воскресенье, 22 мая 2016 г.

Բնօգտագործումն ու բնապահպանությունն ՀՀ-ում


Հայկական լեռնաշխարհն աչքի է ընկնում իր բնական հարստություններով: Դա կապված է հրաբխային բարձրավանդակի առկայությամբ: Լայն տարածում ունեն ինչպես մետաղային, այնպես էլ՝ ոչ մետաղային օգտակար հանածոները՝ բարձրավանդակի տարբեր հատվածներում: Դեռ քարեդարյան շրջանում նախամարդուն հայտնի էր կերակրի աղը: Միջնադարում շահագործվում էին Կողբի, Նախիջևանի և Կաղզվանի աղահանքերը: Լեռնաշխարհի տարածքում առկա են նաև պղնձի, կապարի ու ցինկի հսկայական պաշարներ: Պղնձի հանքավայրերից հայտնի են եղել Գուգարքի Տաշիրք գավառը, Սյունիքի Վայոց ձոր, Բաղք և Սոթք գավառները, Այրարատի Վարաժնունիք գավառը և Չորրորդ Հայքի Արևմտյան Տիգրիսի ակունքների վրա ընկած շրջանը՝ Արղնին(Արղանա-մադեն):Ազնիվ մետաղներից հիշատակվում են ոսկին և արծաթը: Արծաթի հանքավայրը գտնվում էր Հին Հայաստանի հյուսիսարևմտյան մասում, իսկ ոսկու հանքեր ու ոսկեբերավազներ գտնվում են Սպեր գավառում, Արարատյան դաշտում, Չորրորդ Հայքի Պաղնատուն գավառում, Հայկական Տավրոսի՝ Վանա լճին հարող հատված ու Սյունիքում (Սոտք գավառում): Ոսկին և արծաթն իբրև ուղեկցող մետաղներ հանդես են գալիս նաև պղնձի ու գունավոր այլ մետաղների գրեթե բոլոր հանքերում: Երկրի հրաբիյային շրջաններում և գունավոր մետաղների հանքավայրերում մեծ տարածում ունի ծծումբը:
Հայկական լեռնաշխարհը հարուստ է շինանյութերով: Երկրում ավազը, կավը և կրաքարերը տարածված են գրեթե ամենուրեք: Կան տարբեր տեսակի ու գույնի մարմարներ (Երևանի մոտ, Արզականում, Խոր Վիրապում): Հրաբխային շատ շրջաններում հզոր շերտերով տարածված են բազմագույն (սև, գորշ, վարգաւդույն) տուֆերը, որոնցից հայտնի է հատկապես Արթիկի վարդագույն տուֆը:

Հրաբուխների տարածվածության շնորհիվ Հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր կողմերում բխում են բազմատեսակ ու բազմաթիվ հանքային տաք ու սառն աղբյուրներ: Դրանք հիմնականում ունեն ածխաթթվային, երկաթային, ծծմբային և ածխաթթվա-ալկալիական բաղադրություն: Հրազգան գետի ավազանում բխում են հանքային մի շարք սառն աղբյուրներ, որոնց մեջ պատմական շատ հին ժամանակներից ի վեր բուժիչ հատկություններով հայտնի է Արզնիի ջուրը: Այժմ այդտեղ գործում է առողջարան: Տաք աղբյուրներից հայտնի են Վարշակի ջերմուկը (Բայազետ քաղաքից ոչ հեռու՝ Դիադինի շրջանում), Ջերմուկը (Վայոց ձորում), Կարինի (Էրզրում) և Երզնկայի ջերմուկները:

Հայաստանն ամբողջապես գտնվում է տաք բարեխառն գոտում: Կլիման ցամաքային է, տեղումներով սակավ, ունի ջերմաստիճանների մեծ տատանումներ:

