***
-...Բայց երբ հեռանում եմ ինչ-որ տեղից նախընտրում եմ զգալ ,որ հեռանում եմ:Այլապես ավելի վատ եմ զգում:
***
Կյանքը ազնիվ խաղ է...խաղ,որ պիտի կանոններով խաղաս:
***
Մարդիկ միշտ կարծում են, թե ամեն ինչ գիտեն:
***
-Զայրանում եմ ,երբ մարդիկ կրկնում են այն,ինչի հետ արդեն համակերպվել ես:
***
Երբ ուսուցչի հետ ես խոսում,ստիպված չես չափից շատ մտածել:
***
Լավ չի,երբ մեկը քեզ խնդրում է լավություն անել,իսկ ինքը հորանջում է:
***
Տխմարը մի մետրից է երևում .նույնիսկ խելացի խոսել չի կարողանում:
***
Մայրերը շատ խիստ չեն վերաբերվում իրենց երեխաներին:
***
Վատն այն է ,որ հիմարությունները երբեմն հաճույք են պատճառում:
***
Երբ տրամադրություն չես ունենում ,չես կարող ոչնչ ճիշտ անել:
***
Կան մարդիկ ,որոնց չի կարելի ծաղրել նույնիսկ եթե արժանի են:
***
Պարտադիր չէ քարշ գալ աղջկա հետ՝ նրան ճանաչելու համար:
***
Մարդիկ միշտ էլ սխալ բաների համար են ծափահարում:
***
Ես միշտ ասում եմ՝ <<ուրախ էի հանդիպման համար>> այն մարդկանց ,ում տեսնելու համար բնավ չեմ ուրախանում:Եթե ուզում ես ապրել մարդկանց հետ,պետք է նման բաներ ասել:
***
Կնոջ մարմինը նման է ջութակի ,ու ճիշտ նվագելու համար պետք է փայլուն երաժիշտ լինել:
***
Երեխաների միշտ ինչ-որ մեկը սպասում է:
***
Չի կարելի մոտենալ մեկին ու ասել՝ դու հիանալի սուլող ես:
***
Եթե աղջիկը շքեղ տեսք ունի ,երբ գալիս է քեզ հետ հանդիպման ,ու՞մ է հուզում ՝ուշացել է թե ոչ:
***
Աղջիկների դժբախտությունն այն է,որ եթե տղան դուր է գալիս,անկախ նրանից՝ ինչքան անպետք է,նրանք կարծում են թե անլիարժեքության բարդույթ ունի,իսկ եթե տղան դուր չի գալիս անկախ նրանից ՝որքան լավն է,կամ ունի անլիարժեքության բարդույթ ,թե չէ,ասում են ,որ ինքնահավան է:Նույնիսկ խելացի աղջիկների հետ է այդպես պատահում:
***
Ինտելեկտուալ տղաները չեն սիրում ինտելեկտուալ զրույց վարել քեզ հետ,սիրում են գլխավոր դերում լինել:
***
Բոլոր սիրունատես տղաները նման են իրար :Սանրում են մազերը,հարդարում ու հեռանում:
***
Երբ արևը շողում է,դեռ ոչինչ ,բայց արևն էլ շողում է,երբ խելքին փչում է:
***
Հերիք է ասես մի բան,որը ոչ ոք չի հասկանում ,ու բոլորը կանեն այն ,ինչ ուզում ես:
***
Տարօրինակ է.երբ մեծերը բերանները բաց են քնում,զզվելի տեսք են ունենում,իսկ երեխաները՝ոչ:Երեխաներն ուրիշ են :Եթե նույնիսկ թքոտեն ամբողջ բարձը ,միևնույն է,հաճելի է նրանց նայել:
***
Պարտադիր չէ վատը լինել ՝ մեկի տրամադրությունը փչացնելու համար. լավ մարդիկ էլ են երբեմն կարողանում:
***
Եթե մարդը մահացել է ,չես կարող դադարել սիրել նրան,գրողը տանի ,հատկապես եթե հազար անգամ ավելի բարի է քան նրանք,որոնց ճանաչում ես ,ու որոնք ողջ են:
***
Երբ մեկը գոնե լսում է քեզ արդեն վատ չէ:
***
Հաճախ չես կարող պատկերացնել ՝ ինչն է ավելի հետաքրքրում քեզ, քանի դեռ չես խոսել այն մասին ,ինչը քեզ չի հետաքրքրում:
***
Մարդիկ հաճախ քննարկելու ցանկություն են ունենում այն ժամանակ,երբ դու չես ուզում:
***
-Անդունդը ,ուր պատրաստվում ես ընկնել ,շատ յուրահատուկ է,ահավոր վտանգավոր:Ընկնողը չի կարող զգալ կամ լսել,թե ինչպիսին է անդունդի հատակը:Ուղղակի ընկնում է ու ընկնում:Դա պատահում է այն մարդկանց,ովքեր իրենց կյանքի մի որոշակի պահի սկսում են փնտրել այն,ինչ շրջապատը չի կարող տալ:Կամ էլ կարծում են,թե չի կարող :Եվ դադարում են փնտրել:Դադարում են փնտրել նախքան կսկսեն որոնումները:
***
Այն,որ մարդը ցանկանում է ազնվորեն զոհել իրեն՝ հանուն ճշմարիտ գործի վկայում է,որ նա դեռ չի հասունացել,մինչդեռ եթե ցանկանում է ազնվորեն ապրել հանուն ճշմարիտ գործի ,ապա հասուն մարդ է:
***
-Եթե բավականաչափ խորանաս կրթության մեջ ,կօգնի հստակ պատկերացնել՝ինչ հնարավորություններ ունի միտքդ: Ինչի՝ հարմար ,ինչի ՝ոչ: Որոշ ժամանակ անց կհասկանաս թե ինչ գաղափարներ են սազում մտքիդ:Դրա շնորհիվ շատ ժամանակ չես ծախսի ՝ փորձելով հագնել այն գաղափարները ,որոնք քո չափսով չեն ,քոնը չեն,քոնը չեն դառնալու: Դու կիմանաս մտքիդ իրական չափսերը և համապատասխան կերպով կհագնես այն:
***
Դժվար է հարյուրամյա մարդուն ինչ-որ նոր բան բացատրել:Նրանք չեն սիրում լսել:
***
Եթե միլիոն տարի ապրես,միևնույն է,չես կարող ջնջել աշխարհի բոլոր հայհոյանքները:Անհնար է:
***
Ճնշվում ես ,երբ քեզ ասում են խնդրում եմ :
***
Դուք էլ ոչ ոքի ոչինչ մի պատմեք:Եթե պատմեք ,կսկսեք կարոտել բոլորին:
Մեջբերումներն արել եմ ըստ 2013թ. հրատարակչության
Комментариев нет:
Отправить комментарий