суббота, 30 января 2016 г.

Զանգվածային լրատվության միջոցներ





1.Քաղաքական տեղեկատվական միջոցները
2.Քաղաքական կապերը և տեղեկատվական միջոցները անցյալում և ժամանակակից կյանքում:Ռադիո, հեռուստատեսություն, մամուլ:Ինտերնետ և մասսայական տեղեկատվության այլ միջոցները (ԶԼՄ):
3.Տեղեկատվական միջոցները հասարակության քաղաքական կյանքում:
4.ԶԼՄ – ների տեղն ու դերը քաղաքականության և քաղաքական գործիչների նկարագրի ձևավորման մեջ:
5.Բազմակարծության ձևավորումը ԶԼՄ – ների միջոցով:

пятница, 29 января 2016 г.

Առաջադրանքներ առցանց դասի համար ֆրանսերենից


Dialogue en français... Vous êtes française ?

Ֆրանսերեն երկխոոսություն... Դուք ֆրանսիացի՞ եք

Իմ առաջին ֆրանսերեն-հայերեն թարգմանությունը




Երբ կյանքը մի մանյակ է...


Երբ կյանքը մանյակ է

Ամեն օրը մարգարիտ է

Երբ կյանքը վանդակ է

Ամեն օրն արցունք է

Երբ կյանքն անտառ է

Ամեն օրը ճյուղ է

Երբ կյանքը ճյուղ է

Ամեն օրը տերև է

Երբ կյանքը ծով է

Ամեն օրը ալիք է

Ամեն ալիք բողոք է,

Երգ, ոգևորություն է…

Ժակ Պրեվեր


понедельник, 25 января 2016 г.

Ալբեր Կամյու «Օտարը»



Ֆրանսիացի նշանավոր արձակագիր, թատերագիր, էսսեիստ, փիլիսոփա Ալբեր Կամյուն 20-րդ դարի մեծագույն դեմքերից է:Կամյուն էկզիստենցիալիստական ուղղության մտածող է: Նրա մտահայեցողության մեկնակետը 20-րդ դարի քրիստոնեության անկումով պայմանավորված «աստծու մահվան» ողբերգական ապրումն էր: Ըստ նրա, անխուսափելիորեն մահվամբ ավարտվող մարդկային գոյության փաստը մարդկային անհատին հանգեցնում է «անմտության» (երկրի վրա իր «վիճակի») հայտնագործման:

Կամյուն ինձ համար բացահայտում էր: Կամյու կարդալուց հետո հասկացա, որ պիտի կարդամ գրքեր, որոնցից նոր բան կարող եմ վերցնել, բայց դրանց հասնելու համար պիտի նաև կարդամ գրքեր, որոնք ինձ ոչինչ չեն տալիս:

воскресенье, 24 января 2016 г.

Վիլյամ Սարոյան «Անունս Սարոյան է»


***
«Ես զարմանում եմ, շփոթվում, դժգոհում և ցնցվում, երբ ինձ ասում են, թե դատելով իմ գրվածքներից՝ ես կիսախելագար եմ: Եթե դա ճիշտ է, ապա մարդկանց մեծ մասը, որը չի գրում, ոչ թե «կիսա», այլ լրիվ խելագար է: Ես հիվանդություն չունեմ, բայց մահկանացություն հիվանդությունից, որն ամենևին չեմ ջանում թաքցնել»:

***
«Լույսը երբեք հոգու խինդը չի այրի»:

***
«Մարդիկ հավանաբար ատում են բախման կետը, բայց ոչ բախման բուն գաղփարը»:

пятница, 22 января 2016 г.

Անվերնագիր

ցավ չկա

կորուստ էլ

ապրում ենք

որ երջանիկ

պահեր

շատ

լինեն

ո՞վ ես

դու

եթե

տառապում ես

ու

չես գտնում

среда, 20 января 2016 г.

Առաջադրանքներ առցանց դասի համար ֆրանսերենից



Exercices(վարժություններ)

1. Բայերը դնել ներկա ժամանակով և թարգմանել:

Les verbes du 1er groupe : այն բայերն են որոնք ավարտվում են - er-ով`aimer, commencer, parler, chanter, danser, jouer,dessiner ( բացի`aller 3-րդ խումբ)…….

Հիմքին ավելացնում ենք հետևյալ վերջավորությունները`

Je –e ,nous - ons

Tu -es, vous - ez

Il, elle, on –e ils,
elles – ent

Օրինակ`parler

Je parle-ես խոսում եմ nous parlons

tu parles, vous parlez

Il, elle, on parle ils, elles parlent

вторник, 19 января 2016 г.

