понедельник, 9 февраля 2015 г.

Վահան Տերյան. «Հոգևոր Հայաստան» մեջբերումներ

Ամեն մի հայ ներկա տագնապալի ու աղետավոր ժամին բնականաբար ջանում է թափանցել մշուշոտ ու անհայտ ապագայի խորքը՝ իր հիվանդագին տարակուսանքների լուծումը որոնելով:                                                                                                                                                                                                                                    *** 


Հայության համար մի ցավոտ ցնորք է դարձել այդ «Հայաստանը», մի ավետյաց երկիր, դյութական մի անուն:                                                         

                                        ***


Պետք է միջանկյալ նկատեմ, որ հայ ժողովրդի ֆիզիկական ապահովության մասին խոսողները, իհարկե, պակաս չեն շահագրգռված հայության կուլտուրական եւ հոգեկան ստացվածքների վերաբերմամբ, միայն այս անգամ եւս տարբերությունն այլ տեղ պետք է որոնել: Բանն այն է, որ ֆիզիկականի մասին մտահոգվողներն այնպիսի գերագույն ու վճռական հույսեր չունեն ներկայիս հայության ապագայի նկատմամբ, ինչ հույսեր անտարակույս տածում են նրանք, որոնք ամբողջ հայության ապագայի հարցը կապում են թուրքահայերի հետ:                                                                                                              
                                                                           ***


Ես ոչ մի արժեք չեմ տալիս այն ազգությանը, որ արտաքին սահմաններով է պահպանում իր ինքնությունը, եւ որ գլխավորն է՝ մի ինքնություն, որ կարիք էլ չկա պահպանելու:                                                                                

                                                                             ***

Չպետք է ծույլերի հոգեբանությամբ հույսներս դնենք լոկ արտաքին հրաշքների վրա. չպետք է մեզ կերակրենք այն հավատով, որ մի արտաքին փոփոխություն, մի դյութական ձեռք մեզ ազգ կդարձնի: Չպետք է կամենանք մեր հույսը եւ ապագան նյութական Հայաստան գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք Հոգեւոր Հայաստանի համար:                                                               

                                                                       ***


Չկամենանք շքեղ շենքերի հայրենիք դարձնել մեր Հայրենիքը, հոգու եւ մտքի՛ հպարտությամբ ճոխացնենք նրան:                                               
                                           

                                                                              *** 



Մեր երկիրը ավերակների երկիր է, ավերված մի Հայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել:                                                         

                                                                             ***


Մեր մեռած կյանքն այսօր կարծեք թե կենդանության նշաններ է ցույց տալիս: Թող լինեն այդ նշանները տարօրինակ եւ երբեմն այլանդակ, բայց այդ տարօրինակություններն ու այլանդակությունները ես կուզեի վերագրել անցյալին, կուզեի ենթադրել, որ անցյալի ստվերն է, որ դեռ ընկած է բացվող ապագայի վրա:                                              

                                                                           ***


Չպետք է մատնանիշ անել արտաքին արգելքներն ու խոչընդոտները՝ դրանք միշտ կան, եւ դրանց դեմ, այո՛, պետք է կռվել:Երբ ես հարցրի նրան, թե ի՞նչ է վերջապես նրա բաղձանքը, ինչո՞ւ է այդպես ջերմ ցանկանում, որ «Հայաստանն ազատվի» (Բալկանյան պատերազմի սկզբին էր տեղի ունենում զրույցը), վերջապես՝ մի՞թե, հարցրի ես, ձեր բաղձանքն այն է, որ տեսնեք հայ ոստիկան հայկական համազգեստով… նա անհամբեր կերպով եւ կտրուկ ասաց.- Այո՛, հայ ոստիկան, հայկական համազգեստով…Հետո ավելացրեց դրա վրա եւ այն ամենը, ինչ անհրաժեշտ կերպով կապված է այդ հայ ոստիկանի գոյության հետ…Սակայն ես ոչ մի խոսք չլսեցի հայ կուլտուրայի մասին. հայ արվեստի, գրականության, հայ գիտության… վերջապես հայ ժողովրդի մասին, որի համար (նկատենք թռուցիկ կերպով գոնե) բոլորովին միեւնույն է, թե ո՛ր ազգից է եւ ի՛նչ համազգեստ ունի հագին այն ոստիկանը, որն իրենից կաշառք է պահանջում կամ որն իրեն ծեծում է…                                                                                                  

                                                                           ***


Այսպես ահա, այդ հայ բուրժուական ինտելիգենցիան, որ ժխտում է մեր ժողովրդի լեզուն, որ արհամարհում է մեր գրականությունն ու մամուլը (ամենաեռանդուն կերպով ձգտելով ավելի ու ավելի ցած գցել նրանց ու փոխարինել մի այլ մամուլով, որի համար ոչ մի միջոց չի խնայում), ահա այդ ինտելիգենցիան այսօր տոգորվել է մի անասելի ոգեւորությամբ, մի չտեսնված ազգասիրությամբ: Նա եւս իր լոզունգը դարձրել է «Հայաստանը»…Նրանք են, որ պիտի հայության պաշտպան կանգնեն, հայության բերանը լինեն:Ստացվում է մի սքանչելի պատկեր. հայության բերանը հայերեն չի խոսում, հայության շուրթերը հայերեն բառեր չեն կարող արտասանել:                                        

                                                                          ***


Մեզանում շարունակ մատնանիշ են անում գրականության, արվեստի, մամուլի, դպրոցի անկյալ վիճակը եւ դրանով արդարացնում իրենց անտարբերությունը դեպի այդ ամենը:                                                   

                                                                           ***


Ի՞նչ եք որոնում դուք Հայաստանում, եթե արհամարհում եք այն, ինչ հոգին եւ սիրտն է նրա…Ինչպե՞ս հավատամ ես ձեր այդ հանկարծակի, դյութական մի գավազանի շարժումով ծնված ազգասիրությանը:Դուք, որ ինքնակոչ հյուրեր եք այսօրվա արյունալի հանդեսում, մի՞թե չեք զգում ձեր դրության տարօրինակությունը, անհարմարությունը:Դուք, որ հարսանյաց հյուր եք միշտ եւ երբեք ազնիվ աշխատանքի եւ սրտակեղեք ցավի հետ լինել չկամեցաք մեզանում:Դուք, որ ժառանգ եք դարձել մեր հայրենիքի եւ երբեք չեք գնահատել նրա հոգեղեն ավանդը: Բայց կանցնի այս արյունալի հանդեսը, որի մեջ դուք ինքնակամ եւ ինքնակոչ թամադա եք դարձել, եւ կգա նորից տաժանելի ու չարքաշ աշխատանքի առօրեականը, եւ դուք, եկվորներ, նորից կփախչեք այնտեղ, ուր ձեր որկորն ավելի կուշտ է, ուր ձեր որջն՝ ավելի տաք…                                                                                                          

                                                                        ***


Եվ ահա, այսօրվա ճիգերի ու ջանքերի մեջ անգամ մենք չպիտի մոռանանք, որ մեր առաջ կա դեռ մի խոշոր ու վսեմ աշխատանք, գուցե ոչ այնքան շլացնող ու փայլուն իր արտաքինով, սակայն իմաստալից եւ վեհ՝ իր ներքին բովանդակությամբ:Հայության հավաքում կամ հայության կազմակերպում գաղափարական իմաստով – ահա՛ ինչ եմ հասկանում ես Հոգեւոր Հայաստան ասելով: Դա այն կուլտուրան է, այն կուլտուրապես կազմակերպված ժողովուրդն է, որի գալուն մենք կուզեինք հավատալ:                                                                                         

                                                                         ***


Եվ այդ մարդիկ այսօր ամենից բարձր են ճչում Հայաստանի մասին՝ միեւնույն ժամանակ ինքնակոչ կերպով ստանձնելով ազգի ներկայացուցչության իրավունքը:​

понедельник, 2 февраля 2015 г.

Բարին և չարը բնության մեջ

Բարին և չարը  անբացատրելի են ,քանի որ բարուց ավելի բարին կա և չարից ՝ ավելի չարը։ Մարդկային բնույթով հնարավոր չէ սահմանում տալ  դրանց ։և ոչ  մեկը պիտի չդատի   չարության համար ,քանի որ Աստված է դատավորը ։Մեկի համար բարին ,մյուսի համար չար է, երևի դա  մարդու բազմերանգ տեսակից է։Չարն ու բարին միշտ պատերազմում են ,նույնիսկ հեքիաթներում ,բայց պատերազմի ավարտին հաղթում է բարին ։Իսկ այսօրվա իրականության մեջ բարին ոտնատակ է լինում,չի գնահատվում , կուլ է գնում այսօրվա ոճրագործություններին ու  չարություն ապրելով ինքն է դառնում ոճրագործ։Կարծում եմ ,որ հասարակությունը մարդու մոտ կարող է զարգացնել լավ և վատ գծեր,իսկ մարդը հասկանալով  վատերին պիտի տեղ չտա,որ արմատներ չգցեն ու  հեռացնեն բարուն։Կատարյալ բարություն ինձ համար կա ՝դա  Աստվածայինն է ,որի ամբողջությունը մարդը չի կարող ընդգրկել իր բնավորության մեջ ,քանի որ կատարյալ բարությունը Կատարյալինն է։Մարդիկ ձգտում են հասնել կատարելության ,ճիշտ է կատարելության ձգտումը շատերին դարձնում է իմաստուն,շատերին էլ գոռոզ,բայց ինչքան էլ  ձգտենք չենք հասնի ամենաբարձրին՝գերբնականին,որից սկիզբ  է առնում ողջ տիեզերքը:

пятница, 23 января 2015 г.

Իրական թվեր

Իրական թիվը անընդհատ ուղղի վրա ներկայացվող արժեք է։ Իրական թվերն են ռացիոնալ և իռացիոնալ թվերը:
Ռացիոնալ թվերը` դրանք m/n տեսքի թվերն են, որտեղ m € Z իսկ n € N…
Ռացիոնալ թվերը ներկայցվում են սովորական կոտորակի՝ m/n տեսքով, որտեղ համարիչը ամբողջ թիվ է, իսկ հայտարարը՝ բնական թիվ, օրինակ՝1/4։ Կոտորակի հասկացությունը առաջացել է մի քանի հազարամյակ առաջ,  իրերի երկարության, զանգվածի, մակերեսի չափման համար։ Մարդիկ հասկացան, որ միայն ամբողջ թվերը բավարար չեն և անհրաժեշտ է մասի հասկացություն՝ կեսի, երրորդի և այլն։
Ռացիոնալ թվերի բազմությունը նշանակվում է Q տառով(լատիներեն՝ Quotient-քանորդ բառից:
Իռացիոնալ թիվը իրական թիվ է, որը ռացիոնալ չէ, այսինքն, այն հնարավոր չէ ներկայացնել m/n կոտորոկի տեսքով, որտեղ m-ը ամբողջ թիվ է, իսկ n-ը՝ բնական թիվ։ Իռացիոնալ թիվը կարող է ներկայացվել անվերջ, ոչ պարբերական տասնորդական կոտորակի տեսքով։ Իռացիոնալ թվեր են նաև արմատով թվերը՝Օր. √15, √2։
Իռացիոնալ թվերի բազմությունը նշանակում են լատինական I մեծատառով։
Իռացիոնալ թվերի հատկություններից են օրինակ՝
Միայն իռացիոնալ թվերը կարող են ներկայացվել անվերջ տասնորդական կոտորակի տեսքով,
 իռացիոնալ թվերի բազմությունը թվային առանցքի վրա միշտ խիտ է, այսինքն,ցանկացած երկու թվերի միջև գոյություն ունի իռացիոնալ թիվ,
իռացիոնալ թվերի բազմությունը անհաշվելի է:
Իրական թվերը կարելի է պատկերել որպես անվերջ երկար ուղիղ ՝ թվային ուղիղ կամ իրական ուղիղի կետեր, որտեղ ամբողջ թվերին համապատասխան թվերը ինտերվալներ են։
Յուրաքանչյուր իրական թիվ կարող է որոշվել հնարավոր անվերջ տասնորդական ներկայացմամբ, որտեղ յուրաքանչյուր հաջորդ թվանշանը չափվում է նախորդից մեկ տասնորդականով տարբերվող միավորներով։
 Իրական թվերի բազմությունը նշանակում են R տառով:Դրական տասնորդական կոտորակները, հատվածների երկարությունները բացասական տասնորդական կոտորակները և զրոն կազմում են իրական թվերի բազմությունը: Օր. 0, 18,25 և -25,31 :
Իրական, բայց ոչ ռացիոնալ թվերը կոչվում են իռացիոնալ թվեր: Օր. 0,101001000 և այլն:
Թվային ուղղի Aկետին համապատասխանող a թիվը երբեմն անվանում են A թվի կորդինատ :Այն բաղկացած է թվային առանցքի այն կետերից, որոնց հեռավորությունը a-ից փոքր (3)-ից: Օր. a=5 թվի 2-շրջակայքը (3=2) կլինի (3;7) միջակայքը:Ռացիոնալ և իռացիոնալ թվերը միասին կազմում են իրական թվերի բազմություն:
Իրական թվերը կարելի է պատկերել որպես անվերջ երկար ուղիղ` թվային ուղիղ կամ իրական ուղղի կետեր, որտեղ ամբողջ թվերին համապատասխան թվերը ինտերվալներ են:
Մաթեմատիկայում, իրական թիվը անընդհատ ուղղի վրա ներկայացվող արժեք է։
                                

вторник, 20 января 2015 г.

Ազատություն



Ազատությու՜ն , ինչքան մտածելու բան կա  էս բառի մեջ,ոնց որ ամեն մի տառը իր ետևում պատմություն հորինած լինի,բայց երբ տառերը առանձնացնես   պատմությունը ամբողջովին կաղավաղես։

Ազատություն ասելով հասկանում եմ բացարձակ մաքուր անծայր տարածք ,որտեղ միայն ես եմ,ես մեն մենակ։ՈՒ գնում եմ սողալով,ինձ համար անսովոր սովորական  խենթությամբ։Չեմ մտածում ,չեմ ծանրաբեռնում ուղեղս , ուտելու կարիք չեմ զգում,առհասարակ ոչնչի կարիք։Շարժվում եմ առաջ գլորվելով , չեմ քայլում ։Հետո մտածում եմ ,որ ազատության մեջ չարժի ամբողջովին կորել ու ձուլվել ,պիտի նեղություն տամ ինձ,որ սովորական չլինեմ,չտեսի նման չխեղդվեմ ազատության մեջ,իփրև  թե առաջին անգամ եմ տեսնում։Բայց ,որ  ինձ նեղություն եմ տալիս,հասկանում եմ ,որ նեղություն եմ տալիս ,որ չասեն …է դե,ասեն չասեն,նորից կորչում ա ազատությունս։Բայց ո՞նց բռնեմ ազատությունս։Կապե՞մ թևերիս ու ինձ հետ թռցնե՞մ հեռու,էն հեռու հեռվու՞մ։Իսկ եթե էդ հեռվում ազատությունս գտնի ինձնից ավելի խենթի ու գիշերը  աստղերի լույսի մեջ թաքուն փախչի,ինձ թողնելով հասարակության մռայլ ու դառը շերտի մեջ,անպաշտպան ու վիրավոր։Ու ամեն բանից վնասվեմ,դառնամ վնասված ու կոտրված ,շատ վերքեր ունենամ ու ոչ մի բժիշկ չկարողանա բուժել վերքերս,իսկ վերքերիցս սպիներ մնան ,իրենց պատմությամբ ամեն անգամ գան ինձ ցավեցնելու։

