вторник, 27 октября 2015 г.

Մարդ- խամաճիկ


Քայլում էր: Դանդաղ էր քայլում:Կնճռոտ փողոցի ամայի ծառերը թաքնվել էին մառախուղի մեջ ու թռչունները լարախաղացի նման թռվռում էին առանց մտածելու հաջորդ ծառի մասին: Քայլում էր ու աշխարհը քայլում էր իր վրայով:  Օդի հետ  պարզ  քիմիական ռեակցիա էր կազմել,քիմիա չսիրող վերջին գերազանցիկի համար բարդ լինելով հանդերձ: Այնքան շատ էր ժպտում, կարծում էի հիմա լաց պիտի լինի:
Գլուխը կախեց, նայեցի նրան ու արցունքի մի մեծ գունդ ընկավ, մաքրեց փոշոտ կոշիկի մի կետը ու  կոշիկները սկսեցին  մաքրվել: Մեկ է, հնությունը չանցավ:
Հետո ինձ չնկատելով,սկսեց բարձրաձայն մտածել ու հիշեց իր առաջին կոշիկները, գիտակից ժամանակվանից սկսած էր : Հիշեց մորը, որ ամեն անգամ իր կոշիկներն էր հագցնում համբուրում այտն ու տանում մանկապարտեզ: Հիշեց հորը, ով ամեն անգամ գիրկն էր առնում նրան ու տարբեր տեսակի հարցերով նրա մեջ արթնացնում էր տղամարդկային բնազդները: Նա այնքան բարձրաձայն էր մտածում, որ թվաց թե պիտի նկատած լինի իմ գաղտնի լսումը: Հետո հիշեց շաբաթ-կիրակի օրերին իր ընտանիքի միացումը, բոլորի ընթրելը, իր երեխայական, կապիկ շարժումների վրա բոլորի ուշադրություն սևեռելը,իրենով ուրախացող ընտանիքի հոտը միշտ քթի տակ էր:
Բայց արթնացավ ու սկսեց շտապել:Բղավում էր.
-Գտնելու եմ, ես պիտի գտնեմ, արդեն մոտենում եմ, պիտի հասնեմ, հիմա կվերցնեմ,արդեն...
Մի պահ սիրտս վախ ընկավ ,որոշեցի արագ տուն հասնել: Ու հենց այդ պահին ներքին կամ արտաքին մի մեծ ուժ ինձ կանգնեցրեց: Տարբեր թփերի արանքում սկսեցի գաղտնի հսկել նրան: Անընդհատ վազում էր, մի պահ ինձ թվաց թե ոտքերի փոխարեն ուրիշ, ավելի ուժեղ բաներ են: Ուզում էի կանգներ ու հանգստանար, որովհետև երևում էր, որ աննպատակ վազքը ճանապարհ չի ստեղծելու: Կանգ չէր առնում, փոշուց աչքերը կարմրել էին ու արցունքները քամում էին իրեն: Խելքումս մի միտք ծագեց, ինձ թվաց թե փախչում է ինչ-որ մեկից, որ հասնի իր պատսպարվելու վայրը: Իր քայլերին հավասար իմ հետաքրքությունն էլ էր շարժվում: Հետո կանգնեց, ես ուշացա: Ա՜խ իմ ուշացումը, ինչե՜ր պիտի տեսնեին աչքերս: Սակայն տեսա իրեն կանգնած դեպի լույսը ու   լույսով պարուրված մարմինը մինչև ամենաբարակ մազանոթը: Հանկարծ նկատեց ինձ,  ու ասաց.
-Մի՞թե չկայիր:
Անխոս մոտեցա նրան : Նա կտրուկ հրեց ինձ, հանեց կոշիկները, շպրտեց իր ստեղծած ճանապարհից շատ հեռու մի տեղ ու իր ոտքերի ուժը փոխանցելով ձեռքերին գրկեց ինձ ,լուսավորվեցի: Բայց դեռ ծանոթ չէինք...

Комментариев нет:

Отправить комментарий