вторник, 5 апреля 2016 г.

Բնական զգացողությունները և սահմանափակումները



«Կյանքը ուրախության համար է տված մեզի» :

Լևոն Շանթ

Լևոն Շանթը սիմվոլիստ է: «Հին աստվածներ»  դրաման հեղինակը պատկերավորում է նաև երևակայական կերպարներով՝ Սպիտակավորը, Քողավորը, ճգնավորը, ծովի ալիքները և այլն: Ինչքանով ես եմ հասկանում, Շանթը իր «Հին աստվածներ» դրամայում ներկայացնում է մարմնի ու հոգու անհամատեղելիությունը («Ելեք դո՛ւրս, դուք, որ զգայարանները չորցնել կուզեք ու կրքերը մարել: Դո՜ւրս այս կղզիեն, դուք, որ թշնամի եք ամեն գեղեցկության, ամեն կյանքի ու շարժումի, ամեն ուժի ծնունդի»):
Մի պահ միտքս եկավ Կամյուն էքզիստեցիալիզմով, («Մարդը...երկու երես ունի, չի կարող սիրել. առանց ինքն իրեն սիրելու») մարդուն մինչև վերջ մերկացնելու, անկաշկանդ ներկայացնելու պատրաստակամությամբ: Ու ամենակարևորը՝ բոլորս էլ մարդ ենք, լինենք հոգևորական, պաշտոնյա, թե օրվա հացով ապրող, ծերըծերին հասցնող մեկը: Ինչ որ մեզ հետ կատարվում է, մարդկային է, դրա համար էլ դառնում է մխիթարանք: Մարդը ինքն է ստեղծում իր հետ կատարվածը, բայց վատի դեպքում սովորություն ունի ուրիշներին մեղադրելու, միայն՝ ոչ իրեն, որ իր աչքին չցածրանա: Սահմանափակումն էլ հենց մարդու ստեղծած-ընդունածներից է: Եթե առաջին հերթին ինքդ քեզ անսահման տեսնես, գուցե էդ ժամանակ ստացվի հաշտ ապրել քո ու մնացածի հետ: Վանահայրը մեկն էր, ով կարծում էր՝ հոգևորականից բացի որևէ մեկին հասու չէ Աստծո հետ հարաբերումը: Վայ էդպիսի հոգևորականներին: Ամեն ինչն է անձնական. սովորական մարդը, ով հավատ ունի իր ներսի ամենանուրբ շերտերում, ինքը կարող է իրոք հարաբերվել Աստծու հետ առանց ձևականությունների, առանց իրեն ու ուրիշներին զրկելու ու դատապարտելու, էն դեպքում, երբ աստվածավախ մարդու համար դատողը միայն Աստված է: Վանահայրը զրկում է իրեն սիրուց, հաճույքից, իսկ էդ հանգեցնում է քառակուսիացման, որովհետև մարդ չի կարող փախչել մարդկայնությունից: Սևակն ասում է.

«Լավագույն հավատն այն է,

որ երբեք. Չի դառնում կրոն...» ;)

Աբեղան վանահոր մեծացրածն էր, բայց հավանականությունը զրոյի էր, որ կլիներ իր նման «հոգևոր» («Ես քու որոնած վերիններեն չեմ, հա՛յր») , իրականում աբեղան որոշ չափով նման է վանահորը, ինձ, քեզ: Աբեղան ցանկանում էր... Վանահայրը նույնպես ունեցել էր աբեղայի ապրած զգացողությունները, բայց նա, հակառակը, զգացմունքը խեղդել էր, ինչ-որ ձևով պիտի արտահայտեր էդ, հահ, եկեղեցի էր կառուցել: Չես կարող աչքերդ կարել, կամ աշխարհում լինելով, դուրս լինել աշխարհից: Միայն կույր վանականը ցանկացավ վանահոր հետ լինել:

Աբեղան նետվում է լիճը, առանց վախի, գիտակցելով, որ վախն էլ է մարդու հնարածը («...հոն կյանքն է, և ես կուզեմ կյանքին գիրկը...Մահն ալ ձեր վախն է, ու ձեր վախի հնարածը...Հեռու ճամփես: Ես կուզեմ ապրի՛մ, ապրի՛մ: Սեդա՜...»)

Մարդն առաջին հերթին իր ներսում պիտի ստեղծի եկեղեցի (մաքուր ու պինդ հատակով), որ ոչ ոք չկարողանա քանդել, ազատի կապանքներից Աստծուն, հստակեցնի՝ սրբությունն ինչ է իր համար, հասնի մարդկային բարձր որակների, ամեն օր սրբվի ու նոր մտածի իրենից դուրս բան անելու մասին:

«Մարդս ի՛նք միայն կրնա շինել իր Աստծուն նվիրված տաճարը, ի՛ր մեջքովը, ի՛ր ձեռքերովը, իր խելքովը»: Էնքան չկապվի նյութի հետ, որ իր հոգու ավերակի պատճառը դառնա:

Երևի «…քարանալ, քարանալ, քարանալ»:

Комментариев нет:

Отправить комментарий