вторник, 31 мая 2016 г.

Ամառային ճամբա՜ր


Հունիսի 31-ին՝ ճամբարային երկրորդ օրը մեր ջոկատը նախատեսում է այցելել
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ («Անիտիվիրուս Կոմիտաս» նախագծի շրջանակում), մանրամասն տեղեկություն ստանալ Կոմիտասի կյանքի ու գործունեությյան մասին, տեսնել երգահանի անձնական իրերը: Թանգարանն ուսումնասիրելուց հետո կշրջենք Կոմիտասի անվան պանթեոնում, կիրականացնենք կարդում ենք նախագիծը: Ճիշտն ասած վերջերս ծանոթներիցս մեկը գրեց, թե ուզում է Բլեյանի դպրոց գնալ, ես էլ հրճվանքով ասացի. «Ինչ լավ բան ես որոշել, անպայման արի, մեր կրթահամալիրում էնքան հավես ա ամեն ինչ», ինքը՝ «չէ, չէ, ես Բլեյանի դպրոցը նկատի ունեմ»: Շատերը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն անվանում են
«Բլեյանի դպրոց» , մենք էլ Կոմիտասի անվան զբոսայգում կփորձենք հասկանալ, թե ինչքանով են անցորդները տեղյակ մեր կրթահամալիրից, կզուրուցենք կրթության մասին, կհրավիրենք:
Նախագծերով հարուստ ու անվերջանալի են մեր ճամբարային օրերը:

Комментариев нет:

Отправить комментарий