вторник, 4 августа 2015 г.

Էմիլի Բրոնտե « Մոլեգին հողմերի դարավանդ»




► Ես իմ սերը երբեք չէի արտահայտում խոսքով,բայց եթե հայացքը կարող էր խոսել,ամենասովորական ապուշն անգամ գլխի կընկներ,որ ես սիրահարված եմ մինչև ականջներս:-Միստր Լոքվուդ:

► Ճնշող մթնոլորտը  ոչնչացնում է  տան ջերմությունն ու անդորը:

► Խելացի մարդը պետք է ի՛ր մեջ  ընկերակցություն գտնի:

►  Հպարտ մարդիկ իրենք են սնունդ  տալիս  իրենց տխուր վշտերին:

► -Եթե  բարի սիրտ ունենաս  ,դեմքդ էլ  կդառնա գեղեցիկ ,-շարունակեցի ես ,-նույնիսկ  ,եթե կատարյալ սևամորթ լինեիր. չար սիրտ ունենալու դեպքում  ամենագեղեցիկ դեմքն անգամ այլանդակից էլ վատ է :-Միսիս Դին:



►-Եթե դրախտ ընկնեի,Նելլի ,ես չափազանց  դժբախտ կլինեի:
-Որովհետև դրախտը  ձեզ համար չէ,-պատասխանեցի ես:-Բոլոր մեղավորները դրախտում իրենց դժբախտ կզգային:

► -և սիրում եմ ,ոչ այն պատճառով ,որ նա գեղեցիկ է,այլ որովհետև նրա մեջ ավելի շատ կամ ,քան ինքս իմ...Եթե ամեն ինչ կործանվի ,և նա մնա ,ես էլի  կշարունակեմ ապրել,իսկ եթե ամեն ինչ մնա,նա անհետանա,տիեզերքն ինձ համար կդառնա  մի հսկայական օտար բան ,և ես այլևս նրա մասնիկը չեմ լինի:-Միսս  Քեթրին:

► Ամեն ոք այն կարծիքին է,որ մեր «եսը» գո է կամ պետք է  գոյություն ունենա  ինչ-որ տեղ,մեզնից դուրս:

►  Մեղմաբարո  ու մեծահոգի  մարդն է,որ սիրում է իր եսը  ավելի մեծ իրավունքով քան իշխանատենչը:

►   Ազնիվ մարդիկ չեն թաքցնում իրենց գործերը:

►  -Ինչ չարակամ եք,եթե ուզում եք համոզել ինձ,որ աշխարհում  երջանկություն ասած բանը գոյություն չունի: -Միսս Իզաբելլա:

► Մեռածներից  մնացած  հիշատակները  թանկ են մեզ համար,եթե նրանք կենդանության  օրոք  սիրելի են եղել մեզ:

►-Կուզենայի քեզ այ այսպես բռնած պահել,-շարունակում էր նա դառնությամբ,-մինչև որ երկուսս էլ մեռնենք :Ինչքան ուզում  է տառապես,ինձ համար միևնույն է:Իսկ ինչո՞ւ չպետք է տառապես,ախր ,ես էլ եմ տանջվում:Կմոռանաս ինձ :Քեզ երջանիկ կզգա՞ս ,երբ  ես հողի տակ  լինեմ...Ես միայն ուզում եմ,որ  մեզ  այլևս  երբեք չբաժանեն իրարից,եթե իմ որևէ  խոսքը հետագայում  քեզ տանջի  ,մտածի ,որ հողի տակ ես էլ եմ տանջվում և ի սեր ինձ ,ներիր ինձ:-Միսիս  Լինթն:

► -Ես չեմ կոտրել  քո սիրտը,ինքդ կոտրեցիր այն, և դրանով կոտրեցիր նաև իմ սիրտը :և ամենավատն այն է,որ ես պինդ եմ :Մի՞թե ես ուզում եմ ապրել:Եվ դա ի՞նչ կյանք կլինի ,երբ դու ...Օ՜,աստված իմ,մի՞թե կուզենաս  ապրել,երբ հոգիդ  գերեզմանում է: -Միտր Հիթքլիֆ:

► -Ես սիրում եմ ինձ սպանողին ...բայց քեզ սպանողին ...ինչպե՞ս  կարող եմ սիրել:-Միստր Հիթքլիֆ:

► Մենք երբեմն խղճում ենք մարդկանց,որոնք կարեկցություն չունեն  ո՛չ  իրենց և ո՛չ էլ  այլոց  նկատմամբ :


►-Միշտ եղիր ինձ հետ...ընդունիր ինչ կերպարանք  ուզում ես...գժվեցրու ինձ ,միայն  մի թողնի  ինձ այս անդնդախոր վիհում,որտեղ չեմ կարող քեզ  գտնել:Օ՜,աստված իմ:Դրա համար խոսք չեմ գտնում:Ես առանց իմ կյանքի  չեմ կարող  ապրել:Ես չեմ կարող ապրել առանց իմ  հոգու:-Միստր Հիթքլիֆ:

► Դավաճանությունն ու բռնությունը երկսայր նիզակներ են,որ ավելի խորն են խոցում դրանք գործադրողին ,քան նրա թշնամիներին:

► Ստորություն է  վիրավորել ընկած թշնամուն:

► Չի կարելի չցավել հին ընկերոջ համար,թեև նա ընդունակ էր  ամենաաներևակայելի  արարքների և հաճախ իր նկատմամբ  իրեն թույլ էր տալիս ստոր արարքներ:

► Լավ հասկերը կորչում են  առատորեն  աճող  բարձր մոլախոտերի մեջ,բայց  այնուամենայնիվ ,դա խոսում է մի արգավանդ  հողի մասին,որտեղ ավելի նպաստավոր  հանգամանքներում   կարող էր աճել հարուստ բերք:

►Նա ով կատարում է իր պարտքը ,վերջ ի վերջո  ,միշտ էլ վարձահատույց է լինում:

►Օտարը միշտ էլ օտար է՝ հարուստ լինի թե աղքատ:


Комментариев нет:

Отправить комментарий