Բարին և չարը անբացատրելի են ,քանի որ բարուց ավելի բարին կա և չարից ՝ ավելի չարը։ Մարդկային բնույթով հնարավոր չէ սահմանում տալ դրանց ։և ոչ մեկը պիտի չդատի չարության համար ,քանի որ Աստված է դատավորը ։Մեկի համար բարին ,մյուսի համար չար է, երևի դա մարդու բազմերանգ տեսակից է։Չարն ու բարին միշտ պատերազմում են ,նույնիսկ հեքիաթներում ,բայց պատերազմի ավարտին հաղթում է բարին ։Իսկ այսօրվա իրականության մեջ բարին ոտնատակ է լինում,չի գնահատվում , կուլ է գնում այսօրվա ոճրագործություններին ու չարություն ապրելով ինքն է դառնում ոճրագործ։Կարծում եմ ,որ հասարակությունը մարդու մոտ կարող է զարգացնել լավ և վատ գծեր,իսկ մարդը հասկանալով վատերին պիտի տեղ չտա,որ արմատներ չգցեն ու հեռացնեն բարուն։Կատարյալ բարություն ինձ համար կա ՝դա Աստվածայինն է ,որի ամբողջությունը մարդը չի կարող ընդգրկել իր բնավորության մեջ ,քանի որ կատարյալ բարությունը Կատարյալինն է։Մարդիկ ձգտում են հասնել կատարելության ,ճիշտ է կատարելության ձգտումը շատերին դարձնում է իմաստուն,շատերին էլ գոռոզ,բայց ինչքան էլ ձգտենք չենք հասնի ամենաբարձրին՝գերբնականին,որից սկիզբ է առնում ողջ տիեզերքը:
Комментариев нет:
Отправить комментарий