вторник, 20 октября 2015 г.

Ակսել Բակունց



Բակունցի ստեղծագործություններում ընդհանուրն է սերը, բնությունը, գյուղական միջավայրը, մարդկային տգիտությունը, մութ բնավորությունները լույսի մեջ բերելը, բայց էնպիսի տողերով, որ կարդալիս կարող ես կանգ չառնել վրան, ուղղակի անցնել, կարևորություն չտալ: Հետո մեծանում ես:
Ընդհանուր է նաև փոխաբերական իմաստը«Սպիտակ ձին», «Միրհավը», «Ալպիական մանուշակը» պատմվածքներում: «Սպիտակ ձին» ամբողջովին արտահայտված է փոխաբերական իմաստով: Պատվածքում ձիերի կերպարները, իմ կարծիքով, մարդիկ են՝ իրենց տարբեր բնավորություններով, ճակատագրերի անհավասարություններով: Ինչ լավ է, որ բոլորը տարբեր են:  «Միրհավի» մեջ փոխաբերական իմաստը Դիլան դայու՝ միրհավի որսն է, որը կապում եմ Դիլանի՝ Սոնային տիրելու ցանկության հետ: «Ալպիական մանուշակը» պատմվածքից առանձնացնեմ մի նախադասություն, որը երեք անգամ կրկնվում է պատմվածքի մեջ. «… ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք էր թվում , աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան»: Հնէաբանը  և նկարիչը իրենցից բացի աշխարհում ոչ ոքի չէին տեսնում: Նրանք չէին տեսնում ու զարմացած էին աշխարհի վրա: Իրենք սահմանափակում էին աշխարհը միայն իրենցով: Հնէաբանը տրորում էր նկարչի տեսած գեղեցիկը, նկարիչը՝ հնէաբանի: Արդյունքում երկուսն էլ տրորում էին ամբողջ աշխարհը: Մարդկային տգիտությունը սահմաններ չունի, գիտությունը՝ նույնպես:
Ավ. Իսահակյանն ասել է. « Հայաստանում կա մի գրող, որի բառերը զրնգում են կոմիտասյան շնչով և փայլատակում են Սարյանական կտավների գույներով, դա Ակսել Բակունցն է»: Բակունցի ոճը, մատուցման ձևը, նրբությունը, մանրանալու տեխնիկան, ընթերցողի համար հետաքրքիր, չձանձրացնող ու հավաքված խոսքը շատ հավանեցի:




















Комментариев нет:

Отправить комментарий