понедельник, 17 ноября 2014 г.

Նավթ,գազ,քարածուխ


Նավթը երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող,յուղանման,կարևորագույն օգտակար հանածո է։Առաջանում է 2 կմ ից ավելի խորություն ունեցող հորիզոնականներում։
Միայն աշխարհի վեց երկրներն են օժտված նավթային պաշարներով,որոնք գերազանցում  են 10  մլրդ  տոննան՝
Սաուդյան Արաբիա 43.18  մլրդ տոննա
Իրաք   18.7  մլրդ  տոննա
Արաբական միացյալ Էմիրաթներ  15.98 մլրդ տոննա
Քուվեյթ 15.81 մլրդ տոննա
Իրան 15.47 մլրդ տոննա
Վենեսուելլա   11     մլրդ տոննա
Ռուսաստանի նավթային պաշարները կազմում են համաշխարհային պաշարների մոտավորապես 4.8%(8 մլրդ)։ԱՊՀ երկրներից Մոլդավիան չունի նավթային պաշարներ,իսկ Տաջիկստանը,Հայաստանը և Վրաստանը ունեն նավթային պաշարներ,որոնց քանակությունը չի գերազանցում 15 մլն տոննան։Ներկայումս նավթային հանքահորերը ունեն խիստ անբարենպաստ տեղակայում,այդ իսկ պատճառով նավթը օգտագործողներին հասցնելը բավականին թանկ է նստում արդյունահանողների և վերամշակների վրա,դրանով են պայմանավորված նրանց բարձր գինը։
Նավթը արդյունահանվում է աշխարհի գրեթե  70  երկրներում և ներկայիս պաշարների դեպքում այն կբավականացնի մոտ 40 տարի ։Նավթ արտահանող առաջատար երկրներն են՝ Սաուդյան    Արաբիան,Ռուսաստանը,ԱՄՆ–ն,Իրանը,Չինաստանը,Կանադան,ՄԱԷ–ն,Քուվեյթը,Իրաքը։
Բնական գազերը երկրակեղևում առաջացող գազային ածխաջրածիններն են։Բնական գազի ամենախոշոր հանքավայրերը գտնվում են ԱՄՆ–ում,Ալժիրում ,Ւրանում,Նիդեռլանդներում,Ռուսաստանում։Բնական գազի պաշարներով հարուստ երկրներն են ՝Ռուսաստանը,Սաուդիան Արաբիան,Կանադան, Նիդեռլանդները,Իրանը,Չինաստանը,Նորվեգիան,Ինդոնեզիան։Զարգացող երկրների արդյունահանման փոքր ծավալների շնորհիվ արդյունահման համար անհրաժաշտ հետազոտված պաշարները կբավարարեն մոտ  150 տարի,զարգացած երկրներինը մոտ  40 տարի։
Ածուխները պինդ,ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածոներ են,որոնք առաջացել են երկրի ընդերքում՝միլիոնավոր տարիների ընթացքում՝ հնագույն բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով։Ածխի համաշխարհային ընդհանուր պաշարները գնահատվում են   13.5 տրիլիոն տոննա, որից        51.5 % քարածուխն է,     48.5%-ը      գորշ ածուխը ։Քարածխի մեծ պաշարներ կան ԱՄՆ–ում, Գերմանիայում,Մեծ Բրիտանիայում,ՌԴ–ում,Ուկրաինայում, Չինաստանում,Հնդկաստանում,Ավստրալիայում։
Այս երեք տարրերից  բնության ամենաշատ վնասը հասցնում է ածուխը։

Комментариев нет:

Отправить комментарий