Շրջակա միջավայրի աղտոտվածությունը գնահատում են մարդկանց առողջությամբ : Շրջակա միջավայրի աղտոտվածությունն ու մաքրությունը կախված է մեզնից:
Բոլորն էլ կարող են ասել,որ իրենց շրջապատող միջավայրը աղտոտված է և մարդկանց
առողջության համար ոչ բարենպաստ :Բայց ես ապրում եմ Երևանի նման գեղեցիկ ու աղտոտված քաղաքում: Այն թաղամասում ,որտեղ ապրում եմ չեմ կարող ասել թե չկան կիսակառույց շենքեր և ավտոմեքենաների արտանետումներ,աղմուկ: Ստեղծվել է այնպիսի միջավայր, որը կարող է ազդել թե իմ ֆիզիկական և թե հոգեբանական վիճակի վրա:
Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է միջավայրում:
Բնածին աղտոտիչներն առաջանում են բնական երևույթների, օրինակ` հրաբուխների, երկրաշարժերի, ջրհեղեղների, հրդեհների պատճառով, իսկ մարդահարույցները՝ մարդու գործունեության հետևանքով: Մարդահարույց աղտոտիչների թվին են դասվում արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային և կենցաղային թափոնները, էներգիայի տարածումը ջերմության (ջերմային աղտոտում), աղմուկի (աղմկային աղտոտում), ճառագայթման (ճառագայթաակտիվ աղտոտում) և այլ ձևերով:
Շրջակա միջավայրի պահպանութան հիմնական խնդիրներն են շրջակա միջավայրի բնական վիճակի պահպանումը, վերականգնումը, վնասազերծումը, բնական պաշարների խելամիտ օգտագործումը, շրջակա միջավայրի վրա ֆիզիկաքիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը։
Մարդը փորձում է բարելավվել շրջակա միջավայրը ,դրա փոխարեն նպաստելով աղտոտումներին,ավելի ճիշտ մարդը փորձում է բավարարել իր ցանկությունները շրջակա միջավայրի հաշվին արդյունքում առաջ են գալիս մարդու առոջության համար վնասակար մի շարք գործոններ: Դրանից հետևություն, որ մեր շրջակա միջավայրի պատասխանատվությունը մեր ուսերին է:
Շրջակա միջավայրը վերահսկելու համար առաջին հերթին հարկավոր է շատացնել փոքր և մեծ աղբամանները, աղպատարներին ներկայացնել աղբի կուտակումներից առաջացող աղտածին գործոնները, որպեսզի աղբը տանելու օրերը ավելի մոտ լինեն: ՀՀ-ի բուսական ծածկույթը այդքան էլ մեծ չէ,բայց վատ չէր լինի, որ օրենքների խախտման դեպքում պատժվեին առաջին հերթին դրանք ստեղծողները , այն էլ խստագույն ձևով: Կարծում եմ դա հոյակապ օրինակ կլիներ շատերի համար: Եթե օրենքները չհարմարեցնեն շահերին այդ դեպքում կորուստներ չեն լինի:Հաստատվեր մի օրենք ըստ որի ավտոմեքենաները շենքի բակում չեն կարող կանգնել, օրենքը խախտելու դեպքում տուգանք սահմանել:
Շրջակա միջավայրի որակը բարելավվելու համար յուրաքանչյուր անհատի կողմից (անկախ տարիքից) հարկավոր է որոշակի ուշադրություն և խնամք, որպեսզի այն ինչ կա չավիրվի և ճուղավորվի դեպի լավը: Ես փորձում եմ շրջակա միջավայրի պահպանման համար անել այն ինչ կարող եմ, քանի որ կարծում եմ, որ տունը միայն պատերով չի սահմանափակվում:

Комментариев нет:
Отправить комментарий