воскресенье, 27 января 2019 г.

Մարդը՝քայլող հանդիպում

           
                                                                Մաս 2 

Անցյալ մասում գրած ցանկություններիցս մեկն իրականացավ՝Զազին հանդիպեցի: Դեռ մյուս ցանկություններս էլի ուժի մեջ են, դրանց վրա մի քանիսն են ավելացել, որոնց մասին չեմ կարողանում լռել:
Նախ ասեմ, որ էլ չեմ կարողանում գրել, չի ստացվում ինձ մոտ, ժամանակ չունեմ, որ գիշերները գրեմ, որովհետև գիշերները դաս եմ անում ու հիմարի պես շորերով մտնում անկողին, որ խորը քուն չմտնեմ, քնած չմնամ: Ես կուզեի օրը 3 ժամ ազատ ժամանակ ունենայի, ինձ էնքան պետք ա էդ: Որ մտքերս ի մի բերեմ, սենց չեմ կարողանում ապրեմ, ինձ ծեր եմ զգում: Ուզում եմ չափսոսամ ժամանակս իմ սիրած բաներով զբաղվելու համար, որովհետև դրանք են ինձ հաճույք պատճառում: Ուզում եմ հանդիպեմ սենց իրականությանը:

Վաղուց մտածում եմ,որ Սարահ Պոլսոնին եմ տեսնելու Լոսում, խնդրելու եմ՝ թույլ տա իր հետ սելֆի անեմ, ինքն էլ ինձ առաջարկելու ա իր հետ ֆիլմում խաղալ, ես էլ ինձ կորցնելու եմ, ասեմ՝ համաձայն եմ, հետո նոր մերոնց ասեմ: Ու տենց դառնամ ֆիլմում նկարահանվող իրավաբան: Սարահ Պոլսոնի ու իմ մեջ նմանություն կա, ճիշտ ա` երևի ես շատ հանդուգն եմ գտնվում ՝ իր հետ ինձ համեմատոլով, բայց ինքն էլ ա երեխայական ժեստերով: Պիո՜ւ:


Վերջերս՝ էս երկու օրը Իզաբելլ Հուպպերով եմ հիացած, վերջն ա էդ կինը : 65 տարեկան ա, բայց 100ից ավելի ֆիլմում ա նկարահանվել, հենց դրա համար էլ իրեն կոչում են ֆրանսիացի Մերիլ Սթրիփ: էնքան նուրբ ու սիրուն ա, լրիվ կոտրում ա կնոջ գլամուր տեսակը՝ հաստ շուրթեր՝ ավելի հաստ եզրագծված մատիտով, լիքը տոնային կրեմ, փայլեր, շաբլոն մոդայիկ հագուստներ( անկախ սազել-չսազելուց): Այ, որ լավ ֆրանսերեն իմանամ իրեն կհանդիպեմ, հուսամ:
Վերջերս իր ֆիլմերից մեկը նայեցի՝ “Elle”-ը: Կուզեմ՝  քննարկենք սա:
Հա՜ չխոսեցի Հուվերֆոնիկի մասին, մտածում եմ ՝ինչի մեր մոտ համերգ չեն ունենում: Մենակատարը հրաշք աղջիկ ա` մարդու սրտին կպնող ձայնով:

Հայրիկիս վարսավիրի ՝ Գառնիկ ձյաձյաի աղջկան ա նման, բայց նա նկարիչ ա, ով դերասանական արվեստով ա հիմա զբաղվում, մեր տանը իր նկարներից կա (Մի բան էլ ասեմ, էս Գառնիկ ձյաձյան հայրիկիս մազերը մեկ ու կես ժամ կտրում ա, բայց հայրիկը հավանում ա, չհաշված, որ մի անգամ մազ կտրելու սարքը (մկրատը նկատի չունեմ) պատահմամբ սահում ա իր ձեռքից ու հորս մազերը խորքից կտրում ա, դե Գառնիկ ձյաձյան էլ կորցնում ա իրեն, հայրիկն ասում ա .
 -Ոչինչ քաչալացրու ,- բայց մի րոպե մայրիկն ասել էր. «Եթե քաչալանաս, քեզ էլ չեմ սիրի», ուփս: Դե իհարկե մայրիկս ճար չի ունենում, նեղվելուց հետո  շարունակում ա սիրել հայրիկիս: ) :
Հուվերֆոնիկին լսում եմ ամռանից, բուսի մեջ եմ նաև լսում, երբ պիտի դասի գնամ: Էնպես եմ լսում, որ կողքից հարց տան, չլսեմ հարցը (այ էդքան բարձր):
Վերջում  խոսեմ Սարոյանիս մասին: Ընդամենը ուզում եմ` մի քիչ իր նման գրեմ, այսինքն` էնպես, որ գրածս կարդացողը մի անգամով չսահմանափակվի, էլի ու էլի կարդա, իսկ ես զգամ, որ ինչ-որ չափով կարողանում եմ բան ասել գրելով, կարողանում եմ գրել գոնե տասը տոկոսով:

Իմ բոլոր հանդիպումներն անսպասելի են ու ոչ պատահական: Բայց չեմ սպասում դրանց, ուղղակի ուզում եմ իրական լինեն, ոչ թե երազանքի սահմաններում, այլ շոշափելիության:











Комментариев нет:

Отправить комментарий