Չարենցն ու Տերյանը
երկու մեծ բանաստեղծներ են, որոնք մեծ ավանդ ունեն մեր գրականության մեջ: Նրանք երկուսն էլ մինչև հիմա ապրում են, և կարծում եմ, դեռ շատ ու շատ սերունդների
համար կապրեն իրենց ստեղծագործություններով:
Տերյանը շատ նուրբ է գրել, շատ մեղմ: Տերյանի ցանկացած
բանաստեղծությունում նկատում եմ բնության պատկերներ՝
անտառ կամ ծաղիկ, նկատում
եմ անսահման սեր և մի երազային աղջիկ, որին նկարագրելիս նա օգտագործել է ամենահուզիչ և մեղմ բառերը:
Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
–Ես կախարդված
եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում:
Մոտեցած երկնքից աստղերը
պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես. –
–Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…
Տերյանն իր ապրումները
արտահայտում է բնության
երևույթների միջոցով: Ինչպես այստեղ`
Ճաճանչները թոշնան…
Կանաչներս աշնան –
Իմ խոհերը մոլար`
Ցրտահար,
հողմավար…
Տերյանի ստեղծագործությունները կարդալիս
հասկանում եմ, որ նա միշտ սիրահարված
է եղել, սիրուց հիասթափված, կամ էլ հակառակը` ոգևորված:
Բայց սերը նրան միշտ ստիպել է գրել ու գրել:
Բաց է իմ դողդոջ սիրտը նրա դեմ,
Խոցված է ոսկի շողերով նրա, —
Նրա կնիքն է իմ հոգու վրա-
Եվ ես հավիտյան
ուրիշ եմ արդեն:
Ինձ դուր են գալիս նրա բառերը, որոնք կարդալով
ես տեսնում եմ այդ գեղեցիկ
պատկերները:
Չարենցը իր <<Տաղարան>> շարքում ոգեշնչված
է եղել Սայաթ Նովայով:
Երազ տեսա, Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
Հրի նման, վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
Նստեց,
անուշ երգեր ասավ` Հին քամանչի մասը ձեռին,
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին:
Չարենցի բանաստեղծությունների մեջ կրակ եմ տեսնում, այնպիսի տպավորություն է, որ նրա սրտում միշտ հուր կրակ է եղել, միշտ պոռթկում:
* Ինքան որ հուր կա իմ սրտում – բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում – բոլորը քեզ. – …
* Դու վառվել ես օրերի մեջ ու հրում,
Դու վառվել ես կարմրավառ այս օրերում,
Դու վառել ես գալիքները ու հեռուն: …
Չարենցի մոտ էլ կարելի է երբեմն-երբեմն բնության
պատկերներ տեսնել, բայց Տերյանի
մոտ բնությունն անհամեմատ
ավելի շատ է:
Սկզբում կարդացի Տերյանի
բանաստեղծությունները, հետո՝ Չարենցինը, և Տերյանի մեղմ, քնքուշ և տաք տողերից հետո Չարենցինը ինձ մի քիչ սառը թվացին:
Տերյանի մասին կարող եմ ավելի շատ խոսել, կարող եմ ավելի շատ խորհել, ինչու ոչ՝ նաև փիլիսոփայել:
Տերյանի բանաստեղծություններում տեսնում
եմ աշուն, գարուն, միշտ եղանակ եմ տեսնում:
Նորից անձրև , մծուծ, ամպ,
Թախիծ անհուն, տխրանք հեզ,
Աշո՜ւն,
քեզ ի ՞նչ քնքշությամբ,
Ի ՞նչ խոսքերով
երգեմ քեզ…
Չարենց ավելի քիչ եմ հասկանում
և կարդացածիս մեջ նկատել եմ, որ Չարենցը գրել է ամեն ինչի մասին, մասսայական
տեսարաններ է առաջ քաշել, ինչպես <<Ամբոխները Խելագարված>> պոեմում:
Արևի տակ իրիկնային, իրիկնային
հրով վառված`
Այդ դաշտում կռվում էին ամբոխները
խելագարված:
Քաղաքներից ու գյուղերից, ստեպներից
հեռու ու մոտ`
Եկել էին նրանք նորից` հուսավառված ու կրակոտ:
Ու հոսում է գիշերը մութ, մոտենում
է առավոտին:
Հոսում է պաղ ու անօգուտ
սպասումի ժամը հետին:
Դաշտից ահա սուրում
է զով, մարմանդ
քամին առավոտի –
Ու վառվում է վերջին լույսով
կրակը այն կարմիր կետի:
Երկուսն էլ ունեն և հայրենասիրական և սիրային բանաստեղծություններ: Բայց, որքանով, որ ես եմ կարդացել, նկատել եմ, որ Տերյանի ստեղծագործություններում ավելի շատ են սիրային բանաստեղծությունները, քան՝ Չարենցի
մոտ:
Տերյանը Թումանյանի և Իսահակյանի ազդեցության
տակ կարողացավ նոր խոսք, նոր թեմա բերել` իրական կյանք, իրական ցանկություններ:
Չարենցն էլ իր հերթին Տերյանից
օրինակ է վերցրել. կարող ենք տեսնել այս տողերում`
…Մենք Տերյանից
սովորեցինք
Երգել երգեր անորոշ,
Մեր քնարը նվիրեցինք
Մշուշների ու սիրո, –
Եվ երբ եկան որոշ օրեր,
Որոշ գործեր եկան երբ, –
Անվարժ հնչեց քնարը մեր –
Եվ մնացինք առանց երգ…
Տերյանի լավագույն ստեղծագործությունները ամփոփվել են
<<Մթնշաղի անուրջները>> շարքում:
Չարենցը իր ստեղծագործություններում ներկայացրել է իրական
Հայաստանը, որովհետև Արևմտյան Հայաստանը արդեն երազ էր մնացել: Չարենցի շարքերում կարելի
է տեսնել փոքր, բայց իրական Հայաստանի պատկերը:
Երկուսն էլ այնքան մեծ բանաստեղծներ են եղել, որոնք
իրենց ստեղծագործությունները թողել են շատ մարդկանց սրտերում, և շատերը, առանց իմանալու
ստեղծագործության հեղինակին, կարող են միանգամից տարբերակել նրանց ոճերը այլ բանաստեղծներից:
Եվ Տերյանը և Չարենցը ցավում էին կորցրած երկրի համար:
Տերյանը իր ապրումները արտահայտել է այսպես`
Հեռու երկրի լուսե հովտում
Օրերն ուրիշ երգ են հյուսում
Կյանքից հոգնած սիրտը տրտում
Այն երկիրն է միշտ երազում…
Իսկ Չարենցն էլ այսպես`
Նորից խուժեց թշնամին
Եկավ մինչև Ղարս հասավ…
Նորից քաղաքները հնամյա
Դարձրին հողին հավասար…
Տերյանը եվ Չարենցը հասկացան, որ հայրենիքի փրկությունը
ժողովրդի միասնության մեջ է, և գրեցին հեղափոխական երկեր, հեղափոխական բնույթի ստեղծագործություններ:
Տերյան`
Գրկիր իմ հոգին մարտի ցնծությամբ,
Բորբոքիր սիրտս, ազատության երգ,
Շողա մռայլում, ըղձալի եզերք,
Որոտ, շաչիր, փոթորկավետ ամպ…
Չարենց`
Մեր ոգին, ոգին նաիրյան,
Որ գիտեր լոկ մորմոք ու լաց,
Առաջին անգամ թևաբաց
Մոռացած իր մորմոքն ունայն
Սավառնեց ճիգով մի ահեղ
Դեպի աշխարհը լայն…
Комментариев нет:
Отправить комментарий