Միսաք Մեծարենց (1886 - 1908)


Միսաք Մեծարենցի ստեղծագործություններին շատ ծանոթ չեմ: Բայց գիտեմ, որ Մեծարենցի գրական ժառանգությունը բաղկացած է ավելի քան 130 քնարական ոտանավորից, շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծություններից ու պատմվածքից և մի քանի գրական–քննադատական հոդվածներից, որոնցում շարադրել է իր ստեղծագործական սկզբունքները, պաշտպանվել թշնամական քննադատությունից։

воскресенье, 17 января 2016 г.

Ջորջ Օրուել «Անասնաֆերմա»



«Կենդանու կյանքն անցնում է ստրկության և թշվառության մեջ՝ ահա զուտ ճշմարտությունը»։

***
«Մարդն ուրիշ ոչ մի էակի շահ չի հետապնդում , բացի իրենից»։

***
«Մարդու դեմ պայքարելով մենք չպետք է նմանվենք նրան: Անգամ նրան նվաճելով մի որդեգրեք նրա արատները»։

***
«Բոլոր մարդիկ թշնամի են: Բոլոր կենդանիները ընկերներ»։

***
«Լավագույն մարդը մեռած մարդն է»։

Լավագույն մարդը մեռած մարդն է


Ջորջ Օրուելը (1903թ հունիսի 25 -  1950 հունվարի 21)անգլիացի գրող, լրագրող է:  Հայտնի վեպերից են «1984» և «Անասնաֆերմա» կամ «Կենդանիների Ագարակը», որտեղ Օրուելը ծաղրում է Ստալինիզմը։ Վեպերը գրված են «հակաուտոպիայի» ժանրում, դրանցում հեղինակը ներկայացնում է ամբողջատիրական ռեժիմների պայմաններում անհատականության ոչնչացման գործընթացը։

Իսկ թե ինչ է նշանակում հակաուտոպիա կբացատրեմ հասկացածիս չափով:
Հակաուտոպիան կամ անտիուտոպիան կինոյի կամ գեղարվեստական գրականության մի ուղղություն է, որի կենտրունում հասարակությունն է, ուր գերակշռում են զարգացման բացասական միտումները:

понедельник, 11 января 2016 г.

Ալբեր Կամյու «Անկում»





***
«Սեփական տխմարությամբ առաջնորդվելը խոշոր կենդանիների մենաշնորհն է»:

***
«Երբ քո կոչումի կամ արհեստի բերումով երկար ես խորհում մարդու մասին, պատահում է, որ նախնական տիպերի կարոտ ես զգում:
Նրանք առնվազն հետին մտքեր չունեն»:

***
«...Նուրբ սպիտակեղենի ճաշակը երբեք չի ենթադրում, որ պետք է կեղտոտ ոտքեր ունենալ»:

понедельник, 4 января 2016 г.

Վիլյամ Սարոյան «Պայծառ երևակայության տեր երիտասարդը»



Պայծառ երևակայության տեր մի երիտասարդ մի օր, երկու թե երեք հարյուր տարի առաջ, հին երկրում ծառ էր տնկում, երբ հանկարծ նրա երևակայությունը, ոնց ասում են, սկսեց  թռիչքներ գործել: Էս ծառը, ասաց երիտասարդը, հիմա շատ փոքր է, բայց պիտի աճի, ու ոնց որ սիրտս է զգում՝ էսօր-էգուց մի սիրուն աղջկա պիտի հանդիպեմ, ամուսնանամ հետը, պիտի մի հրաշալի տղա ունենամ, որն իհարկե պիտի ինձ նման ճարպիկ լինի, պիտի բարձրանա էս ծառը, ու եթե չեմ սխալվում, պիտի ընկնի, վիզը կոտրի ու մեռնի:
Այս ողբերգության միտքն այնքան վշտացրեց երիտասարդին, որ նա չտնկեց ծառը:

26 նոյեմբեր, 1937

воскресенье, 3 января 2016 г.

Կրոնական խորհրդանիշները արվեստում






Հատված փիլիսոփայական գիտությունների թեկնածու Կսենյա Կոլկունովայի «Религиозные символы в пространстве светского искусства» հոդվածից:


Ժամանակակից արվեստում՝ կինո, նկարչություն, թատրոն, կրոնական պաշտամունքի առարկայի օրինակ, միաժամանակ կրոնական հաճախ հանդիպող խորհրդանշան է խաչը: Այս խորհրդանիշն այնքան կարևոր դեր ունի քրիստոնեական ժառանգության մեջ, որ դարձել է մի տեսակ ընդհանուր մշակութային ծածկագիր և լեզու (օրինակ՝ «իր խաչը տանել» արտահայտությունը եվրոպական տարբեր լեզուներում ունի համարժեքը): Խաչելության՝ ոչ եկեղեցական նկարչության մեջ պատկերելու ռուսական քննարկումների պատմությունը արդեն մեկ դարից ավելի է ձգվում։