորից պատրաստված
նվարտան-ծածկոց
արբշիռ- արբեցումի՝ կերուխումի անձնատուր
եղկ- գաղջ, գոլ
ոսկեհեռ- ոսկեզօծ, ոսկեզարդ
աշտե- երկարակոթ նիզակ

մատռվակ- խմիչքնեղենը տնօրինողը, լցնող ու խմողներին մատուցող սպասավոր
տռիփ- բուռն տենչանք, ցանկություն, տարփանք
բիր-Գետնի մեջ վարսված մեծ սեպ՝ ձող, որից կապում են անասունների վզակապի կամ ոտնակապի պարանը՝ սանձը:
տոսախ-  տոսախազգիների ընտանիքին պատկանող բազմամյա մշտադալար բույս, շիմշատ, շիմշիր
հարճ- օրինական կնոջ հետ պահվող կին-սիրուհի
պարարակ- գեր ու ճկուն գալարուն
զիստ- ազդր կոնք
բամբիռ- եռալար ժողովրդական երաժշտական գործիք
զերդ- ինչպես,ասես
մախանք- ներքին չարություն, նախանձ
խոպալ- միանգամից հարձակվել
կուճ- մարմար
երիվար- հեծնելու ձի, նժույգ
քուրմ- հեթանոսական կրոնի սպասավոր
հեգ-առանձին հնչյունների կապակցում, վանկ, խեղճ, թշվառ
կընյուն-կնյունազգիների ընտանիքին պատկանող ճահճային խոտաբույս, ճիլ
անթրոց-թոնրի կրակը խառնելու երկար ձող՝ թիակ՝ փայտ
հնոցի-Վառարան՝ զանազան մետաղներ բարձր ջերմությամբ շիկացնելու միջոցով մշակելու համար, բով, քուրա
(փոխաբերական) բուռն զգացմունք, կրակ, հրդեհ
փող-զանազան առարկաների՝ սարքերի խողովակաձև մաս

Комментариев нет:

Отправить комментарий