Ժակ Պրևեր, Ժակլին Լորեն, Փարիզ, 1937թ.: |
Ժակ Պրևերը ֆրանսիացի բանաստեղծ և սցենարիստ է: Ծնվել է 1900թ. փետրվարի 4-ին Նյոյի-սյուր-Սենում և մահացել է 1977թ. ապրիլի 11-ին Օմոնվիլ լա-Պետիտում: Հեղինակին հաջողույթուն է բերել իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝«Բառեր» վերնագրով: Նա հայտնի է դառնում շնորհիվ իր բանաստեղծական պարզ լեզվի և բառախաղերի : Պրևերի բանաստեղծությունները հայտնի են ֆրանկոֆոն երկրներում, հատկապես`Ֆրանսիայում և ֆրանսերեն դասագրքերում: Նա նաև բազմաթիվ ասույթների հեղինակ է`
Կյանքը բալ է
մահը՝ կորիզ
սերը` բալենի:
«Նախաճաշ»
Նա լցրեց սուրճը բաժակի մեջ
Նա լցրեց կաթը սուրճով բաժակի մեջ
Նա լցրեց շաքարավազը կաթով սուրճի մեջ
Այնուհետև խառնեց փոքր գդալով
Նա խմեց կաթով սուրճը
և դրեց բաժակը`առանց բառ ասելու:
Նա վառեց ծխախոտը և ծխով կլորներ արեց
Մոխիրը լցրեց մոխրամանի մեջ`
Առանց ինձ հետ խոսելու
Առանց վրաս նայելու
Նա վեր կացավ, դրեց գլխարկը,
Հագավ իր անջրանցիկ վերարկուն, քանի որ անձրևում էր
և անձրևի տակ գնաց
Առանց մի խոսք ասելու
Առանց վրաս նայելու
Իսկ ես գլուխս առա ձեռքերիս մեջ
և արտասվեցի:
Թարգմանությունը՝ Մարիամ Գևորգյանի
Աղբյուրը`
Комментариев нет:
Отправить комментарий