Առաջին հերթին   ես պիտի լինեմ իմ ազատությունը ,որ ինչքան էլ փախչեմ  ինչ տերև ու թփի  տակ էլ մտնեմ,ինչքան էլ մեծ ժայռ գտնեմ մեջը փակվելու համար,նորից գտնեմ ինձ ՝ազատությանս ու լինեմ ազատ ինձնով ,ինքս իմ հետ ու իմ մեջ։Իսկ ես կարո՞ղ եմ իմ ազատությունը դիմացինիս առաջարկել։Լավ ,ես կպատասխանեմ( շուտ–շուտ եմ ինձ պատասխանում) ,իհարկե կարող եմ ,բայց վերափոխված, նրան իշխելու վարափոխմամբ …ու ազատությունս կդառնա մյուսի սահմանափակումը ։Ես  կփակվեմ։Ու նորից կվախենամ ազատության քաղցր բայց շատ ջանք պահանջող հոտը շնչելու բերկրանքից։


пятница, 16 января 2015 г.

Իմ կարողությունները էկոլոգիա առարկայից


Բլոգումս  ունեմ էկոլոգիա  բաժինը և առաց դժվարությունների կառավարում եմ այն.
փոխում եմ տառատեսակը
կարողանում եմ նյութ մուտքագրել
կարողանում եմ տարբեր աղբյուրներից նյութեր ընտրել և համակարգելhttp://gevorgyanmariam.blogspot.com/2014/11/blog-post_17.html
կարողանում եմ  համեմատություններ անելhttp://gevorgyanmariam.blogspot.com/2014/11/1986.html
կարողանում եմ կարծիքս  արտահայտել  նյութի շուրջ http://gevorgyanmariam.blogspot.com/2014/09/blog-post.html
կարողանում եմ մասնակցել դասարանական քննարկումներին,բանավեճերին՝  ԳՄՕ–ի և հանքարդյունաբերության վերաբերյալ։Բանավեճերի ժամանակ ես կողմ  էի խոսում ,չնայած նրան,որ ես դեմ էի այդ երևույթին ,միևնույն է կարողանում էի այն ուղղությամբ իմ տեսակետը արտահայտել։
Այսպիսով այս կիսամյակն ինձ համար եղավ արդյունավետ ,զարգացրեցի բանավիճելու և քննարկելու կարողություններս։

четверг, 15 января 2015 г.

 Ես կարողանում եմ


          My opinion about the problemAnimals are living beings,they breathe, they can't speak , but they have memory and have feelings.
 "Even if some type of wild animals and birds are in abundance today, their indiscriminate killing should not be allowed by the forest authorities",I agree with this  . Every hunter must be punished  severely ,if he doesn't keep the rules.  I think that killing wild animals is a big crime  for every government.

понедельник, 12 января 2015 г.

Պապ թագավոր( անհատական աշխատանք)

Պապ թագավորի գահակալումը
Պապ թագավորը  գահ բարձրացավ շատ ծանր պայմաններում: Հայ-պարսկական երկարատև պատերազմից հետո պարտված ու ավերված Հայաստանը, որ կորցրել էր իր արքային, թագուհուն ու սպարապետին, դեռ պետք է կարողանար դիմագրավել արտաքին արհավիրքին: Դրա համար կամային, ուժեղ և օժտված առաջնորդ էր պետք: Եվ Պապ թագավորը եղավ այդպիսին, եղավ իր հոր` Արշակ Բ արքայի (350-368) արժանի ժառանգը:

Պարսիկները, Մերուժանը և Վահանը երկրի տարբեր վայրերում ավերածություններ էին կատարում,ատրուշաներ շինում և հայերին բռնի ուժով պարտադրում մազդեզական կրոնը:Երկիրը շատ ծանր իրավիճակում էր:Հայոց սպարապետ է դառնում Վասակ Մամիկոնյանի որդին՝Մուշեղը:Մուշեղ սպարապետը շրջում էր երկրում և քանդում պարսիկնեիր և հայրենիքը ուրացողների կառուցած մեզդեզական ատրուշաները:Պապ թագավորը տեր է կանգնում Դարույնք բերդում պահվող Արշակունյաց գանձերին,երկրում վերաշինվում են ավերված բնակավայրերը,նորոգվում եկեղեցիները,կարգի բերում պետության գործերը: