- Լրացրու բաց թողած տառը (տառերը) կրկնակ բաղաձայնը կամ երկհնչյունը
որտեղ հարկավոր է.
Գոմեշ, մթ-նկա, լուս-նկա, որթակոտոր, զարթուցիչ, նշդարենի, հանդիպակաց,
հովասուն, ընդդիմակաց, օրորել, առէջաթել, հոգեվիճակ, կարեվ
ևեր, ակ- նթարթ, միջօրէե, ճրագալույց, ծեծկռտուք, աղցան, աքսոր, հովվերգություն, Աքիլլես, հելլենական, Սեդրակ, ճտքակոշիկ, հեղ-եղատ։ - Բառերը գրիր առանց փակագծերի՝ միասին, անջատ կամ գծիկով
Հարավ- արևմտյանՀարավարևմտյան, սերնդեսերունդ, հինգից յոթ, չորսգլխանի, կուժկոտրուկ, բառգիրք։ - Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Քանի՞ բառ հոմանիշ չունի այս
շարքում։նիրհել-ննջել- քնել-մրափել, տխմար-ողորմելի-տգետ- բթամիտ,
զարհուրել- վախենալ-երկյուղել, խրամատ-փոս-վիրապ, վեմ, սրդողել։ 0.5
- Ընտրիր դաժան բառի հոմանիշները.
Սինլքոր, անագորույն, ամբարտավան, ժանտ, դժնի,դժկամ,դժխեմ, բիրտ, անողորմ, դժոխալուր։ - Տրված բառացանկից առանձնացրու հոմանիշային զույգերը.
անթաքույց- բացահայտ,պչրել- պճնվել, վեհանձն, ճաշկերույթ-հրավերք, հեղհեղուկ , տմարդի, հեղեղատ։ - Տրված շաքից առանձնացրու պերճ բառի հականիշները.
շքեղ, անշուք, շլացուցիչ, հասարակ, ճոխ, հիասքանչ, պարզ, զգլխիչ, փառահեղ, պերճաշուք։ 0.5 - Առանձնացրու հականիշների զույգերը.
սեր, ատելի, լավ-հոռի, միանգամից-աստիճանաբար, միշտ-բնավ, փորձառու- անվարժ ։ 0.5 - Առաջին շարքի բառերի դիմաց 2-րդ շարքից ընտրիր և գրիր
բացատրությունները.
Հածել-դեգերել , հեծել-տառապել, հեծկլտալ-հեկեկալ , հեծնել-ձի նստել 0.5
Հածել
1. Ման գալ, շրջել, դեգերել, թափառել:
2. (փոխաբերական) Մտքով՝ երևակայությամբ տարվել, մտամոլոր լինել
հեծել
1. Վիշտը արտահայտել լացով ու հառաչանքներով, հառաչել, ախ ու վախ անել:
2. Տառապել, տանջվել, տվայտել:
Հեծկլտալ
Ընդհատ-ընդհատ՝ շունչ քաշելով լաց լինել, հեկեկալ:
Հեծնել
1.Ձիու, ուղտի, էշի... վրա նստել:
2. (փոխաբերական) Մի բանի վրա նստել՝ ոտներով երկու կողմից գրկելով: - Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
բերանը ջուր առնել – չխոսել, կյանքի ընկեր- ազնիվ, լավ ընկեր, դանակը ոսկորին հասնել - համբերությունը հատնել, հոգու հետ խաղալ -ձեռ առնել: - Քարը փեշից թափել դարձվածքին ո՞ր իմաստը չի համապատասխանում.
ա) չհակառակվել, զիջել բ) չհամառել գ) անհաջողությունից խուսափել դ) համաձայնության գալ 0.5 - Ո՞ր նախադասությունների մեջ բառագործածության սխալ կա (ընդգծիր սխալ
օգտագործված բառերը).
ա)Ուժեղ աղմուկից հանկարծակիի գալով՝ մոտեցավ լուսամուտին։
բ) Ավանդության համաձայն՝վառելիքիդեզը վերածվել է քարե ամրոցի։
գ) Ակնոցի վրայից աչքերը հառնեց դիմացը նստած մարդկանց։
դ) Առվի մեղմ կարկաչյունը հանգստացնում էր հոգնած նյարդերս։
ե) Ինչ վերաբերում է կրթաթոշակին, այդ հարցին դեռ կանդրադառնանք։
զ) Իր վատ արարքի համար նա մեղանչեց ընկերոջ առաջ: - Ընդգծիր այն բառերը, որոնք համանուն ունեն.
գայլուկ, ցանցկեն, բալ, լալ, խեթ, տուն, շուտափույթ, բարձիչ, թան, թույլ - Ընդգծիր այն բառերը, որոնցում ինքնուրույն գործածություն չունեցող արմատ
կա.
սիրասուն, անողջախոհ, նետահարում, լուսաշող, քաջազուն, բծախնդիր, չունևոր, զառամյալ, խցիկ, կառապան։ - Ընդգծիր պարզ բառերը.
արագիլ, հրավեր, արձան, գոմեշ, գեղարդ, բարակ, ամրակ, բողոք, զարմիկ, դադար, գալար, հովար, հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ, պատում։ - Ընդգծիր բարդ բառերը.
առաջնեկ, քննադատ, հախճապակի, փոխըմբռնում, աշորժալուր, տանտիկին, ձեռնարկ, հոգեթով, ամենուր, քառասուն, ձեռնասուն, շքամուտք, ինչքան, մշտապես, որտեղ, այսօր։ - Ընդգծիր մեկից ավելի ածանց ունեցող բառերը.
անմնացորդ, համաստեղություն,երկնային, փախստական, ընդունելի, պարունակ, թարգմանչություն, հայրենիք, հարգանք, խորհրդական, ենթաշրջան, ձեռնարկություն, թերագնահատում, հակոտնյա, նախանձելի,բանտարկյալ։ - Ընդգծիր բարդածանցավոր բառերը.
ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան, աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն, հայազգի, թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց: - Տրված բառերի բառակազմական վերլուծություններից ո՞րն է սխալ.ա)
խմբագրել= խ(ու)մբ+ա+գ(ի)ր+ել
բ)խճանկար= խ(ի)ճ+ա+նկար
գ) տարորոշել= տար(ր)+որոշ+ել
դ) հակառակորդ = հակ+առ+ակ+որդ 0.5 - Բառակազմական վերլուծության ենթարկիր տրված բառերը.
ա) առաջնություն =առ+աջ+(ի)ն+ ություն
բ) հետախուզել=հետ +ա+ խու(յ)զ+ել
գ) հետաքննչական=հետ+ա+քնին+(ի)չ+ական
դ) հայելազարդ=հայել+(ի)+ա+զարդ - Ընդգծիր հապավումները.
ժողդատարան, զինծառայող, ուսխորհուրդ, շինջոկատ,նորընտիր, կուստոմս, քաղբանտարկյալ, պետպատվեր, ուսմասվար, մարզկենտրոն, գրապահոց, սոցհարցում, բանավան, շինհրապարակ, զինադադար, պետեկամուտ։
вторник, 26 апреля 2016 г.
Ամփոփիչ աշխատանք բառագիտությունից
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий