вторник, 27 октября 2015 г.

Ավետիք Իսահակյան (1875 - 1957)


Բանաստեղծ և արձակագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունը
ժողովրդական իդեալների և ձգտումների պոեզիա է՝ դրոշմված ազգային աշխարհափիլիսոփայությամբ, վարքով ու արժանապատվությամբ:



<<Երջանկության իմաստը>>Ըստ Իսահակյանի այս ստեղծագործության՝ եթե քո զգացմունքները մնում են , և չես քարանում, դու ենթարկվում ես հիսաթափության: Նյութականը արժանի չէ քո ձկտումներին: Դու կախվում ես նյութականից, նյութականի կապանքները քեզ ազատ կարձակեն, երբ որ երջանիկ լինես ու զգաս լինելդ: Քո մարմինը նյութական է, ուրեմն պիտի սկսես հենց քո մարմնից: Բայց էդ քեզ հասանելի չէ, կարծում եմ, եթե ուզես կարող ես հասնել անհասանելի բաներին: Հոգու մեջ լինելով՝ կսկսես անմահանալ, ամեն ինչի մեջ երջանկություն տեսնել: Կարող ես ջարդվել, մարմինդ կորցնել, տառապանքներ կրել, բայց հոգիդ չվնասել, երբ նյութական ունայնությունից դուրս ես, հոգուդ երջանկությունը միշտ կա:

<<Մի հին չինական զրույց>>
Սիրում եմ, որ կյանքը հետաքրքիր եմ ապրում, որ չեմ անցկացնում : Էս վերջերս շատ եմ ասում <<ի՜նչ լավ է, որ մարդիկ տարբեր են>>,բայց արի ու տես, թե ինչ կարող է լինել մարդկանց տարբերությունից: Յուրաքանչյուր տեղեկություն՝ տեսանելի թե լսելի, ամեն մարդ իր ձևով է ընկալում, իր տեսանկյունից է նայում, էդտեղից էլ գալիս է «փչացած հեռախոսի» արդյունքը: Կարծում եմ, եթե մեզնից ամեն մեկը իր կարծիքից, իր տեսանկյունից բացի կարողանա լսել դիմացինին, մտնել նրա հոգու ամենատաք շերտերը՝ իր էգոն թողնելով հեռվում, կկարողանա ճիշտ հաղորդակցվել ու իր ստացած տեղեկության հետ հաշտվել: Արդյունքում անհարթություններից դուրս, առողջ շփումն ապահովված կլինի:

<<Պատրանք>><<Երանի՜ նրան, ով պատրանք ունի, որովհետև նրա համար աշխարհը հայրենի հարկ է դառնում՝ քաղցր ու ջերմագին:
Երանի՜ նրան, ով կարող է գեղեցիկ ստով խաբվել, որովհետև իրական աշխարհը դառն է ու դաժան, և մարդկանց կամքը՝ չար ու անիրավ:Եվ, վերջապես երանի՜ նրան, ով երազ ունի, որովհետև երազն է, որ սփռում է իր ծաղկաբույր պարտեները՝ օձուտ ու տատասկոտ անապատների վրա>>:
Այս երեք երանիները ապրել ցանկացող մարդու համար են:Փնթփնթալու, տխրելու, ու նման ունայնությունների փոխարեն կարելի է մտածել՝ <<սրանից էլ վատ կարող էր լինել>>: Եթե ուզես, ամեն պահի մեջ հիասթափություն կտեսնես, բայց էդ ոչ մի բան քեզ չի տա, եթե սկսես երկար դարդ անել դրա համար, իսկ եթե ճիշտ ընդունես հիասթափությունը, ամեն պահ չփնտրես, չընկնես հետևից. կշահես, հենց որ մեկ էլ վիզդ կոտրվի, էդտեղ կվերցնես փորձառությունդ ու մի քայլ էլ առաջ կգնաս: Լավատեսությունը շատ կարևոր է կյանքդ իսկապես ապրելու համար: Մեր՝ հայերիս մտածելակերպի մեջ կա և՛ լավի, և՛ վատի դեպքում էլ ասել <<յոլա>>,ախր ինչի՞, հա՜ եթե վատ ես՝ ասես, որ վատ ես, չես լավանալու, պիտի հասկանաս, որ ամեն ինչ անցողիկ է, որովհետև մութ գիշերվանից հետո, միշտ էլ լույսը բացվում է, ուղղակի պիտի հասկանաս: Կյանքդ ոնց ապրես, էդպես էլ կանցնի, իսկ ինչո՞ւ լավատես չլինել:

<<Անհաղթ Խալիֆան>>
<<Թո՛ղ ապրի ամեն մարդ, ինչպես ուզում է, միայն թե թողնի, որ ուրիշն էլ ապրի>>:
Ըստ իս, Իսահակյանը նկատի ունի՝ մենք չենք ընդունում փաստերը, մինչև չենք ապրում իրավիճակը: Ապրենք առանց կողքիններին ճնշելու, բայց մի՞թե մենք չենք ճնշում կողքիններին, երբ սկսում ենք ապրել: Ապրենք կանոննեերով, բայց առանց մեր կանոնները ստեղծելո՞ւ, հա՜ ,որովհետև մեր ստեղծած կանոններով մենք ազդում ենք մյուսների վրա, մեր ազատության համար, բա ինչպե՞ս պիտի ապրենք, ինչ ձևով էլ որ ապրենք, խանգարելու ենք, ուրեմն չապրե՞նք: Չէ, դժվար չի, բայց չեմ գալու ոսկե միջինին (սխալ արտահայտություն ա): Ապրեցինք առանց կողքիններին ճնշելու, այս դեպքում էլ մենք ենք ճնշվում կողքինների կողմից: Իսկ եթե բացարձակ չլինելով՝ կանգնենք բացարձակ ճշմարտության կողքին, ի՞նչ պիտի անենք: Պահո՜, մոլորվեցինք, հիմա կգտնվենք, բան չկա: Հասանք էստեղ... եթե իրար ընդունենք թերություններով ու առավելություններով՝ ինչպես որ կանք, ազատությունը կիջնի մեզ վրա, առանց մեզ <<խնայելու>>: Միայն էդ դեպքում ազատ-սահմանափակ կամ սահմանափակ-ազատ չենք լինի: <<Սերը երբեք աստվածություն չէին համարի, եթե նա հաճախ հրաշքներ չգործեր>> (Ա. Պրևո):

<<Շիդհար>>Շուտ ենք մոռանում, այն ինչ որ մեզ <<պետք չէ>>: Հենց որ մի բանի ենք հասնում, սկսում ենք մեզ <<դնել>>, մոռանում ենք՝ որտեղից ենք եկել, ուր ենք գնալու, մոռանում ենք, որ նյութականը, շոշափելին բացատրված են արդեն, մոռանում ենք կենտրոնանալ չբացատրվող բաների վրա, անքան մեծ ուժ ունեն չբացատրվողները, որ կարող են մաքրել աղբը, եթե չբացատրվողներին թողնենք ապրել, ինչպես չխմողներն են ասում առաջին բաժակից հետո <<Կյանքը հիասքանչ է>> (նկատի ունեմ՝ հիասքանչ կլինի): Գիտուն ու անգետ ենք խաղում, բայց ո՞վ կարող է որոշել մյուսի գիտունությունը կամ մյուսից հետոյի անգետությունը: Ուզում եմ շիդհար լինեմ, ամբողջությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий