Показаны сообщения с ярлыком օ յե. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком օ յե. Показать все сообщения

среда, 5 октября 2016 г.

Կորած-մոլորվածները Քասաղում(սա ֆիլմ չէ :Դ )

Հիմա մի բան պատմեմ :Այս տարի շրջանավարտ ենք, բաց հեչ դերի մեջ լինելու ցանկություն չկա(դե իհարկե պիտի էդ նշեի): Ուզում ենք միասին շատ լինել, իրար հետ փնտրել, գտնել, ծիծաղել ախմախ բաների վրա,  նոր ընդհանուր ընկերներ ունենալ  ու էս ամենը երևում է ճամփորդելու ընթացքում: Այսօր էլ ճամփորդեցինք, բայց կրթական փոխանակման նպատակով: Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո գնացինք Քասաղ գյուղ: Շտապում էինք, երկու խմբի բաժանվեցինք, պայմանավորվեցինք դպրոցի դիմաց: Մեր խումբն առաջինը հասավ, չիմանալով  դպրոցի անվանումը, գնացինք կողքի դպրոց (իրականում դպրոցն էդքան էլ կողքին չէր): Համար 2 միջնակարգ դիմացի նստարաններին տեղավորված՝ սպասում էինք մյուս խմբին, երբ պահակն ասաց, որ սխալ ենք եկել,  իրենք մեզ չեն սպասում: Մի խոսքով իսկական դպրոց՝ համար 1 միջնակարգ գնալու ճանապարհին իմացանք, որ մյուս խումբը հասել  և սպասում է մեզ: Մեզ եկան դիմավորելու դպրոցի սաները:

Առաջին դասը, որին ներկա գտնվեցինք հանրահաշիվն էր,  թեման՝ քառակուսային հավասարումը: Սովորողները վարժությունները գրատախտակին էին գրում, նկատի ունեմ կավիճ էին օգտագործում: Անսովոր էր: Հաջորդ դասը հասարակագիտությունն էր, որի ընթացքում խոսեցինք թրաֆիքինգի, դրա զոհը չդառնալու մասին ու փորձեցինք վերացման համար տարբերակներ առաջակել: Այնուհետև ընկերներս ներկայացրին մեր ռադիոներն ու ամսագրերը, պատմեցին ֆլեշմբի մասին, նաև ասացինք, որ ուրախ կլինեինք, եթե երկու դպրոցները համատեղ մասնակցեն ֆլեշմոբին:


Էսպես էլ ծանոթացանք մեր տարեկիցների հետ: Միասին շրջեցինք դպրոցամերձ տարածքում, հասցրինք շատ տարբեր բաներից խոսել : Վերջին պահը՝ այ էն բաժանումը, շատ ջերմ ու լավ տպավորություններով անցավ.  դա այդքան էլ բաժանում չէր, ուղղակի վերջնական սկիզբ էր: Դե արդեն ընկերներ ենք: Նոր ճամփորդությո՜ւն:

вторник, 31 мая 2016 г.

Ամառային ճամբա՜ր


Հունիսի 31-ին՝ ճամբարային երկրորդ օրը մեր ջոկատը նախատեսում է այցելել
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ («Անիտիվիրուս Կոմիտաս» նախագծի շրջանակում), մանրամասն տեղեկություն ստանալ Կոմիտասի կյանքի ու գործունեությյան մասին, տեսնել երգահանի անձնական իրերը: Թանգարանն ուսումնասիրելուց հետո կշրջենք Կոմիտասի անվան պանթեոնում, կիրականացնենք կարդում ենք նախագիծը: Ճիշտն ասած վերջերս ծանոթներիցս մեկը գրեց, թե ուզում է Բլեյանի դպրոց գնալ, ես էլ հրճվանքով ասացի. «Ինչ լավ բան ես որոշել, անպայման արի, մեր կրթահամալիրում էնքան հավես ա ամեն ինչ», ինքը՝ «չէ, չէ, ես Բլեյանի դպրոցը նկատի ունեմ»: Շատերը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն անվանում են
«Բլեյանի դպրոց» , մենք էլ Կոմիտասի անվան զբոսայգում կփորձենք հասկանալ, թե ինչքանով են անցորդները տեղյակ մեր կրթահամալիրից, կզուրուցենք կրթության մասին, կհրավիրենք:
Նախագծերով հարուստ ու անվերջանալի են մեր ճամբարային օրերը:

понедельник, 23 мая 2016 г.

Թանկաներ և հոկքուներ. ճապոնական բանաստեղծության մտածողության ձևը



Թանկան ճապոնական պոեզիայի հնագույն ժանր է՝ 31 վանկերից կազմված (5-7-5-7-7) անհանգ հնգատող։

Հոկքուն ճապոնական պոեզիայի ժանր է (եռատող, 17-վանկանի (5-7-5), հաճախ երկրորդ բանատողից հետո դադարով (ցեզուրա)։

Առաջացել է 15-րդ դարում որպես եռատող կատակային ռենգայի նախերգ։ Ժառանգաբար ծագում է նաև թանկայի առաջին կիսատողերից։

Թանկաներն ու հոկքուները տարբեր թեմաներով են ՝սեր, բաժանում, տարվա եղանակներ, սոցիալական խնդիրներ:

Women are not equal to men in our society



Of course, the world needs woman and man to be equal, but I don't agree with it. Man and woman will be paid the same way, doing same work, will be equal as citizens for expressing their rights. In family man's and woman's role is different, and I have never wished equality in this area. "But I want you to understand that Christ is the head of every man, and the man is the head of a woman, and God is the head of Christ"
(1 Cor. 11:3).

When  man and  woman get married, they become one flesh. There is a unity between them. But, it is the man who is the head of the family that  is why it is  said  that the man is the head of the woman. The family can't have two heads.

воскресенье, 22 мая 2016 г.

ՀՀ էներգետիկան



Հայաստանի էներգետիկան բնութագրում է էներգիայի և էլեկտրականության արտադրությունը, սպառումը և արտահանումը Հայաստանում։ Հայաստանի էլեկտրաէներգետիկան հետխորհրդային՝ 1990 ականների դաժան ճգնաժամից հետո, շնորհիվ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վերաբացման, մշտապես ավելցուկային հզորություն է ունեցել։

Բնօգտագործումն ու բնապահպանությունն ՀՀ-ում


Հայկական լեռնաշխարհն աչքի է ընկնում իր բնական հարստություններով: Դա կապված է հրաբխային բարձրավանդակի առկայությամբ: Լայն տարածում ունեն ինչպես մետաղային, այնպես էլ՝ ոչ մետաղային օգտակար հանածոները՝ բարձրավանդակի տարբեր հատվածներում: Դեռ քարեդարյան շրջանում նախամարդուն հայտնի էր կերակրի աղը: Միջնադարում շահագործվում էին Կողբի, Նախիջևանի և Կաղզվանի աղահանքերը: Լեռնաշխարհի տարածքում առկա են նաև պղնձի, կապարի ու ցինկի հսկայական պաշարներ: Պղնձի հանքավայրերից հայտնի են եղել Գուգարքի Տաշիրք գավառը, Սյունիքի Վայոց ձոր, Բաղք և Սոթք գավառները, Այրարատի Վարաժնունիք գավառը և Չորրորդ Հայքի Արևմտյան Տիգրիսի ակունքների վրա ընկած շրջանը՝ Արղնին(Արղանա-մադեն):Ազնիվ մետաղներից հիշատակվում են ոսկին և արծաթը: Արծաթի հանքավայրը գտնվում էր Հին Հայաստանի հյուսիսարևմտյան մասում, իսկ ոսկու հանքեր ու ոսկեբերավազներ գտնվում են Սպեր գավառում, Արարատյան դաշտում, Չորրորդ Հայքի Պաղնատուն գավառում, Հայկական Տավրոսի՝ Վանա լճին հարող հատված ու Սյունիքում (Սոտք գավառում): Ոսկին և արծաթն իբրև ուղեկցող մետաղներ հանդես են գալիս նաև պղնձի ու գունավոր այլ մետաղների գրեթե բոլոր հանքերում: Երկրի հրաբիյային շրջաններում և գունավոր մետաղների հանքավայրերում մեծ տարածում ունի ծծումբը:

четверг, 19 мая 2016 г.

Բառարան «Հարճից» և «Ձոնից»





արքենի- արքայական
ասպանդակ- թամբից կախվող ոտնատեղ, (զանգու)
վրնջյուն- վրնջալու ձայնը
գոլուտ- բարեխառն, հաճելիորեն տաք
պարտասուն- հոգնած, ուժասպառ
կոչունք- ճաշկերույթ, հյուրասիրություն, հրավերք
կումբ-վահանի վրայի ուռուցիկ զարդ, վահանի պորտ
խլա-պատմուճան, թիկնոց
երե- որսի խոտակեր կենդանի
քմապարար-քիմքի համար հաճելի, համեղ, ախորժելի
դիպակյա- դիպակից՝ մետաքսյա ոսկեթել և արծաթաթել կտորից պատրաստված
նվարտան-ծածկոց
արբշիռ- արբեցումի՝ կերուխումի անձնատուր
եղկ- գաղջ, գոլ
ոսկեհեռ- ոսկեզօծ, ոսկեզարդ
աշտե- երկարակոթ նիզակ

Ամփոփիչ աշխատանք հայոց լեզվից



  1. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաց թողած տեղերում պետք է լինի միևնույն տառը (փակագծում նշվածներից որևէ մեկը)1) անաչառ, զղջալ, չղջիկ (ջ կամ չ)
    2) ելևէջ, վերերկրյա, միջօրէ (է կամ ե)
    3) հափշտակել, հղփանալ, շերեփուկ (բ կամ փ)
    4) զա-թիչ, թա-շյա, ս-ինքս (վ կամ ֆ)