Հայոց պոեզիայի գագաթներից մեկն է Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը:Նա վաղուց ի վեր մտել է համաշխարհային ասպարեզ և մեր ազգաին գրականությանգերագույն նվաճումներից մեկն է:
Իսահակյանը պոեմում
փորձում է հեռանալ շուրջը տիրող քաոսային անբարոյությունից, ձգտում էմիանձնության, ճգնավորի կյանքի, մեկուսացման: Ինչպես ասել է Իսահակյանն ալ-Մահարրիիառնչությամբ` «...իմ հոգու զավակն է նա, խորթ չէ ինձ այդ դժբախտ հոռետեսությունը... և գտա իմհոգիս նրա հոգու նման... Ընտրեցի նրան իմ հույզերս մարմնացնող... միայն էությունն եմ առել, իմէությունը միևնույն ժամանակ» «Այդպես եմ և ես, որպես Աբու-Լալա Մահարի» «...շատ հարազատեն իմ տրամադրություններին, հոգեկան հարազատություն կա»
Իսահակյանի գրչի տակ քննադատման, դատափետումի հասցեատերը համայն մարդկությունն է,և հեղինակը չի խնայում ոչ մի հասարակական օղակ, կառույց կամ անհատ: Այսպես կարող էրարտահայտվել միայն այն անհատը, ով հոգու ազատությունը, ինքնիշխանությունը իր կյանքիօրինակով ավելի բարձր է դասել, քան իշխանական դիրքն ու նյութական բարեկեցությունը: Նա, ովոչ թե խոսքով, այլ գործով է ապացուցել իր հավատարմությունը անսահման ազատությանը:Այդպիսի անհատ էր և՛ պոեմի հերոսը, և՛ պոեմի հեղինակը: Պատահական չէ Աբու-Լալայի մեծհամբավը` որպես կրոնական դոգմաների բարեփոխչի, անհնազանդ դերվիշի, և իր հերթին,Իսահակյանի անունը` որպես մեծն ընդվզողի, Գերմարդու երգչի:
Իսահակյանը զգալի աղքատացրած կլիներ իր պոեմը, եթե այն վերաբերեր սոսկիր ճակատագրին,և կամ թե միայն իր ազգի ճակատագրին ու նրա դեմ ծառացած քաղաքական խնդիրներին: Այսամենը, անշուշտ, կա, և այն պոեմի մղիչ ուժն է, ազդակն է: Բայց և ոչ միայն այդ, բայց և ոչ միայնհեղինակի կյանքն ու հարազատ ժողովրդի ճակատագիրը, այլև մարդկության ճակատագիրը, մարդարարածի էությունը, այն հավիտենական արժեքները, որ թե՛ այսօր, թե՛ դարեր առաջ, իրապես թեպայմանականորեն, ընդունել են հասարակությունն ու մարդը և որոնցով առ այսօր փորձում ենշարժվել` որպես առաջին կարգի ճշմարտություններ: Ահա այս սկզբունքները, հասարակությանընդունած կարգի այս խարիսխներն է փորձում վերանայել Իսահակյանի հերոսը, կասկածի տակառնելով նրանց ինք-նությունը, նրանց բարոյականությունն ու կոչումը:
Եվ այս մեծ դրժման նպատակը,ոչ թե պարզապես մարդուն ժխտելն է ու աշխարհի քանդումը, այլիրերի դրվածքը փոխելը, մարդուն անկումից փրկելը և դաժան ճշմարտություններ ավետելը,ինչքան էլ դրանք անողոք լինեն: Հիշո՞ւմ եք, ինչ էր ասել պոետը՝ «Բայց ես ուզեցել եմ նոր Ղուրանգրել»: «Եվ ո՞վ են մարդիկ…»,– հազարերորդ անգամ «զայրացած սրտում» հարցում է անում ԱբուՄահարին,– Եվ միակ մղիչ ուժը, որ տանում էր առաջ Աբու Մահարուն, ազատության ծարավն էր,բաղձանքը հասնելու մի հանգրվանի, ուր ինքը զգար իրեն ազատ ու ինքնիշխան, չենթարկվող ոչոքի՝ «Իմ գլխի վերև չպետք է լինի ո՛չ մի հովանիՔարավանը բերեց-հասցրեց Աբու-Լալային «Արաբստանի մեծ անապատի դարբասների մոտ». այս կանգառը պոեմի նախավերջին` Յոթերորդ սուրահն է, ուր հիրավի բոլորից առավել բացահայտվում է հերոսի փիլիսոփայության հիմքը, քանզի այստեղ նա, կարծես, ի մի է բերում իր մտքերի փոթորկահույզ օվկիանոսը և պատրաստվում վերջին սլացքին դեպի արևը... Արևն է իր մեջ կաղապարում երջանկության ու արդարության կիզակետը: Խորհրդանիշը այն իդեալական պատկերացումների, որ փափագեց իր հոգում Աբու Մահարին: Արևը մարդու կյանքի հավիտյան կենարար աղբյուրն է: Արևը մարմնացումն է նոր, լուսավոր կյանքի համար մարդու տածած հույսի: Արևը Իսահակյանի պոեմում ազատության հոմանիշն է:
Աղբյուր՝ ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ - «ԱԲՈՒ-ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ» ՊՈԵՄԻ ՀԵՐՈՍԸ ԵՎ ՀԵՂԻՆԱԿԸ
Комментариев нет:
Отправить комментарий