вторник, 17 мая 2016 г.

Ամփոփիչ աշխատանք ձևաբանությունից (2)


(Յուրաքանչյուր առաջադրանքի համար տրվում է 0.5 միավոր, վրիպակները համարվում են սխալ)

  1.  Լրացրու բաց թողած տառերը՝ որտեղ հարկավոր է. ամենաէական, անօթևան, ունկ-նդիր, նորընտիր, իջևանել, հոգեվարք, փասիան, Ռաֆայել, տրտմաշուք, սրտմաշուկ, խուրձ, կռծկվել։
  2. Վերականգնիր տրված բառերի հնչյունափոխված մասերը.
    սրտմաշուկ-սիրտ, այգեպան-այգի+պահող, կիզանուտ-կեզ, ընձուղտ-ինձ, ըմպանակ- ումպ, վիպագիր-վեպ, նստացույց-նիստ, ըմբռնել-բուռ, կպչուն-կիպ, չվերթ-չու։
  3. Առանձնացրու հոմանիշ զույգերը.
    մեղադրյալ, երկչոտ-վեհերոտ, կթղա-գավաթ, բուրյան, ապակե, բագին, եղնիկ, , անդրավարտիք-տաբատ, եկեղեցի ։
  4. Տրված դարձվածքները համապատասխանեցրու տրված բացատրություններին.
    դարձվածքներ՝ բարևը մոռանալ-ապշել, Բաքոսի տաճար-գինետուն, առաջին ծիծեռնակ-նախակարապետ, ջրի երես հանել-բացահայտել բացատրություններ՝ ազնիվ մարդ, թրջել ։
  5. Ընդգծիր գոյականները տրված հատվածում։ Քանի՞ գոյական կա։
    Մենք Բուենոս Այրեսում հյուրընկալվելու էինք տեղի հայկական համայնքի կողմից։ Մեր ուղեվարը Վահանն էր՝ բարձրահասակ, գեղահոն, փայլփլուն աչքերով մի երիտասարդ։ Գեղեցիկ տղա է ու մերն է։ Շնորհակալ եղա մեր պապերին, որ մեզ համար ծնել են վայելչատես այս հայորդուն։
    10 գոյական

  6. Որտեղ հոգնակի թվի սխալ կազմություն կա, ուղղիր։
    Խցանահաններ, կողմնացույցներ, մաքսատներ, վերջնագրեր, հետախույզներ, գրաբերներ, հարացույցներ, կարմրահերներ, օրապահներ, սպիներ, վիպագիրներ, բաղաձայններ։
  7. Ընդգծիր դերանունները, կողքին գրիր, թե որ տեսակի դերանունն է։
    Ինչու-(հարցական) է այդպես(ցուցական)՝ գլխի չեմ ընկնում
    Եվ գլխի ընկնող կա՞ մեկը(անորոշ ) տեսնես։

    Երբ(հարաբերական) հոգնած օրը կորչում է մթնում,
    Հոգնած լեռները ձորերն են մտնում

    Մինչև նրանք(անձնական) հասցնեին
    Հանգուցյալից պատմել մի(անորոշ) հուշ,
    Զարթնած հավքը կանչեց քարին.
    Ծնվող օրվա ճիչն էր անուշ։

    Փակ աչքին ի՞նչ(հարցական), թե ջրվեժի
    Ուլունք-ուլունք արցունքի մեջ
    Մի(անորոշ) ծիածան կպակասի։

    Շնորհակալ եմ իմ(անձնական) բախտից
    Եվ քեզանից (անձնական)՝ շնորհակալ,
    Որ կարող ես իմ(անձնական) տունը գալ
    Նորագյուղյան քո(անձնական) դրախտից։

  8. Առանձնացրու անկախ դերբայները։
    Տեղ է հասել ու տեսել, որ կնոջ ներկայությունը տղաներին ոգևորել է, նրանց թմրած ջղերը կենդանացրել, և յուրաքանչյուրը կարծում է՝ նրա ուզածն ինքն է։ Եկել են խանութ՝ առևտուր անելու, գիտեն՝ ինչ են առնելու(ապակատար ) և ինչքան։ Խանութին մոտենալիս պառավներից մեկը, ճանաչելով մեզանից սերվածին (հարակատար ՝ անկ ախ), փորձել է խոսքի բռնվել, բայց հանդիպել է նրա խայթող(ենթակայական՝ անկախ) հայացքին ու հետ կանգնել(վաղակատար ) իր մտադրությունից։
  9. Առանձնացրու անորոշ դերբայները։Անընդհատ հոխորտում էր, ամպագոռգոռ խոսքերով փորձում էր բոլորին ապշեցնել՝ նույնիսկ մի ակնթարթ չմտածելով, որ երկու անպաշտպան կանայք կարող են հակառակ գնալ իր կամքին և դուրս գալ իր իշխանության տակից՝ նպաստելով նրա ինքնաոչնչացմանը։
  10. Առանձնացրու ապակատար ձևաբայերը։
    Բայց նրա՝ տարիներ շարունակ վարժված աչքերը շուտով ձեռք էին բերելու առարկաները ականակիր մթնում բորենու պես տեսնելու տարօրինակ ընդունակություն, որը նրան օգնելու էր՝ շրջապատը զգալու և լավ տեսնելու։
  11. Առանձնացրու ածանցավոր բայերը, գրիր՝ որ ածանց է առկա.
    ենթադրել, ներգաղթել, հառաչել, իջել-ն սոսկածանց, կռթնել, վրդովել, հագցնել-ցն պատճառական , ընկնել-ն սոսկածանց, ելել-ն սոսկածանց, վերացել-ան սոսկածանց։
  12. Ընդգծիր բայերը, յուրաքանչյուրի կողքին գրիր սեռը։
    Նա լռեց(չեզոք), հառաչեց(չեզոք)՝ հայացքն ուղղելով(ներգործական) դեպի անորոշ տարածություն։ Գործ շատ կար(չեզոք). ծրագրեր էի վաճառում(ներգործական), բեմում տարբեր գործեր անում(ներգործական)։ Շուտով տղան մեծանում է(չեզոք) և դառնում(չեզոք) հայտնի արհեստավոր։ Լևոնը փաթաթվեց(չեզոք) մոր պարանոցին և սկսեց(ներգործական) բարձր ձայնով հեծկլտալ(չեզոք)։ Զգացի(ներգործական), որ տղան շատ վրդովվեց(կրավորական) իմ այդ խոսքից, և փորձեցի(ներգործական) մեղմել (ներգործական) անհաճո իրավիճակը։