Հայկական լեռնաշխարհն ունի հարուստ և բազմազան բուսականություն: Անտառները համեմատաբար քիչ են, դրանցով առավել հարուստ են Արցախի, Սյունիքի, Գուգարքի, Տայքի, Ռշտունիքի պատմական նահանգներն ու գավառները: Ծառատեսակներն են՝ կաղնի, հաճարենի, բոխի, թխկի, հացենի, կեչի: Հին Հայաստանում տնկվել են նաև արհեստական անտառներ (Սոսյաց, Խոսրովի):

Երկրի ցածրադիր վայրերում աճում են բամբակ, նուռ, արքայախնձոր, խաղող, թուզ, բրինձ և այլն: Մրգատու ծառատեսակներն են՝ ծիրան, դեղձ, տանձ, խնձոր, բալ, կեռաս և այլն: Հատկապես զարգացած է խաղողի մշակությունը: Մշակվում են ցորեն, գարի, կորեկ, հաճար:

Բազմազան է նաև Հայկական լեռնաշխարհի կենդանական աշխարհը: Ընտանի կենդանիներից տարածված են կովը, ոչխարը, այծը, ձին, գոմեշը, վայրի կենդանիներից՝ աղվեսը, գայլը, արջը, նապաստակը, վարազը, եղջերուն, այծյամը, վայրի ոչխարը, հովազը: Հնում՝ լեռնաշխարհի հարավային շրջաններում, հանդիպել են նաև առյուծներ: Տարածված է մեղվապահությունը: Թռչուններից հանդիպում են արծիվ, բազե, արագիլ, կաքավ, բադ, լոր և այլն: Կարմիր գրքում գրանցված են մուֆլոնը և բեզոարյան այծը:

Չենք կարող ճշգրիտ ասել, թե որքանով են այս գործոնները նպաստում երկրի զարգացմանը, որովհետև մարդու պահանջները ժամանակի ընթացքում փոփոխվում են:

Մարդու կողմից բնության բարիքներ օգտագործումը հանգեցնում է բնապահպանական մի շարք խնդիրների, որոնք կարող են հանգեցնել պաշարների սպառման: Մասնագետների խոսքով Հայաստանում կա բնապահպանական համարժեք քաղաքակնության և իրավակիրառման պրակտիկայի պակաս: 1980- ական թվականներին Հայաստանի տարածքի 11%-ը ծածկված էր անտառներով: Սակայն այսօր այդ ծածկույթը զգալի չափով նվազել է: Ինչպես բնական պաշարների անյպես էլ ռեսուրսների օգտագործումը դրական արդյունք չի կարող ունենալ:

Այսօր մեր երկրում աղետալի հետևանքներ է շարունակում թողնել նաև հանքարդյուաբերությունը: Հանրապետության տարածքի հազարավոր հեկտարներ ծածկված են բաց հանքերով ու թափոններով: Շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված աշխատամնքներ չեն կատարվում: Թունավոր գազերի արտաներտումներն ու քիմիական նյութերի հեռացումը որպես թափոն աղտոտում են շրջակա միջավայրը և բացասական ազդեցություն թողնում մարդկանց առողջույթան վրա: Գունավոր մետաղաձուլության արտադրական թափոնների ծավալը ջրային ավազաններում հասնում է մինչև 200 միլիոն մ3:

Ինչպես բնական պաշարների այնպես էլ ռեսուրսների օգտագործումը բացասական արդյունքի է հանգեցնում, իսկ առողջությանը նպաստող միջավայրում ապրելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ծառատունկի միջոցով բարելավվել բնակչության կենսամակարդակը, նմանատիպ միջոցառումների մաս կազմելը գուցե հասարակության բնապահպանական գիտակցության մակարդակը մեծացնի:
Այսպիսով Բնական միջավայրի հնարավորինս քիչ վնասմանը եթե գումարենք աշխարհագրական դիրքի առանձնահատկությունների խելացի օգտագործումը, տնտեսությունը աճ կապրի:

Աղբյուրներ՝

Комментариев нет:

Отправить комментарий