вторник, 3 мая 2016 г.

կ...ր...ա...վ...լ




ապրելու ժամանակը
քուն ա մտել ներսումդ
հազարավոր սթրեսների սիրտն ես
արևը քեզ բարձր հայհոյում ա ու
դու էլ ոչ մի բան լուրջ չես ընդունում
ոչ մի գիրք քեզ հայտնություն չի
ֆիլմերը ժամանակդ խլում են
ինչքան պիտի կրծես վերմակիդ ծայրերը
դուրս շպրտի դրան
դեռ չհասկացար քեզ խանգարողներից
հեռու պիտի լինես
առարկաներից
նյութերից
ոչ մի մարդու հետ լեզու չկա խոսելու
միջնամատդ
մենակ գիտես որ աչքերիդ տեղը
ձիթապտուղներ չեն
ատում ես բոլոր սկիզբերը
որովհետև գիտես  ոչ մի օր
նորություն չի բերելու
փղձկում ես սովորելու բան տեսնելուց
քթիդ տակ միշտ վատ հոտ ա
դու ամաչում ես
բայց հատել ես բոլոր ամոթների սահմանը
քեզ կորցրել ես
դու մեռած ես
թքած գունավոր ես երևում
խաբկանք ես լրիվ
անհետանալ
վախ իրականությունից
ծնոտդ էլ կպել ա
էլ լեզուդ չես կարող շարժել
հույսը զուգարանի թղթի
նման ա քո համար
համեմատելու չէր
հույսը ավելի անպետք ա քեզ

Комментариев нет:

Отправить комментарий