пятница, 8 апреля 2016 г.

Վիլյամ Սարոյան «Գրելու խնդիրները»



   Յուրաքանչյուր մարդ, ով ուզում է գրել, պետք է պարզի իր համար, թե ինչպես գրել, այլապես իր գործը իրենը չի լինի: Ես նկատի ունեմվ ոճը: Նրա գրած պատմվածքը կարող է իրենը լինել, բայց եթե նա չի գտել իր գրելաոճը, նրա գրածը ոչնչով չի տարբերվի բազմաթիվ այլ գրողների գրվածքներից: Ինչի՞ց պետք է փորձել խուսափել և ինչի՞ց կարելի է խուսափել: ՀԻմնական բաներում մենք բոլորս իրար այնքան նման ենք, բայց ամեն ինչում մեզնից յուրաքանչյուրը նաև «յուրահատուկ» է: Յուրաքանչյուր մարդ ունի իր դեմքը, հասկացողության մակարդակը, խառնվածքը, առանձնահատկությունը և ինքնարտահայտման ձևը:Ամենակարևորը այս ձևը գտնելն է, գտնելուց հետո՝ մշակելը, սիրելը և նրա բոլոր ներունակություններից օգտվելը: 

Այն, ինչ ինձ համար օգտակար է եղել, կարող է օգտակար լինել և ուրիշներին: Ես հայտնաբերել եմ, որ նյութի լավագույն աղբյուրը իմ սեփական փորձն է:
Երբեք մի շեղվիր քո նյութից:
Ես հայտնաբերել եմ, որ գրական լինելն անցանկալի է, արկավոր է բառերով գրել:
Կենդանություն հաղորդիր բառերին, որպեսզի պատմվածքդ ապրի. պատմվածքը մի օգտագործիր բառեր հորինելու համար:                                     Ականջ արա քո գրածին. համոզվիր, որ այն կարդացվում է և լավ է հնչում:         Կարճ կապիր: 
Բայց ամենից կարևորը՝ միշտ զգոն եղիր, ուր էլ գնաս, ում էլ տեսնես. ուշադիր լսիր, ուշադիր նայիր, փորձիր ամեն ինչ նկատել, փորիր ամեն ինչ խորապես հասկանալ: Աշխատիր, որ գործդ հավասարակշիռ լինի, այսինքն՝ հիշիր, որ ամեն բան իր հակառակ կողմն ունի, չարը հավասարակշռվում է բարով, տգեղությունը՝ գեղեցկությամբ, խավարը լույսով, և այլն, և այլն:
  Սա հապշտապ գրառում է, ամենևին հոդված չէ, բայց կարող է մի քիչ օգտակար լինել:

Комментариев нет:

Отправить комментарий