воскресенье, 11 октября 2015 г.

ՍԻՐՈՒՍ ԶՈՔԱՅԻ


ԿՈՐԱԾ ԱՄՊԵՐ
Վերադարձեք
Ով կորած ամպեր
Որ ինձ հետ թափվեք
Դեպի լեռները վազող

Անձրևի կարոտ
Իմ անմարմին
Հոգու վրա

Վերադարձեք
Ով կորած ամպեր
Իմ հոգին
Ինչպես ծարավ ընձառյուծ
Որոնում է կապույտներ


ԱՂԱՎՆՈՒ ՎԵՐՔԸ
Ինձ հետ արի
Փողոցները զգացումների
Որպեսզի անցնենք
Բոցի անցումից
Որպեսզի վաղը
Ամենա վիրավոր աղավնու հետ
Վերապրենք
Օրը
Անվանդակ

ՄԻԱՄԻՏ
Որքան միամիտ եմ
Ինչպես մանուկ ժամանակ
Եվ հպարտ եմ
Ինչպես լեռները

Անվեհեր ու ցեխոտված եմ
Ինչպես ծակծկված
Համազգեստը զինվորի

Անհավասար մարտում
Այդպիսին եղիր

ՓՈԹՈՐԻԿ ՑՈՐԵՆԻ ԱՐՏՈՒՄ
Սլաքը անհայտ ժամի վրա
Եվ ջինջ
Կապույտ երկինք
Բայց առանց լուսին
Բայց առանց արև
Չկա ամպ
Չկա քամի
Այն ինչ կա
Քնած փոթորիկ է ցորենի արտում:

Комментариев нет:

Отправить комментарий