вторник, 20 октября 2015 г.

Աբբա Պրևո «Մանոն Լեսկո»

***
Հազար ու մի տարակուսանք կաշկանդում է մարդուն: Նա վախենում է խաբվել, երբ կամենում է բարերար ու առատաձեռն լինել. համարվել թուլամորթ, երբ իրեն ցույց է տալիս չափազանց մեղմ ու զգայուն, մի խոսքով՝ սահմանից դուրս գալ կամ ըստ հարկի չկատարել այն պարտականությունները, որոնք ծայր աստիճան անհամատեղելին են հեզություն ու մարդկայնություն հասկացողություններին: Այդպիսի տատանման պահին միայն փորձն ու օրինակը կարող են ճշտիվ որոշել սրտի հակումը:


***
Սերը երբեք աստվածություն չէին համարի, եթե նա հաճախ հրաշքներ չգործեր:

***
Ոչինչ չկա ավելի հրապուրիչ և ոչ մի բան այնքան պատիվ չի բերում առաքինությանը, որքան այն վստահությունը, որով դիմում ես այնպիսի անձանց, որոնց ազնվությունը քեզ արդեն հայտնի է. գիտես, որ ոչ մի ակնկալությունից երկյուղ չունես, եթե նրանք միշտ ի վիճակի չեն օգնության ձեռք կարկառելու, գոնե վստահ ես, որ նրանք քեզ բարություն ու կարեկցանք ցույց կտան: Սիրտդ, որ օտար մարդկանց առջև փակվում է այնքան մեծ խնամքով, ինքնաբերաբար բացվում է նրանց ներկայությամբ, ինչպես ծաղիկն է փթթում ջերմ արևի տակ, որից նա միայն կենսատու ջերմություն է սպասում:

***
Սերն անմեղ մի կիրք է:

***
-Ես միայն սեր կարող եմ առաջարկել և սիրո մեջ՝ հավատարմություն:

***
Մարդկանց մեծ մասը զգայուն է միայն հինգ կամ վեց զգացումների հանդեպ, որոնց շրջանակում ընթանում է կյանքը և որոնց հանգում են նրանց բոլոր հույզերը: Խլեցեք նրանցից սերն ու ատելությունը, հաճույքն ու ցավը, հույսն ու վախը, և նրանք այլևս ոչինչ չեն զգա:

***
Հեշտ է հաղթանակել, երբ ոչ մի բան չի հակադրվում ձեր զենքերին:

***
Դատեք ըստ հետևանքների. որքան շատ են անսասան առաքինության ուխտադրուժները և որքան սակավաթիվ՝ սիրո դավաճանները:

***
Տղամարդու համար, եթե նա մենակ է, հեշտ է խույս տալ հետապնդումից. բայց նրա համար գրեթե անկարելի է անհայտ մնալ, եթե նրան գեղեցիկ կին է ուղեկցում:

***
Սերն ամեն կարգի բարիքներից, բոլոր գանձերից ու հարստություններից ամենաթանկագինն է. այնուամենայնիվ, սերը շատ հաճախ դրանց կարիքն ունի:

***
Հանուն ազատության մարդ ոչ մի միջոցի առաջ կանգ չի առնում:

***
Սերը մի բարի տնօրեն է. ճակատագիրը չի կարող այնքան վշտեր պատճառել մեզ, որքան հաճույքներ սերն է պատճառում: 

***
Հարստություն պետք է համարել այն միջոցները, որոնք բավարարություն են տալիս մեր ցանկություններին:

***
-Ինչ հոգ, թե որտեղ ապրել. Եվրոպայում թե Ամերիկայում, եթե ես վստահ եմ իմ երջանկության վրա՝ սիրուհուս հետ ապրելով: Մի՞թե նրանք միմյանց մեջ չեն տեսնում իրենց հորն ու մորը, ազգականներին ու բարեկամներին, հարստությունն ու երանությունը:

***
Ոչ մի բան այնքան ի վիճակի չէ կնոջն արիություն ներշնչելու, որքան իր սիրած տղամարդու անվեհերությունը:

***
Ուխտադրժությունը պարգևատրվում է, իսկ հավատարմությանը և հարատևությանը սպասում են լքում ու վհատություն:

***
Խոսքերը չնչին չափով միայն կարող են արտահայտել  սրտի զգացումները:

***
Ազնիվ արյունը երբեք չի դավաճանում իրեն:



Комментариев нет:

Отправить комментарий