  13. Որոշիր, թե դիմավոր բայերից որը որ եղանակով է դրված։
    «Եթե թշնամուն վերացնենք(ըղձական ապառնի), անպայման կլինի (ենթադրական ապառնի ) խաղաղություն»,- մտածում էր(անցյալ անկատար) իշխանը։ Մի թագավոր կամեցավ(անցյալ կատարյալ) գեղեցիկ դարպաս շինել և զարդարել այն զարմանահրաշ նկարներով։ Նա այլևս ոչ մի գիշեր դուրս չէր գա(ենթադրական անցյալ), որպեսզի չհանդիպեր(ըղձական անցյալ) այդ խորհրդավոր անծանոթին։ Մի մարդ խանութ ուներ վաղ. անցյալ և գիտեր (վաղ. անցյալ)՝ դրանով կվաստակի(ենթադրական ապառնի)իր օրվա ապրուստը։

  14. Ընդգծիր հարկադրական եղանակի բայաձևերը։ Նա պիտի մեր առաջին ու վերջին սերը լինի։
    Տարիներ հետո նա պիտի դառնա մի ժողովրդի ազնիվ կենսագիր։
    Պիտի կրկին դասը սերտեն իրենց սիրո՝ ըստ աստղային այբուբենի։
    Եվ պե՞տք է արդյոք քեզ միշտ ունենալ իմ կողքին։
  15. Ընդգծիր հրամայական եղանակի բայաձևերը (նախադասությունները կետադրված չեն).
    ա)Իմ գերեզմանին դուք չմոտենաք
    Հարկավոր չեն ինձ ոչ ծաղիկ, ոչ սուգ…

    բ)Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի
    Իմ վերև թող արև չխնդա։

    գ)Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա

     դ)Տխուր երեկոն զարկել է վրան
     Սիրտս կարոտով կանչում է քեզ ե՛կ։
  16. Ընդգծիր ենթադրական եղանակի բայաձևերը։ա) Իմ ճամփան անվախճան մի գիշեր
    Ինձ շոյող ոչ մի շող չի ժպտա։

    բ) Ու չի ելնի մոխրից տխուր հմայքը ձեր տան
    Ու չի լինի էլ սիրո քաղցր ու կապույտ ձեր շղթան։

    գ) Հետևում են քեզ, երբ արյուն ունես,
    իսկ երբ ցամաքես, կմոռանան քեզ։

    դ) Չի զիջել նա իր արմատը վերջին
     Արհավիրքների զարկին անխնա։

  17. Առանձնացրու անկանոն բայերը.թեքվել, սառչել, թողնել, մոռանալ, ասել, հյուսել, ցանկալ, գերել, հանգչել, կառչել, ուտել, իջնել, գնալ, լինել, տանջել, մարել։

  18. Ընդգծիր մակբայները.
    գողեգող, ավանդաբար, այնպես, լիովին, վաղը, ցմահ, առհավետ, երբևիցե, ամենուրեք, դեսուդեն, ներքև, սարն ի վեր, հանկարծ, այնուհանդերձ, ստեպ-ստեպ, անընդհատ։
  19. Ընդգծիր կապերը.
    դիմաց, ընդդեմ, հնուց, միջև, բացառությամբ,արդեն, վերջապես, վերաբերյալ, հօգուտ, դեռ։

  20. Ո՞ր նախադասության մեջ շաղկապ կա։
    ա) Մեր երկրին հենց այդպիսի մտավորականներ են անհրաժեշտ։
    բ) Օրերը ցրտել են, իսկ Արարատյան դաշտում դեռ բերքահավաք է։
    գ) Մահն իսկ չի կարող բաժանել մեզ։
    դ) Որքան մոտենում ես, սարն այնքան հեռանում է։

Комментариев нет:

Отправить комментарий