понедельник, 28 декабря 2015 г.

Անցյալ տարին ու նոր տարվա երիցուկային հոտը

Էս տարին դեռ չի ավարտվել, բայց ես կխոսեմ անցյալ ժամանակով: Անցյալ տարում ամեն ամիս ես զգում էի, որ մեծանում եմ, փոխվում եմ, սովորում եմ բաներ, որոնց երբեք ուշադրություն չեմ դարձրել, կամ չեմ էլ իմացել դրանց մասին:  Օրինակ ՝ անցյալ տարի սովորեցի, որ համառությունը լավագույն աջակիցներից մեկն է նպատակիդ հասնելու համար: Կուզեի ամբողջ տարին ձմեռ լիներ, բայց բոլորս գարուն ապրեինք: Երազանքներ չունեի անցյալ տարվա հետ կապված, բայց կարելի էր անհավանական բաները հավանական դարձնել ու հաճույք ստանալ, էդ ամեն ինչը արդեն գալիք տարում, չէ գալիք տարում արդեն նոր  բաներ, որովհետև էն ժամանակ, որ չեմ հասցրել անել,  չպիտի ապագայի համար պլանավորեմ  ու առհասարակ ապագան պլանավորելը հիասթափության սկիզբն է : Մոռացա ասեի, որ անցյալ տարում սովորեցի գնահատել ամեն պահը, վայրկյանը, ամեն մասնիկը, ամեն ժպիտը, ամեն-ամեն ինչ:

Խոսելով նոր տարվա տրամադրության ու գալիք բաների մասին ուզում եմ ասել, որ շատ եմ սիրում նոր տարվա գիշերը, երբ բոլորս միասին ենք, իրարով... Ուրախանում եմ, երբ տասներկուսը չեկած օրհնում ենք իրար, շնորհակալություն հայտնում Տիրոջից անցյալ տարվա համար ու Տիրոջն ենք հանձնում գալիք բաները: Նոր տարվա գիշերը միշտ հյուրեր ենք ունենում ու տան լույսերը մինչ առավոտ վառ են մնում: Ամեն ինչ հեքիաթային, ուրախ, նոր, մաքուր, ուրիշ պահ իմ համար: Կան զգացողություններ որոնք չես կարող բացատրել ոչ մի ձևով ու դրա համար ուզում եմ, որ ամեն օր լինի անբացատրելի:


среда, 23 декабря 2015 г.

Ալբեր Կամյու «Սիզիփոսի առասպելը»


***
Առասպելները ստեղծվում են, որպեսզի բորբոքվեն մեր երևակայությամբ:

Media in our life



We can’ t imagine our life without mass media. Our Information Age is determined  in many respects by the mass media. The mass media doesn’t  only spread the news, but  also  imposes certain  values on contemporary man. The received information moulds the way of people's thinking. Sometimes information given by television, radio, newspapers and the Internet is contradictory and man must decide which one is more reliable.


понедельник, 21 декабря 2015 г.

Սովորում ենք ֆիլմերից կամ առաջին ֆիլմը ընկերների հետ

Ձմեռայի ճամբարը սկսվել է: Այսօր առաջին օրն էր:

Ձմեռային ճամբար,  առանց ձյուն, բայց դե ոչինչ, կինոդիտման համար որոշված եղանակ չկա:  Դիտեցինք «Կրթություն»ֆիլմը: Ասեմ, որ երկրորդ անգամ էի դիտում ու այս անգամ ավելի մեծ բավականություն ստացա: Էդ նրանից էր, որ դիտելուց հետո քննարկեցինք: Ինչ-որ բան անելուց առաջ կամ հետո մտածում եմ՝ ինձ ինչ պիտի տա ու եթե կարծում եմ, որ բան չեմ վերցնի, թողնում եմ մի կողմում, բայց շատ ժամանակ մենք հենց չիմանալով ենք սովորում(բառադիություն անելով) :

вторник, 15 декабря 2015 г.

Մուշեղ Գալշոյան « Պատրանք »


Գալշոյանը չի թողնում կարդալիս մի պահ անգամ շեղվել, հենց շեղվեցիր, մոռանում ես, խառնում ու պիտի նորից սկսես կարդալ:
«Պատրանք»-ը վերջին շրջանում իմ մեջ ծառացած բոլոր հարցերի պատասխանն էր, որ ուզում էի մենակ գտնել, բայց էլի մենակ գտա՝ Գալշոյանի օգնությամբ...

суббота, 12 декабря 2015 г.

Էկոհամակարգերի հիմնախնդիրը


Էկոհամակարգը կենսաբանական համակարգ է , որը կազմված է կենդանիների օրգանիզմների համայնքից: Էկոհամակարգերի գլխավոր հատկանիշներից է դրանց ինքնկարգավորումը և ինքնավերկանգնումը: Էկոհամակարգը հանդիսանում է բաց համակարգ և բնութագրվում է էներգիայի մուտքային և ելքային հոսքերով։ Ցանկացած էկոհամակարգի գոյության հիմքը արևի լույսի էներգիայի հոսքն է, ֆոտոսինթեզի կամ օրգանական նյութերի քայքայման հետևանքի տեսքով,բացառությամբ ստորջրյա էկոհամակարգերի:

Հիմնականում կա երկու տեսակի էկոհամակարգեր՝ ջրային և ցամաքային:

Վերահսկենք մեր շրջակա միջավայրը

Շրջակա միջավայրի աղտոտվածությունը գնահատում են մարդկանց առողջությամբ : Շրջակա միջավայրի աղտոտվածությունն ու մաքրությունը կախված է մեզնից:
Բոլորն էլ կարող են ասել,որ իրենց շրջապատող միջավայրը աղտոտված է և մարդկանց
առողջության համար ոչ բարենպաստ :Բայց ես  ապրում եմ Երևանի նման գեղեցիկ ու աղտոտված քաղաքում: Այն թաղամասում ,որտեղ ապրում եմ  չեմ կարող ասել թե չկան կիսակառույց շենքեր և ավտոմեքենաների արտանետումներ,աղմուկ: Ստեղծվել է  այնպիսի միջավայր, որը կարող է ազդել թե իմ ֆիզիկական և թե հոգեբանական վիճակի վրա:

вторник, 1 декабря 2015 г.

Մուշեղ Գալշոյան «Կանչը» (վերլուծություն)


Ինձ չեմ հիշում Գալշոյան կարդալիս, բայց հիմա փորձում եմ կարդալ: Ասեմ, որ դժվարանում եմ Գալշոյանի ասելիքին հասնել: Ինքը՝ Գալշոյանը հեշտ չի տալիս, չնայած՝ ես սիրում եմ ուղիղ ասված խոսքը (պրիմիտիվը՝ չէ) բայց Գալշոյանն ինձ համար հետաքրքիր գրող է: Կարծում եմ՝ իմ տարիքի ապրողի համար Գալշոյան կարդալը շատ օգտակար է, որովհտև հենց այս տարիքում ես բացահայտելու, գտնելու ցանկության մեծ եռում:

«Կանչը» գտնողի պատմությունն է: Մարդ, ով արդեն ունի մեծ գերդաստան, գտնում է իր մանկության տարիների սիրուն ու հասկանում, թե ինչքան ժամանակ է բաց թողել: Գալշոյանի այս կերպարը՝ Զորոն իմ կարծիքով իր տարիքի մեջ դեռ երիտասարդությունը չկորցրած մարդ էր: Ասում են ՝ եթե հիշում ես մանկությունդ, ուրեմն արդեն ծերացել ես: Զորոն ծերացել էր ու ուզում էր հետ բերել սիրած (չեմ սիրում էս բառը) աղջկան: Սիրած աղջկան հետ բերելու ցանկությունը հենց մանկության օրերը վերադարձնելու ձգտումն էր, որը այդքան ցանկանում էր Զորոն: Առաջին սերը ուրիշ զգացողություն է, ամենաանմեղ աչքերի արտահայտությունն է: Երբ կարողանում ես սիրահարված լինել ինչ- որ մեկին, հասկանում ես, որ դու արդեն մեծ ես (էստեղ մեծանալ տենչողի մասին չէ): Զորոն խենթ էր, ախր ինչ կա, ով չի ուզի իր մանկությունը (շոկոլադ, տաք հացի հոտ, քեզ սպասող լիքը գրկեր, լիքը քեզ պոնչո անողներ) հետ բերել: Դու ինքդ կարող ես ուղղակի չկորցնել մանկությունդ՝ իրականության մեջ մնալով, եթե ընդունես ու հավատաս ընդունածիդ: Զորոն որոշեց իր Ալեին փախցնել, հետո ինչ- որ գիտակցում էր, թե Ալեն տուն տեղ ընտանիք ունի: Գալշոյանը չի ավարտում պատմությունը, բայց ավարտը ես կանեի մեկ երկար ու քաղցր անամոթ համբույրով և դեպի մակություն տանող երևակայական ուղու ստեղծմամբ: Զորոն իրենն էր ցանկանում, բայց չէր մտածում, որ եթե գնա իր Ալեի հետ, կդժբախտացնի երկու ընտանիք: Կյանքում միշտ էլ զոհ ենք տալիս ու սովորում «չէ» ասել (էս ամեն ինչը կեղծիքից դուրս): Զորոյին մեկ էր՝ իր սիրած էակը իրեն սիրում էր, թե՝ ոչ, մի՞թե Զորոն միայն իր համար էր քայլում: Իմ կարծիքով Զորոն իր սերն էր սիրում, ոչ թե սիրուն, սիրուն ուզում էր իր սերը բռնկելու համար: Զորոն չէր ատում իր սիրուն, որ իրենից գնացել էր, որ անհետացել էր, դեռ հերիք չի, երջանիկ էր, բայց կես էր մնացել, էն էլ Գալշոյանը...

Ձմե՜ռ


                                                                                               

Սպասում

Ճերմակ ու լուսավոր

խաղաղություն դուրս բերող,

Չապրած տարիները փաթիլ ու ցեխով ծածկող

Իմ ձմեռ

понедельник, 23 ноября 2015 г.

John Green/ Paper Towns

“How can you seperate those things though? The people are the place is the people.”

“I am thinking that I don't want this to happen. I don't want to die. I don't want my friends to die. And to be honest, as the time slows down and my hands are in the air, I am afforded the chance to think one more thought, and I think about her. I blame her for this ridiculous, fatal chase--for putting us at risk, for making me into the kind of jackass who would stay up all night and drive too fast. I would not be dying were it not for her. I would have stayed home, as I have always stayed home, and I would've been safe, and I would have done the one thing I have always wanted to do, which is to grow up.”

“But I had to kill you, because the only other possible ending was us doing it, which I wasn't really emotionally ready to write about at ten.'

суббота, 21 ноября 2015 г.

Ի՞նչ է թաքնված ժպիտի ետևում





Ամեն ինչ չէ, որ հենց այնպես է, ինչպես թվում է։ Երբ որևէ մեկը մեզ կեղծ է ժպտում, ոչ միշտ է մեր հոգին բացահայտում դա: Հիմա կարդացեք՝ ինչու է այդպես:

четверг, 12 ноября 2015 г.

ՀՀ կույրերի միավորման երգչախումբն ու սեբաստացիներս


Այսօր կրթահամալիրի Մեդիակենտրոնում տոնական տրամադրություն էր: Առիթ կար է... այն էլ ինչ առիթ...  Առաջին անգամ սեբաստացիական աշխարհում համերգով հանդես եկավ ՀՀ Կույրերի միավորման երգչախումբը:

Համերգից առաջ Ավագ դպրոց-վարժարանի իմ սեբաստացի դասընկերների և ընկեր Մերիի հետ գնացինք Մեդիակենտրոն, որպեսզի սրահը նախապատրաստենք (դասավորություն, նվերներ, հյուրասիրություն):


Ունկնդրեցինք սիրված խմբերգեր: Չէի պատկերացնում, որ մարդիկ, ովքեր չեն տեսնում և քայլում են օգնությամբ, կարող են էսպիսի համերգով հանդես գալ: Ապշեցուցիչ էր: Առաջին նոտայից փշաքաղվեցի ու հասկացա, որ իզուր չեմ եկել: Շունչ... մի խոսքով՝ հրաշք էր:  Շա՜տ հաճել էր ու ոգևորիչ: Ես լսում էի ու չէի կշտանում: Իրենք այնքան հաճույքով էին երգում ու այնպիսի ոգևորությամբ, որ երգելու ցանկություն էր առաջանում: Բա որ ժպտում էին, աշխարհն իմն էր դառնում:
Կարծում եմ՝ երգարվեստով զբաղվելը մարդու մեջ ծնում է նուրբ զգացողություններ, նոր նպատակներ և դրանց իրագործման  մի շարք ցանկություններ:

вторник, 10 ноября 2015 г.

Ավետիք Իսահակյան «Համբերանքի չիբուխը»

***
Էս շուն է — հավատարմություն։ Մարդու բնույթն իսկի չի կրնա հասկանա շան բնույթը։ Մարդը սուտ է, հավատարմությունը մարդու համար անհասկանալի բան է :

***
Էս աշխարքում գլխավոր բանը ուրախասիրտ ըլնելն է։ Ուրախությունը բախտավորության կեսն է:Ինչ որ ըլնելու է՝ պտի ըլնի. էս գլխեն ի՞նչ տալացուք ունենք տխուր ըլնելու։ Էս սհաթն է մեր ձեռքը, քանի էս սհաթը մեր ձեռքն է՝ ուրախ ըլնենք, մեկ էլ սհաթի տերը մենք չենք, կարելի է կանք, կարելի է չկանք :

***
Ամեն մարդ իրան արդար, անմեղ է հաշվում :

понедельник, 9 ноября 2015 г.

Types of communication


Communication is a process of exchanging information, ideas, thoughts, feelings and emotions through speeches, signals, writing, or behavior. People communicate with each other in a number of ways. your style of communicating also affects the communication. So, there are  variety of types of communication.

Types of communication based on the communication channels used are: Verbal Communication Nonverbal Communication

When we talk to others, we assume that others understand what we are saying because we know what we are saying. But verbal communication is not the case. usually people bring their own attitudes, perceptions, emotions and thoughts about the topic and hence create barrier in delivering the right meaning. So in order to deliver the right message, you must put yourself on the other side of the table and think from your receiver’s point of view. I prefer nonverbal communication, because it is all about the body language of speaker. Nonverbal communication has the following three elements:

Appearance of the Speaker: clothing, hairstyle, neatness, use of cosmetics Surrounding: room size, lighting, decorations, furnishings

Body Language facial expressions, gestures, postures

Sounds Voice Tone, Volume, Speech rate

Speech also contains nonverbal elements known as paralanguage, rhythm, intonation, tempo, and stress. Research has shown that up to 55% of human communication may occur through non verbal facial expressions, and a further 38% through paralanguage. Likewise, written texts include nonverbal elements such as handwriting style, spatial arrangement of words and the use of emoticons to convey emotion. So human communication is unique for its extensive use of language.


среда, 4 ноября 2015 г.

Դավիթ Պողոսյան << Հայելին>> (վերլուծություն)

Մեծանալու հետ հայելիդ նույնն է մնում, բայց հայացքդ փոխվում է: Շատ հայացքներ են վրայովդ գալիս ու անցնում, մինչև որ հասունանում ես: Սիրում ես, ատում ես, կորուստ ես ունենում, հետո գտնում ես, հետո ժպիտդ հասնում է մինչև ականջներ, ու բերանդ պատռվում է, էլ ոչ բերան ես ունենում, ոչ շուրթ, ոչ էլ ականջ, բայց դու երջանիկ ես, քանի դեռ քեզ դժբախտ չես համարում: Ինքդ քո հատակում լողալով կարող ես ապրելուդ առաջնային պատճառները գտնել : Հասիր մինչև խեղդվելու ամենախորը հատվածը, որտեղ անօդ է, բայց ոչ քեզ համար: Ո՞վ ես դու, երբ չես ճանաչում ինքդ քեզ :Ապրիր այնպես, որ չամաչես երբ հանկարծ <<հայելիդ>> սկսի խոսել: Որ <<հայելիդ>> արթնանա, չսկսի քեզ բարձրաձայն հայհոյել: Որ չամաչես՝ հենց քեզնից հետո մյուսների <<հայելիները>> քեզ օրինակ բերեն իրենց տերերին: Լավի, չպղծվածի, արդարի օրինակ տուր:

вторник, 3 ноября 2015 г.

Ծրագիր

1) Նյութի ներկայացում
2) նյութում հիմնային նախադասության որոնում 
3)հարցեր (Ո՞վ է մարդը,ի՞նչ է նշանակում զգալ կամ ապրել,ո՞րն է մարդու ձգտած  երջանկությունը, ո՞ւր է հասցնում մեզ մեր ձգտումը )
4) քննարկման փուլ(Իսահակյանն ո՞ւր է տանում) 
5) հետևություն 
6)ամփոփում( Ի՞նչ սովորեցինք)

вторник, 27 октября 2015 г.

Ավետիք Իսահակյան (1875 - 1957)


Բանաստեղծ և արձակագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունը
ժողովրդական իդեալների և ձգտումների պոեզիա է՝ դրոշմված ազգային աշխարհափիլիսոփայությամբ, վարքով ու արժանապատվությամբ:

Գրիգոր Զոհրապ (1861 - 1915 )


Նորավեպի (փոքրածավալ գեղարվեստական պատմվածք, նովել) չգերազանցված վարպետ, հասարակական գործիչ Գրիգոր Զոհրապի ստեղծագործությունները նշանակալի ազդեցություն են ունեցել արևմտահայ ռեալիստական
գրականության վրա::
Ժամանակակիցները նրան կնքել են
Նորավեպի իշխան պատվանունով:

Մարդ- խամաճիկ


Քայլում էր: Դանդաղ էր քայլում:Կնճռոտ փողոցի ամայի ծառերը թաքնվել էին մառախուղի մեջ ու թռչունները լարախաղացի նման թռվռում էին առանց մտածելու հաջորդ ծառի մասին: Քայլում էր ու աշխարհը քայլում էր իր վրայով:  Օդի հետ  պարզ  քիմիական ռեակցիա էր կազմել,քիմիա չսիրող վերջին գերազանցիկի համար բարդ լինելով հանդերձ: Այնքան շատ էր ժպտում, կարծում էի հիմա լաց պիտի լինի:

воскресенье, 25 октября 2015 г.

Ալբեր Կամյու | Օտարը


***
Երբեք չես կարող փոխել կյանքդ, ի վերջո ամնե ինչ նույնն է:

***
Ծերությունն անբուժելի է:

***
Բոլոր բանական էակներն էլ ավելի կամ պակաս չափով ցանկանում են իրենց սիրելի մարդու մահը:

вторник, 20 октября 2015 г.

Ակսել Բակունց



Բակունցի ստեղծագործություններում ընդհանուրն է սերը, բնությունը, գյուղական միջավայրը, մարդկային տգիտությունը, մութ բնավորությունները լույսի մեջ բերելը, բայց էնպիսի տողերով, որ կարդալիս կարող ես կանգ չառնել վրան, ուղղակի անցնել, կարևորություն չտալ: Հետո մեծանում ես:

ՖՈՌՈՒՂ ՖԱՌՈԽԶԱԴ «Լարովի տիկնիկ»


Ավելին, ա՜հ, այո,
ավելին կարող ես լռել:

Կարող ես ժամերով
մեռյալի հայացքով, անշարժ,
աչքերդ հառած ծխախոտի ծխին,
աչքերդ հառած բաժակի ձևին,
դալուկ ծաղկին, գորգի վրա,
անհայտ գծին, պատի վրա,
կարող ես չոր ճանկերով
քաշել վարագույրն ու տեսնել
հորդ անձրևը փողոցում,
փոքրիկը գունավոր օդապարուկով
կամարի տակ կանգնած,
սայլը հնամաշ
ոնց է աղմուկով լքում հրապարակը:

Աբբա Պրևո «Մանոն Լեսկո»

***
Հազար ու մի տարակուսանք կաշկանդում է մարդուն: Նա վախենում է խաբվել, երբ կամենում է բարերար ու առատաձեռն լինել. համարվել թուլամորթ, երբ իրեն ցույց է տալիս չափազանց մեղմ ու զգայուն, մի խոսքով՝ սահմանից դուրս գալ կամ ըստ հարկի չկատարել այն պարտականությունները, որոնք ծայր աստիճան անհամատեղելին են հեզություն ու մարդկայնություն հասկացողություններին: Այդպիսի տատանման պահին միայն փորձն ու օրինակը կարող են ճշտիվ որոշել սրտի հակումը:

воскресенье, 11 октября 2015 г.

ՌԱՍՈՒԼ ՅՈՒՆԱՆ


ԴՈՒ ԻՄ...
Դու իմ մեջ ես
ինչպես լուսնի ցոլքը լճակի,
իմ մեջ ես
ու անհասանելի,
իմ բաժինը քեզնից
այս մի քանի սիրային գործերն են
և ուրիշ ոչինչ:
Հարուստ աղքատ եմ
ինչպես վաշխառուն անփող,
ես պարզապես հայելիդ եմ:

ՇԱՄՍ ԼԱՆԳԵՌՈՒԴԻ




***
Ի՜նչ անխելք են նրանք,
որ կարծում են՝
քո պատկերն եմ կախել պատից:
Չգիտեն՝
տանս պատերն եմ կախել պատկերիցդ:

ՍԻՐՈՒՍ ԶՈՔԱՅԻ


ԿՈՐԱԾ ԱՄՊԵՐ
Վերադարձեք
Ով կորած ամպեր
Որ ինձ հետ թափվեք
Դեպի լեռները վազող

Անձրևի կարոտ
Իմ անմարմին
Հոգու վրա

Վերադարձեք
Ով կորած ամպեր
Իմ հոգին
Ինչպես ծարավ ընձառյուծ
Որոնում է կապույտներ

ՍԱՌԵ ԴԱՍԹԱՌԱՆ

***
Քեզնից հետոյի մենությունը
քեզնից առաջվա մենությունը
չէ...



***
Քնելուց առաջ
շուռ եմ գալիս,
չի խոսում.
իրար ենք նայում
ես
ու դիմացի պատը...


ՌԵԶԱ ՔԱԶԵՄԻ


***
Ինչ տխուր հայացք ունի դուռը,
որ գալու փոխարեն
գնալու համար է բաց մնացել:

суббота, 3 октября 2015 г.

Ընկերներ ենք մենք ու Գյումրին

Հոկտեմբերի 3-ի առավոտը սկսվեց 6:30-ից: Մեկ էլ հոպ՝ կայարանում եմ: Պահո՜, Գյումրի ենք գնում, էն էլ մերոնցով, բայց խաբար չենք, որ Գյումրին մերոնքական ա:

Գնացք նստեցինք, համարյա բոլորս առաջին անգամ էինք նստում: Առավոտվա, գնացքի, անձրևայինի մեջ ինչ-որ խորհրդավոր բան կար: Գնացքը երեք ժամ գնաց, բայց ոնց որ մի ակնթարթ լիներ, էնքան ենք զավզակել: Ծիծաղալու բաներ շատ են եղել, էնքան շատ, որ չեմ հիշում բոլորը: Հա, էդ ակնթարթից հետո մեկ էլ հոպ՝ Գյումրիում ենք:
Տադադադադա՜մ:

Դուրս եկանք գնացքից, ու մի պահ ինձ թվաց, թե Հայաստանում չեմ, դժվար եմ նոր ընկեր ձեռք բերում:
Փողոցները դեռ ցեխոտ էին, արևը դուրս չէր եկել: Բայց գյումրեցիների միջի արևը, մեզ օգնելու, ճանապարհը ցույց տալու պատրաստակամությունը մաքրեցին ցեխն ու կեղտը, մեզ էլ տրամադրություն տվեցին, մեզ մեր մոտ զգացինք:


Առաջինը գնացինք Ավետիք Իսահակյանի տուն- թանգարան, թույլտվությամբ նկարեցինք ու քանի որ «Հայաստանի թանգարանները» նախագիծն ենք սկսել, ձայնագրություն էլ արեցինք տուն-թանգարանի տնօրենի հետ: Գիդերը մեզ տեղեկատվություն հաղորդեցին, հասկացանք, որ Իսահակյանը մեծագույններից ա: Մեծ գրողի 140-ամյակի առթիվ հոկտեմբերին թանգարանում կինոդիտումներ են լինում, որոնց մասնակցում  են աշակերտները՝ իրենց հետ նշումների տետր ունենալով, քանի որ վերջում քննարկելու են: Իսկ հենց Ավետիք Իսահակյանի ծննդյան օրը տուն թանգարանում լավաշ են թխում և պանրի ու թանի հետ մատուցում այցելուներին: Գիդն ասաց, որ նրա վառ հիշատակը պահում են հենց այդ ավանդույթով: Տարին մեկ անգամ Իսահակյանի տնից ծուխ է դուրս գալիս:
Հետո գնացինք Մհեր Մկրտչյանի թանգարան (Սա նրա տունը չի եղել): Տուն-թանգարանում ինձ ամենաշատը գրավեց իր իսկ կերպարանքով խամաճիկը,  ըստ իրեն՝ բոլորս Աստծո խամաճիկներն ենք: Նա շատ է խոսել այդ խամաճիկի հետ: Ինչքա՜ն բաներ կպատմեր  խամաճիկը, եթե խոսել իմանար: Ցուցադրված էին այն հասգուստները, որոնք նա հագել էր  ֆիլմերում նկարահանվելիս  (այո, մենք մոտիկից տեսանք հագուստները), էն ֆիլմերում, որոնք հիմա արվեստի գլուխգործոցներ են, որոնք չեն հնանում ու ամեն անգամ նայելիս մի բանի վրա ես կենտրոնանում ու սովորում: Ափսոս, որ այդ ֆիլմերի որակը հիմա չունենք  ... Մհեր Մկրտչյանի առաջին կինը՝ Դոնարա Մկրտչյանը շիզոֆրենիայի ախտանիշով մահացավ 2011թվականին Սևանի հոգեբուժարանում: Նրանց որդին էլ նույն հոգեբուժարանում, մոր հիվանդությունը ժառանգած լինելով, մահանում է: Նույնիսկ նրանք հոգեբուժարանում միմյանց հանդիպում են, սակայն չեն ճանաչում: Այդ տարիներին տղան նկարում է մի տղամարդու դիմանկար (դիմանկարը ցուցադրված էր), ու երբ նրան հարցնում են՝ ում է պատկերել, պատասխանում է, որ անծանոթի է նկարել, այնինչ հոր պատկերը այնքան շատ է տպավորված եղել նրա մեջ, որ կտավին է հանձնել՝ չիմանալով, թե ում է նկարում: Մհեր Մկրտչյանը, չնայած, որ դժբախտ կյանք է ունեցել, իրեն երբեք դժբախտ չէր համարում: Ամեն ինչի մեջ գտնում էր ծիծաղը, բարին ու լույսը վեր հանում: «Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ է հումորի նյութ»։ Մհեր Մկրտչյանի թանգարանում նույնպես չմոռացանք «Հայաստանի թանգարաններ» նախագծի մասին:



Վերջին թանգարանը, որ գնացինք, Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանն էր՝ Ձիթողցոնց տունը, որ հիմա թանգարան է, որտեղ ներկայացված են Գյումրիի առօրյան, մշակույթն ու պատմությունը։  Այն գտնվում է քաղաքի կենտրոնում։ Հիմնադրվել է 1984 թվականին։ Ձիթողցյան չորս եղբայրները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից և 1872 թվականին Ալեքսանդրապոլում կառուցել են այդ ժամանակի համար նշանակալի այս առանձնատունը։ Թանգարանի ցուցասրահներում ներկայացված են 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընկած ժամանակահատվածի Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, առավել տարածում գտած արհեստները, հասարակական կենցաղն ու հոգևոր մշակույթը: Այս թանգարանով հիացած լինելուց բացի սովորեցինք «խզար» բառի իմաստը. շատ ժամանակ խոսելիս ասում ենք՝ խզարել, որը նշանակում է սղոցել: Էստեղ  հարցազրույց վերցրի գիդից, նկարեցինք թանգարանը: Չմոռանամ նշել, որ թանգարանի սրահներից մեկում ցուցադրված էին կարպետագործության նմուշներ: Խենթանալիք: Գանձ էր...Վաղուց եմ հիացած այս արհեստ-արվեստով, գուցե ուսումնասիրեմ, սովորելու մեջ վատ բան չկա, եթե գիտես ճիշտը, լավը, պետքականը, գունավորը վերցնելու ձևը: Դե, ինչ գլուխ ցավացնեմ. Գյումրին ոտնատակ տվինք: Գժություններ արեցինք, վայ հավես էր է: Շուկայով էլ անցանք, հրապարակում էլ եղանք, որը նմանեցրինք հյուսիսային պողոտային: Հասցրինք նաև անձրևվել: Եկավ գնացք նստելու պահը, իրար հերթ չէինք տալիս, խոսում, կիսվում էինք տպավորություններով: Խաղեր էինք խաղում, բարձր ծիծաղում, իրար հանդեպ էնքան ուշադիր էինք: Մենք մերոնցով էինք: Գյումրիին մենակ թողնեցինք ու եկանք: Բայց նոր ընկերոջը չենք մոռանա:

вторник, 29 сентября 2015 г.

Ալեքսանդր Դյումա որդի « Կամելիազարդ տիկինը»




***
Իմ կարծիքով հնարավոր չէ կերպարներ ստեղծել առանց խորապես ուսումնասիրելու մարդկանց, ինչպես չի կարելի խոսել մի լեզվով առանց լրջորեն սովորելու այն:
***
Դուք կարեկցում եք կույրին, որ երբեք չի տեսել արևի շողերը,խուլին, որ երբեք չի լսել բնության ներդաշնակ հնչյունները,համրին, որ երբեք չի կարողացել հաղորդել իր հոգու ձայնը, և ամոթի կեղծ պատրվակով չեք ուզում կարեկցել սրտի այն կուրությանը, հոգու այն խլությանը,խղճի այն համրությանը, որոնք խենթացնում են այս տարաբախտ և վշտահար կանանց և որոնք նրանց, հակառակ իրենց կամքի, անընդունակ են դարձնում տեսնելու բարին, անսալու Աստծուն և խոսելու սիրո ու հավատի անեղծ լեզվով:
***
Մանուկը փոքրիկ է, բայց իր մեջ պարունակում է մարդուն. աչքը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի կետ, բայց տարածություննե՜ր է գրավում:
***

вторник, 22 сентября 2015 г.

Տեսեք՝ էն որն է….

Էնքան լավ ա, որ կրթահամալիր ունես, որ սեբաստացի ընկերներ ունես, էնքան լավ ա, որ Կոմիտասյան օրերն են կրթահամալիրում: Էնքան լավ ա, որ միասին երգում ենք, էնքան լավ ա, որ Կոմիտասի չձայնագրված երգերն ենք երգում ու ծանոթանում ենք էն հայկական արժեքներին ու ժառանգությանը, որը անժամանակ ա ( ժամանակ չի ճանաչում), որը միշտ նոր ա, որը չենք հնացնում:

пятница, 4 сентября 2015 г.

Օրհան Փամուք << Իմ անունը կարմիր է >>


***                  
-Մինչև ծնվելս անսահման ժամանակ ունեի:Մահից հետո անսպառ ժամանակ:
***
Մարդը մոռանում է դեմքերը, որոնք երկար ժամանակ չի տեսնում:

среда, 2 сентября 2015 г.

Were summer holidays too short or too long?


четверг, 27 августа 2015 г.

Քոնը չեմ ,բայց դու իմը չլինել չես կարող կամ երրորդ անգամ եմ խոստովանում

Պետք չի ջղայնանալ սիրո համար ,տխրել ,լաց լինել:Սերը տառապանք չի բերում ,տառապանքը մենք ենք ստեղծում:Ամենալավ գրքերում սիրո պատմությունները տխուր են :Սերը պիտի դժվարություն հաղթահարի ,որ իրական լինի,բայց եթե դժվարությունը շարունակական է ուրեմն էդտեղ մի բան կա,հը՞ն: <<Սիրո մեջ վախ չկա>> ...մխիթարանք:Հին ու նոր սեր չկա ,դրա համար ցավում եմ, որ իմ սերն ես :
Երկու անգամ ենք սիրահարվել ու խոստովանել: Առաջին անգամ  ես հարցրի ,երկրորդը՝ դու:
 Դու սիրուն չես , ոչ թե իմ ճաշակով չես այլ տգե...բայց կապ չունի : Դու ձյուն չես ,ուղղակի անձրև ես :Ես իմ անձրևը ոչ մի ձյան հետ չեմ փոխի: Մեկ -մեկ չեմ հասկանում սիրում եմ քեզ,թե չեմ ...
Ոնց եմ կարոտել լեզվակռիվները ,էլ ոչ մի բան չեմ կարոտել:Սառույցի վրա գրեցի ու անցա : Շուտվանից անձրև էի ուզում եկավ բայց առանց կաթիլ ,ուղղակի եկավ ու անցավ ,անգույն անհոտ ,անդեմ ,ան...,ը՜: Թրջվեցի:Երբեք էլ չպայքարեցինք ,պայքարելու համարել էլ բան պիտի լիներ  :Ես եմ իմ անձրևը,խոստովանում եմ :

суббота, 15 августа 2015 г.

Ջ. Դ. Սելինջեր << Փրկիչը տարեկանի արտում >>

                 


***
-...Բայց երբ հեռանում եմ ինչ-որ տեղից նախընտրում եմ զգալ ,որ հեռանում եմ:Այլապես  ավելի վատ  եմ զգում:

***
Կյանքը ազնիվ խաղ է...խաղ,որ պիտի կանոններով խաղաս:

вторник, 11 августа 2015 г.

Երանի

***
Երանի օդ լինեի,    
թոքերովդ անցնեի,
քո մեջ լինեի ավելի շատ
քան ինքս իմ:              

***
Երանի քամի լինեի,  
 հանեի շորերդ  
 ու նուրբ բույրդ թռցնեի հեռու:          

***
 Երանի փուշ լինեի,
մտնեի աչքերիդ մեջ,
որ աչքերիդ դաս լիներ
բաց աչքով չնայեիր:

вторник, 4 августа 2015 г.

Էմիլի Բրոնտե « Մոլեգին հողմերի դարավանդ»




► Ես իմ սերը երբեք չէի արտահայտում խոսքով,բայց եթե հայացքը կարող էր խոսել,ամենասովորական ապուշն անգամ գլխի կընկներ,որ ես սիրահարված եմ մինչև ականջներս:-Միստր Լոքվուդ:

► Ճնշող մթնոլորտը  ոչնչացնում է  տան ջերմությունն ու անդորը:

► Խելացի մարդը պետք է ի՛ր մեջ  ընկերակցություն գտնի:

►  Հպարտ մարդիկ իրենք են սնունդ  տալիս  իրենց տխուր վշտերին:

► -Եթե  բարի սիրտ ունենաս  ,դեմքդ էլ  կդառնա գեղեցիկ ,-շարունակեցի ես ,-նույնիսկ  ,եթե կատարյալ սևամորթ լինեիր. չար սիրտ ունենալու դեպքում  ամենագեղեցիկ դեմքն անգամ այլանդակից էլ վատ է :-Միսիս Դին:


пятница, 24 июля 2015 г.

ԱԼԻՌԵԶԱ ՌՈՇԱՆ | բանաստեղծություններ

ԵԹԵ ՉԵՄ ԽՈՍՈՒՄ                             

Ես հաշմանդամ եմ -
շուրթերդ ինձնից խլել են:



***
Ես տիղմ եմ -
ինձ տեսնելու համար
ծովի հատակը պիտի հասնես:



***
Չէ, սարագնաց չեմ –
դաշտս տեսնելու համար եմ
գագաթ բարձրանում:



***
Ստվերս,
որ հեռանում էր արևի գնալուն պես,
արդ
իմ հեռացումից է գնացել:

ԱՀՄԱԴ ՇԱՄԼՈՒ «Համընդհանուր սեր» 2 մեկնաբանություն


Արցունքն առեղծված է,
ժպիտն առեղծված է,
Սերն առեղծված է…
Արցունքն այն գիշերվա
Սիրուս ժպիտն Էր։
Հեքիաթ չեմ, որ պատմես,
Մեղեղի չեմ, որ երգես,
Ձայն չեմ, որ լսես,
Կամ` այնպիսին, որ տեսնես,
Կամ` այնպիսին, որ իմանաս…
Ես, ցավ եմ համընդհանուր.
Կանչիր ինձ…

ՇԱՀԱԲ ՄՈՂԱՌԱԲԻՆ | բանաստեղծություններ

***                                                                                          

Վաղը եկել,
կանգնել է դիմացս՝
հարցնելով -
Ի՞նչ էիր ուզում:
Ձեռնափայտովս նրան մի կողմ եմ հրում՝
հեռուներին մեխված,
հայացքս սպասող...


***
Տունը դեռ կա,
բայց մարդիկ մեռել են:
Կամ
(երևի պիտի այսպես գրեի)
տունը քանդվել է,
թեպետ մարդիկ դեռ կան:
Չէ,
(այսպես էլ չեղավ)
տունը դեռ կանգուն է,
մարդիկ՝ ողջ,
բայց ինչ-որ բան
բացակա է ասես
(չգիտեմ)։

среда, 22 июля 2015 г.

Էմիլ Զոլա /Թերեզ Ռաքեն




***

Ոչինչ չի կարող կիրքն անպարկեշտ դարձնել:

***
Անկեղծ ուսումնասիրությունը մաքրազերծում է  ամեն բան,ինչպես կրակը:

***
Այն մարդիկ ,որոնք միայն շունչ ունեն ,երբեք չեն մահանում:

***

-Մարդիկ երբեմն մահանում են,-շշնջաց նա վերջապես,-միայն թե դա  վտանգավոր է վերապրողների համար :

пятница, 17 июля 2015 г.

Մոհամեդ Ռեզա Աբդոլմալեքյան/Այսքան անձրևելով հանդերձ

Այսքան անձրևելով հանդերձ
դեռ ոչինչ չի պատահել
ու այն կորած բույսը դեռ
ետևիցս չի եկել:

Այսքան անձրևելով հանդերձ
հուշերի ու երազների դաշտը դեռ
ծիածանի ոչ մի երանգ չի տեսել
ու տարիների կավե առաստաղից
այս կաթկթող ճրագից դեռ
ինձ լույս չի հասել:

среда, 15 июля 2015 г.

Լեոնիդ Ենգիբարյան «Նրան,ով առաջինն իմացավ,թե ինչ է անձրևը»

Անձրև` նշանակում է մենք տանն ենք, փափուկ ամպերով հոծ ծածկված մեր փոքրիկ երկրի վրա: Մենք ոչնչից չենք վախենում, մենք միասին ենք կրակի մոտ, որ վառել է արևը շատ ու շատ դարեր առաջ և, կամացուկ պտտվելով հարմարավետ Երկրի վրա, կարող ենք հանգստանալ, իսկ հետո նորից ստուգել, թե ինչ է այնտեղ…
Անձրև` դա քո թաց վարսերն են, մաքուր ջրի կաթիլները, թանկարժեք, ինչպես զմրուխտի կաթիլները: Դրանք պարզապես մեզ են նվիրում ամպերը, մենք թրջվել ենք, մեզ հագեցրել է անձրևը, տվել է իր շրշյունը: Մենք մենակ ենք անձրևի պատի ետևում: Ինչ հարմարավետ է մեզ մոտ՝ տամուկ Երկրի վրա:
Անձրևը, մեր բարի երկրային անձրևը: Եթե երկրի երեսին անձրև չլիներ, մենք կփախչեինք այստեղից, կփախչեինք այնտեղ, ուր անձրև է տեղում: Անձրևը: Անձրևը:
Դու հարցնում ես, թե ես ինչո՞ւ եմ սիրում անձրևը… Անձրև` երբ մենք միասին ենք: Մեզ պետք չէ հյուր գնալ, որովհետեւ Անձրև է:
Անձրև է, և ոչ ոք չի խանգարում մեզ համբուրել թաց շուրթերը:
Անձրև է, և քեզ անհրաժեշտ է իմ ջերմությունը, առանց ինձ դու մրսում ես, որովհետև Անձրև է: Անձրև` դա միայն մերն է, երկրայինը: Արևը բոլոր մոլորակներում` սև, երկրային, նարնջագույն երկնքում` միևնույն Արևն է: Իսկ անձրևը լինում է միայն մեզ մոտ, Երկրի երեսին: Տաք անձրև, քեզ լա՞վ է այստեղ, դու չե՞ս թռչի: Ճի՞շտ է:
Հարմարավետ և թեթև է Երկրի երեսին ապրելը:

Հենց սկսեք օգտագործել ձեր մենակ լինելը, այս 10 բաները կլինեն



Շատ մարդիկ հակված են նկատելու, որ «մենակ լինելը» ձանձրալի է: Նրանք կարծում են, թե դա նշանակում է, որ հասարակությանը դեմ են կամ անցանկալի են դառնում վերջինիս համար: Իրականում մենակ լինելը միանշանակ վատ չէ: Հենց որ ընդունում եք մենակությունը, առատորեն շահում եք։ Չեմ ասում` պիտի անտառներ գնաք և հասարակությունից հեռանաք: Ոչ ոք չի թերագնահատում հարաբերություններից առաջացող օգուտներն ու զվարճանքը: Ասածս այն է, որ երբ սովորեք մենակ վայելել ձեր ժամանակը, կսկսեք մարդավարի ապրել:
Ահա այն տասը բաները, որոնք տեղի կունենան, հենց որ սկսեք ընդունել մենակությունը:

   

вторник, 14 июля 2015 г.

ՄՈՀԱՄՄԵԴ ՌԵԶԱ ԱԲԴՈԼՄԱԼԵՔՅԱՆ | ՀԻՄԱ ԵՐԲ ԵԿԵԼ ԵՍ

1.Հիմա երբ եկել ես
Ինչո՞ւ է այս գնացքը կանգնած
Ինչո՞ւ այս գնացքը չի վերադառնում

2.
Հիմա երբ եկել ես
Այլևս չեմ լալիս
Հիմա երբ եկել ես
Բաց արա պայուսակդ և
Ինձ մի թաշկինակ տուր
3.
Հիմա երբ եկել ես
Ոչ պոետ եմ ոչ էլ սիրահար
Միայն պատուհանը փակիր որպեսզի
Սիրտս չնեղվի
4.
Հիմա երբ եկել ես
Բարև
Հիմա երբ այլևս չես հեռանալու
Հաջողություն
Բոլոր այն հեռավոր ճանապարհների սլաքավարներին
5.
Հիմա երբ եկել ես
Վախենում եմ այս ճամպրուկից
Վերցնում եմ այս ճամպրուկը
Այս ճամպրուկը
Եվ նետում եմ հեռավոր ծովերի խորքը
6.
Հիմա երբ եկել ես
Խղճում եմ այս լուսնին ու աստղերին
Այսօր ինչպես են քուն մտնելու
Այսքան արթուն
7.
Հիմա երբ եկել ես
Մի սովորեցրու այն սլաքավարներին
Ասա որ այլևս ճամփորդելու միտք չունես
Ասա որ այլևս չես վերադառնալու
8.
Հիմա երբ եկել ես
Ինչո՞ւ այս բոլոր աղավնիներն ու ճնճղուկները
Իրենց բները չեն վերդառնում
Դու ոչ մի տեղ էլ չէիր գնացել
9.
Հիմա երբ եկել ես
Ամբողջ տանը ուզառուկի[1] բույր է տարածվել
Սակայն մորս ծիծաղի ձայնն
Այլևս չեմ լսում
10.
Հիմա երբ եկել ես
Բոլոր ծաղկամաններն ուրախ են
Դարձյալ այս դեղին ցնցուղն
Ամեն առավոտ ժամը յոթին
Նրանց այցի կգա
11.
Հիմա երբ եկել ես
Լաց մի լինիր
Այլևս վարժություն չես գրելու
Հիմա բոլոր մատիտներդ գունավոր են
12.
Հիմա, երբ եկել ես
Նստիր հենց այստեղ
Եվ միայն Աստծուց հարցրու
Թե որքան լավ է, երբ միասին ենք
13.
Հիմա երբ եկել ես
Այլևս չեմ լալիս
Այս անձրևն
Ուրիշ ամպից է տեղում

понедельник, 6 июля 2015 г.

Թե ինչպես մի քանի անգամ պարտվեցի Պոլ Վիալարին


Դեռ դասերը չէին ավարտվել, երբ սկսեցի մեր գրադարանում լավ վերնագիր գտնելու  փնտրտուքներս: Ու գտա՝  Պոլ Վիալար   «Մեռնելու ժամանակ էլ չկա »:
Ուրախ չէի, դրա համար  վերցրի: Հիմա, էս շրջանում ուզում եմ իմ տխրություններն ու դրանց պատճառները չփաթաթել որևէ մեկի վզին, այսինքն՝ պինդ լինել, մեծանալ, բայց հենց նոր խախտեցի որոշումս: Բացառություններ լինում են միշտ, համենայնդեպս ինձ համար: Ասեմ, որ գրքի բովանդակության մասին չեմ խոսելու, որովհետև հասկացել եմ՝ հետաքրքիր չի գիրք կարդալը (նույնն էլ ֆիլմերի հարցում), երբ բովանդակությանը քիչ թե շատ ծանոթ ես։
Գիրքս վերջերս եմ ավարտել: Հա, իմ գիրքը դարձավ: Բաներ հայտնաբերեցի: Հասկացա…
Մոտ քառասուն էջ էի կարդացել, երբ որոշեցի՝ չեմ շարունակելու, որովհետև այլ պատկերացում ունեի, կարծում էի, թե գործողությունները այլ հունով կգնան, վերնագրին համապատասխան, բայց հետո հասկացա, որ պետք չի իմ չափ պրիմիտիվ լինել, որ ես, իմ սպասելիքը չգտնելով, գիրքը անհետաքրքիր եմ համարում: