среда, 22 августа 2018 г.

Չգիտեմ վերնագիրը

Բարև : Գիտես ես վաղուց չէի գրել: Հիմա ուզում եմ իմաստը գտնեմ գրելուս: Ես կարոտում եմ քեզ: Ինչի՞ չես կարդում իմ գրածները, որ չեմ գրում: Իսկ ես, ճիշտ ա, իմ մանկությունից շատ բաներ չեմ հիշումբայց էսօր մի բան եմ գտել, չեմ գտել մայրիկս գտավ,կամ գտել էր վաղուց ու սպասում էր հարմար առիթի, իսկ դու կուզես իմանալ ինչ էր սպիտակ ցելոֆոնի մեջ : Շատ սիրուն գույնի էր: Մազակալով էր կապված: Մազերս էին: Գիտես քանի տարեկան եմ: 19: Բայց մազերս չեն թափվել: Մազերս տատիկս էր պահել:Ու ես 13 տարի առաջ լացում էի, որ պահում էր, կամ էլ լացում էի,որ մազերս կարճ էին արդեն
 Հիմա ուրախ եմ, որ մի ժամանակ սիրուն մազեր եմ ունեցել, գովազդում կոտրատվող մոդելի մազերից, բայց իմը չներկած էր ու չֆենած: Գիտես ծնվելուցս հետո մինչև 4 տարեկան ոսկեգույն մազեր ունեի ու խուճուճ: Հետո կտրեցին: