вторник, 20 января 2015 г.

Ազատություն



Ազատությու՜ն , ինչքան մտածելու բան կա  էս բառի մեջ,ոնց որ ամեն մի տառը իր ետևում պատմություն հորինած լինի,բայց երբ տառերը առանձնացնես   պատմությունը ամբողջովին կաղավաղես։

Ազատություն ասելով հասկանում եմ բացարձակ մաքուր անծայր տարածք ,որտեղ միայն ես եմ,ես մեն մենակ։ՈՒ գնում եմ սողալով,ինձ համար անսովոր սովորական  խենթությամբ։Չեմ մտածում ,չեմ ծանրաբեռնում ուղեղս , ուտելու կարիք չեմ զգում,առհասարակ ոչնչի կարիք։Շարժվում եմ առաջ գլորվելով , չեմ քայլում ։Հետո մտածում եմ ,որ ազատության մեջ չարժի ամբողջովին կորել ու ձուլվել ,պիտի նեղություն տամ ինձ,որ սովորական չլինեմ,չտեսի նման չխեղդվեմ ազատության մեջ,իփրև  թե առաջին անգամ եմ տեսնում։Բայց ,որ  ինձ նեղություն եմ տալիս,հասկանում եմ ,որ նեղություն եմ տալիս ,որ չասեն …է դե,ասեն չասեն,նորից կորչում ա ազատությունս։Բայց ո՞նց բռնեմ ազատությունս։Կապե՞մ թևերիս ու ինձ հետ թռցնե՞մ հեռու,էն հեռու հեռվու՞մ։Իսկ եթե էդ հեռվում ազատությունս գտնի ինձնից ավելի խենթի ու գիշերը  աստղերի լույսի մեջ թաքուն փախչի,ինձ թողնելով հասարակության մռայլ ու դառը շերտի մեջ,անպաշտպան ու վիրավոր։Ու ամեն բանից վնասվեմ,դառնամ վնասված ու կոտրված ,շատ վերքեր ունենամ ու ոչ մի բժիշկ չկարողանա բուժել վերքերս,իսկ վերքերիցս սպիներ մնան ,իրենց պատմությամբ ամեն անգամ գան ինձ ցավեցնելու։

Առաջին հերթին   ես պիտի լինեմ իմ ազատությունը ,որ ինչքան էլ փախչեմ  ինչ տերև ու թփի  տակ էլ մտնեմ,ինչքան էլ մեծ ժայռ գտնեմ մեջը փակվելու համար,նորից գտնեմ ինձ ՝ազատությանս ու լինեմ ազատ ինձնով ,ինքս իմ հետ ու իմ մեջ։Իսկ ես կարո՞ղ եմ իմ ազատությունը դիմացինիս առաջարկել։Լավ ,ես կպատասխանեմ( շուտ–շուտ եմ ինձ պատասխանում) ,իհարկե կարող եմ ,բայց վերափոխված, նրան իշխելու վարափոխմամբ …ու ազատությունս կդառնա մյուսի սահմանափակումը ։Ես  կփակվեմ։Ու նորից կվախենամ ազատության քաղցր բայց շատ ջանք պահանջող հոտը շնչելու բերկրանքից։


Комментариев нет:

Отправить комментарий