вторник, 30 июня 2015 г.

Պոլ Վիալար/Մեռնելու ժամանակ էլ չկա


 ***

Կյանքը չափից դուրս կարճ է թվում նրանց,ովքեր շատ են շտապում:

***

Ավելի լավ է վերջին բանվորը լինել,բայց կենդանի մնալ,քան՝ մեռած միլիարդատեր:

***

Դեռևս ոչ մեկի մահը չի դադարեցրել կյանքի ընթացքը:

***

Պատահում է,այնպիսի հոսանքներ են առաջանում,որոնց դեմ մարդիկ անզոր են,դրանք ծագում են մի հայացքից,ձայնի հնչյունից:

***

Մարդը,ինչպես էլ դասավորվում է իր կյանքը,միշտ հույսեր է տածում,միշտ այդ կյանքի մեջ որևէ արժեքավոր բան է գտնում,որն արժանի է պահպանելու և պաշտշանելու:

***

Հրաշքը կոչվում է կյանք:



***

Մեծ սերը կույր ուժ է,և միայն որոշ,դեռևս անհայտ ուժեր կարող են ժամանակի ընթացքում նրա վրա  ազդել :

***

Միայն քնքշանքի ու ցանկությունների ներդաշնակությունն է  ծնում երկարատև սեր:

***

Կնոջ համար չկա ավելի մեծ երջանկություն, քան կատարել նրա խնդիրը:

***

Եթե ժամանակ չկորցնես ապրելու միջոցներ չես գտնի:

***

Սպասումը սիրո արտահայտումներից մեկն է:

***

Պետք չէ չափից դուրս պահանջկոտ լինել:Հարկավոր է բավարարվել ունեցածով,չպահանջել ,որ երջանկությունդ մշտապես կողքիդ լինի:Մանավանդ ,երբ դրա ամբողջ խորությունը զգում ես  միայն բաժանված պահին:Դրանք, իհարկե,թեթև պահեր ժամեր չեն,բայց չէ  որ ուրիշ ժամեր էլ կլինեն:

***

Բայց չի կարելի ապագայի հաշվին ապրել,պարտավորություններ վերցնել,պարտքեր անել:

***

Հրաշքներ չեն լինում :Հրաշքները մարդն ինքն է ստեղծում:

***

Նա չէր  կարող  ուրիշի նվագի տակ պարել և բնազդաբար,գրեթե ավտոմատիկորեն,ընտրում էր այն ուղին ,որը տանում էր վեր և ոչ թե մեկ ուրիշը- մարդը ի վիճակի չէ իր բնությունը թփոխելու:

***

Մարդուն չի կարելի փոխել :ԵՎ ինքդ քեզ նույնպես չես կարող փոխել:Ինչպիսին կաս ,կաս:

***

Հաջողությունը գալիս է միայն այն դեպքում ,երբ...երբ ամեն ինչ մի նպատակի ես ծառայեցնում:

***

-Ես  պատրաստ եմ ամեն ինչ տալ հանուն քեզ...Այն ամենը,ինչը հիմա քեզ խլում է  ինձնից:

***

Եթե անիվը գործի է դրվել այն պետք է պտտվի...հակառակ դեպքում մահ է:

***

-Ես չեմ կարող սիրել քեզ,եթե դու ինձ չպատկանես,իմ կողքին չլինես,եթե ամեն ինչ միասին  չկիսենք ,եթե ամբողջությամբ ինձ չտրվես,քո ամբողջ ժամանակը ինձ չնվիրես... միայն դա  նշանակություն ունի՝ մնացածը դատարկ բան է...

***

Բոլորն էլ դանակ էին սրում ,բայց ոչ մեկը վիզը դեմ չէր տալիս:
         

Комментариев нет:

Отправить комментарий