четверг, 31 марта 2016 г.

Մարդը՝ քայլող հանդիպում


                                                                Մաս 1

Ամենաշատը հիմա կուզեի Զազին, Բըրդիին, Դաթր խմբին ու Սարոյանին հանդիպել:
Էս մարդկանց իրար կապող օղակը ինքս ինձ հանդիպելու ցանկությունն ա:


Զազի հետ միասին «Ժը Վյու» կերգեինք, կծանոթանայի իր կոնտրաբասիսստ ընկերոջ հետ, ում անունը չգիտեմ, բայց կարևորը էդ չի, ուղղակի կուզեի մի երկու նոտա իրար կապեի կոնտրաբասով ու Զազից սովորեի... Բըրդիի երգերը դարձել են հանգստիս ու զբաղվածությանս մասը: Հավես ա, որ Բըրդին համարյա իմ տարիքին ա, հենց դրա համար էլ սրտիս ավելի արագ ա հասնում: Կան երգեր, որ ինչքան էլ լսես չես հոգնի: Բըրդիի երգերը հենց էդ երգերն են, էնքան մոտ են ինձ: Բըրդիի հետ հանդիպելուց կարող ա հանկարծ պարզվեր, որ հայ ա, բայց առանց հայի գենի: Հեհե: Դաթր խմբին վերջերս եմ բացահայտել: Իրենց էլ եմ անընդհատ լսում, չեմ կշտանում... Երկար զրուցելուց հետո միասին երգ կգրեինք: Կառաջարկեի համերգ կազմակերպեին մեր մոտ, չնայած՝ մեր մոտը ո՞րն ա: Սարոյանը, իմ Սարոյանը, իմ անուշ Սարոյանը: Շատ կուզեի Սարոյանի նման ընկեր ունենայի , ծանոթ, կամ մեկը, ով միշտ կլսեր ինձ, ուղղակի կլռեր ու կլսեր, ես էլ նույն կերպ կվարվեի իր հետ: Հետո կհստակեցնեի իմ համար տղամարդու իդեալը:

четверг, 24 марта 2016 г.

Խողովակապատում կամ սկիզբ



Պարող անոթներն արտաբերում էին հնչյուններ վաղուց գնացած մեկի մասին: Գիտակցափոխության ոչ մի նշույլ չկար, մինչև մի տեղից վազեց անօդ մեկը, որ ոչ մի անոթից սկիզբ չէր առնում: Անոթները խառնվեցինք, մի քանիսը օդով լցվեցին ու պայթեցին, մյուսները անջատեցին բոլոր զգայարաններն ու սկսեցին սառել: Մարմինը փոքր էր, անպաշտպան, բայց սարսափազդու: Փոքրիկը սկսեց ամբողջ մարմնով մեկ պատռվել, բայց չվերջացավ: Ողջ մնացած անոթները նորից կախվեցին աշխարհի անվերջանալի թելերի փշերից: Փշերը արդեն չէին ընդունում անոթներին: Ու միշտ այդպես էր, ուշացողը չէր ընդունվում: Նոր փշեր գտան անոթները, նոր անոթներ ի հայտ եկան, մեկացան, բայց անօդ մեկը կրկին իր տեղում էր:

суббота, 19 марта 2016 г.

Կա՞ ապրելուց ավելի մեծ երջանկություն: Հահ, երջանիկ ապրելը:


Ուրեմն արթնանալ ցերեկվա ժամերի մեջ: Վազելով, ոտնաթաթերի վրա մտնել լոգարան, որ հյուրերին մինչ գնալը կարողանաս տեսնել, չէ, որ մաքուր լինես ու քեզ լավ զգաս...Հետո կարդալ ինքդ քո համար ընտրած գրքերից մեկը(օր.՝ Է.Մ.Ռ «Հաղթական կամար»): Կարդալու ընթացքում սպասել մի հավես պահի, կոնֆլիկտի: Մեկ էլ հոպ արթնանալ ու տեսնել, որ մի քանի ժամ քնել ես՝մատիտը վզիդ տակ, գիրքը ձեռքիդ: Հիշել որ հանգստյան օր ա, միակ հանգստյան օրերից մեկը, որ չես ամաչում «հանգստյան» ասելուց:

понедельник, 14 марта 2016 г.

пятница, 11 марта 2016 г.

Թե ինչպես ենք համատեղում զբոսնելն ու գրելը կամ ես, Բելլան, Անին ու Դու



Գարուն է: Շենքերի պատուհանները կամաց-կամաց սկսվում են բացվել։ Գիտե՞ս ճնճղուկները պատուհանիս մոտ էլ չեն գալիս ու վարագույրս էլ չեմ բացում: Դու էլ... Արդեն մոռացել եմ, թե ոնց էի լացում ամենաբարձր ծիծաղից հետո…նույնիսկ ճնճղուկներն են ինձ լքել: Վաղուց մաքրված հետքերդ եմ ման գալիս...ինձնից, մտքերիցս, իմ հայացքից։ Քեզ հիշեցնող անհայտ ճանապարհները մաքրվել են քեզնից, իսկ ես՝ անդարձ։ Չկաս, չկամ, չկանք։ Քո մասին բառարան եմ գրել, բայց դու էնտեղ էլ չկաս։ Անգամ տանիքերն են հալումաշ եղել մեզ սպասելով:
Քաղաքի բոլոր սրճարանների ցուցափեղկերի վրա գրված է «սպասում»։ Գիշերվա թափառական շները ինձ թափառականի կոչում են տվել, մնում է ես էլ հաչամ:
…չենք…  

воскресенье, 6 марта 2016 г.

Եղիշե Չարենց



Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով։ 1921 թվականից Չարենց գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։

вторник, 1 марта 2016 г.

Գա-րո՜ւն



Նոր եմ բացել աչքերս, սենյակիս վարագույրները մինչ արթնանալս էին քաշվել մի կողմ լույսը ներս թողնելու համար: Էնքան ուրիշ զգացողություն ա ներսումս, ոնց որ նոր ծնունդ լինի, նոր մի բան: Դեռ պատուհաններս չեմ բացել օդափոխության պատրվակով, որ ավելի մոտ լինեմ... լսեմ ծիտիկների ծլվլոցը, մեղմ քամու սուլոցը, փիսիկների մլավոցը: Մեր այգին արդեն նուրբ կանաչով ա ծածկվել, կյանքը բացվել ա բնության համար: Ծամոնի նման կպչող Ճանճերին, խելքի կտոր մեղուներին, փոքր ժամանակ իմ ու պապիս զբոսանքներն ուղեկցող գունավոր ընկերներին՝ թիթեռներին, պոչով քեզ հայհոյող մողեսներին ու մնացածին եմ կարոտել: Տաք ասֆալտն եմ կարոտել, ոտքդ կոշիկի մեջ շոքելը, օրը մեկ նասկի փոխելը, էդ իրականում ընկերների համար: