суббота, 11 апреля 2015 г.

Մենք ու մենք(արշավ)

Արշավ...ժպիտ, ծիծաղ, արցունքներ թափող ծիծաղ, մի խոսքով՝ գժություն: Մի խումբ սեբաստացիներով ընկեր Հասմիկի, ընկեր Արինայի և ամենահումորով ընկեր Արշակի հետ գնացինք Տափի բերդ: Շուտ հասանք, որովհետև նոր ծանոթացած ու ծանոթ ընկերների հետ  ժամանակը արագ էր անցնում: Խաղեր էինք խաղում ու էդ խաղերից իրար բացահայտում էինք: Ամեն ինչ շատ հավես էր, մինչև էն պահը, որ հասկացանք՝ աnձրև է գալիս, բայց խենթերին նույնիսկ եղանակը չի խանգարում: Պատրաստ պահած ապարատները մենակ տարածքի պահապաններին գտան, իսկ ձայնագրիչը անգործ մնաց ,քանի որ արձրև էր, մարդիկ մտել էին տներն ու դուռ-լուսամուտ ամուր փակել։ Տեսանք Տափի բերդը, որը ժողովուրդը Գևորգ Մարզպետունու բերդ է կոչում, գտնվում է Խոսրով գետի աջ ափին` Ուրծ քաղաքատեղիի հյուսիս-արևմտյան եզրին, հիացանք, օդ շնչեցինք ու գնացինք Խոր Վիրապ: Երեխեքի մի մասը իջավ ներքև՝ էն տեղը, որտեղ Գրիգոր Լուսավորիչը բանտարկված է եղել տասնչորս տարի։ Ես էլ մի քիչ վախեցա ու չմտա, սրտից թույլ եմ էլի))))): Հետո, երբ բոլորս իրար գլուխ հավաքվեցինք, նկատեցինք հարսին ու փեսային։ Մի պահ ուզում էի հիշել՝ հաստա՞տ հրավիրված չենք հարսանիքին, բայց քայլող -ցեխ կոշիկներս հիշեցրին՝ հաստատ: Դե կոշիկներս էլ կեղտոտ շագանակագույն էին դարձել, որովհետև Տափի բերդի ճանապարհին մի քիչ քայլելու տեղ կար: Էլ չեմ գրում, որ մեզ հետ լինեիք, ավելին կիմանայիք... բա՜:

1 комментарий: